ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ
Գլուխ 81. - «Տերը հարություն է առել”
(Մատթեոս 28.2-4,11-15)
ԴԱՆԴԱՂՈՐԵՆ անցնում էր միաշաբթի օրվա գիշերը: Արշալույսից անմիջապես առաջ հասավ ամենամութ ժամը: Քրիստոսը դեռևս ննջում էր Իր գերեզմանում: Մեծ քարն իր տեղում էր, հռոմեական կնիքը դեռ պոկված չէր: Այստեղ արթուն հսկում էին հռոմեական պահապանները, բայց կային նաև անտեսանելի պահապաններ’ չար հրեշտակների զորքը: Խավարի իշխանը, եթե հնարավոր լիներ, իր ապստամբ բանակի հետ միասին ըմդմիշտ կնքված կպահեր գերեզմանը, որում դրված էր Աստծո Որդու դին: Բայց երկնային զորքը ևս գերեզմանի մոտ էր: Զորավոր հրեշտակները հսկում էին այն’ սպասելով ող- ջունելու կյանքի Իշխանին: ԴՓ 965.1
«Եվ ահա մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջավ»: Այս հրեշտակն իջավ երկնային պալատներից’ հագած Աստծո սպառազինությունը: Աստծո փառքի լուսեղեն շողերը, ողողելով նրան, լուսավորում էին նրա ճանապարհը: «Նրա կերպարանքը փայլակի պես էր, նրա հագուստը’ ձյունի պես սպիտակ: Եվ նրա ահից պահապանները շփոթվեցին ու մեռելի նման եղան»: [780] ԴՓ 965.2
Դե, քահանաներ և իշխաններ, ո՞ւր է ձեր պահապանների զորությունը: Խիզախ զինվորները, որ երբեք չէին վախեցել մարդկային ուժից, ասես գերիներ լինեին’ վերցված առանց սրի ու նիզակի: Դեմքը, որ նրանք տեսնում են, մահկանացու ռազմիկի դեմք չէ: Դա Տիրոջ բանակի ամենահզոր զինվորի դեմքն է: Այս լրաբերը զբաղեցնում է այն դիրքը, որից ընկել էր սատանան: Դա հենց նա է, ով Բեթլեհեմի բլուրների վրա հռչակեց Քրիստոսի ծնուն- դը: Երկիրը ցնցվում է նրա մոտեցումից, խավարի զորքը փախչում է, ու երբ նա դեն է գլորում քարը, թվում է, թե երկինքը մոտենում է երկրին: Զինվորները տեսնում են, թե ինչ հեշտությամբ է նա շարժում քարը, և լսում են նրա աղաղակը. «Դո’ւրս եկ, Աստծո Որդի, Քո Հայրը կանչում է Քեզ»: Նրանք տեսնում են Հիսուսին՝ դուրս գալիս գերեզմանից, և լսում են, թե ինչպես է Նա հռչակում. «Ես եմ հարությունը և կյանքը»: Երբ Նա դուրս է գալիս պայծառությամբ ու փառքով, հրեշտակների զորքը ակնածանքով խոնարհվում է Փրկչի առջև՝ ողջունելով Նրան փառաբանության երգերով: ԴՓ 965.3
Երկրաշարժով նշանավորվեց այն ժամը, երբ Քրիստոսը զոհեց Իր կյանքը, մի այլ երկրաշարժ էլ նշեց այն պահը, երբ Նա հաղթությամբ հետ վերցրեց այն: Նա, ով հաղթեց մահն ու դժոխքը, դուրս եկավ գերեզմանից որպես Հաղթող, և երկիրը ցնցվեց, փայլատակեց կայծակն, ու որոտաց երկինքը: Երկրորդ անգամ գալիս՝ Նա կցնցի «ոչ միայն երկիրը, բայց երկինքն էլ»: «Երկիրը կօրորվի հարբածի նման և կճոճվի հյուղի նման»: «Եվ պիտի գալարվի երկինքը մագաղաթի պես», «տարերքը կրակով վառված կհալվեն, երկիրը և նրանում եղած բաներն էլ կայրվեն»: «Բայց Տերը ապավեն կլինի իր ժողովրդի համար, և ամրոց’ Իսրայելի որդիների համար” (Եբրայեցիս 12.26, Եսայիա 24.20, 34.4, Բ Պետրոս 3.10, Հովել 3.16): ԴՓ 966.1
Հիսուսի մահվան ժամանակ զինվորները տեսան, թե ինչպես կեսօրին երկիրը պատվեց խավարով, բայց երբ Նա հարություն առավ, նրանք տեսան, թե ինչպես հրեշտակների փառքով լուսավորվեց գիշերը, և լսեցին երկնաբնակների հաղթական ու ցնծագին երգը. «Դու հաղթեցիր սատանային և խավարի զորքին, Դու կլանեցիր մահը հաղթությամբ»: ԴՓ 966.2
Քրիստոսը գերեզմանից դուրս եկավ փառավորված, և հռոմեական զինվորները տեսան դա: Նրանց աչքերը գամված էին Նրա դեմքին, ում նրանք բոլորովին վերջերս ծաղրում և անարգում էին: Այս փառավորված Էակի մեջ նրանք ճանաչեցին այն բանտարկյալին, ում տեսել էին դատական սրահում, Նրան, ում գլխին իրենք փշե պսակ էին հագցրել: Սա հենց Նա էր, ով անտրտունջ կանգնած էր Պիղատոսի և Հերովդեսի առջև, ում մարմինը ծեծված էր մտրակի դաժան հարվածներից: Այդ Նա էր, ում գամեցին խաչափայտին, ում վրա քահանաներն ու իշխանները, իրենցից գոհ, թափահարում էին գլուխներն’ ասելով. «Ուրիշներին ազատեց, ինքն իրեն չի կարողանում ազատել» (Մատթեոս 27.42): Այդ Նա էր, ում դրեցին Հովսեփի նոր գերեզմանում: Գերին ազատվեց երկնային հրամանով: Եթե նույնիսկ սարերը փլվեին Նրա գերեզմանի վրա, միևնույնն է, չէին կարող արգելել Նրան’ դուրս գալու այնտեղից: [781] ԴՓ 966.3
Հրեշտակների և Փրկչի փառավոր տեսքից հռոմեական պահապանները մեռածի պես վայր ընկան գետին: Եվ երբ երկնային զորքը ծածկվեց նրանց աչքից, նրանք, ոտքի կանգնելով, ինչքան ուժ ունեին իրենց դողացող ոտներում, փախան դեպի այգու դարպասները: Հարբածի պես օրորվելով’ նրանք շտապեցին քաղաք’ հրաշք նորությունը պատմելով բոլոր նրանց, ում հանդիպում էին: Նրանք ճամփա ընկան Պիղատոսի մոտ, բայց լուրն արդեն հասել էր հրեա իշխանավորներին, և քահանայապետերն ու իշխանները մարդիկ ուղարկեցին նրանց հետևից, որպեսզի նախ ներկայանան իրենց: Տարօրինակ տեսք ունեին այդ զինվորները: Գունատ դեմքերով և սարսափից դողալով’ նրանք վկայեցին Քրիստոսի հարության մասին: Զինվորները ճշտությամբ պատմեցին բոլորը, ինչպես որ տեսել էին: Նրանք ժամանակ էլ չէին ունեցել ուրիշ բան մտածելու կամ հորինելու, բացի ճշմարտությունից: Դժվարությամբ արտահայտելով բառերը’ նրանք ասացին. «Նա, ում խաչել էին, Աստծո Որդին էր, մենք լսեցինք, թե ինչպես հրեշտակը երկնքի Վեհափառ և փառքի Իշխան հռչակեց Նրան”: ԴՓ 967.1
Քահանաների դեմքը մեռելի գույն ստացավ: Կայիա- փան փորձեց խոսել: Նրա շուրթերը շարժվեցին, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ: Զինվորներն արդեն ուզում էին դուրս գալ խորհրդարանից, երբ մի ձայն կանգնեցրեց նրանց: Կայիափան վերջապես գտել էր խոսելու ունակությունը: «Սպասեք, սպասեք,- ասաց նա,- ոչ ոքի չպատմեք ձեր տեսածը»: [782] ԴՓ 968.1
Զինվորներին ստիպեցին սուտ լուր տարածել: «Ասացեք,- պատվիրեցին քահանաները,- թե նրա աշակերտները գիշերը եկան և գողացան նրան, երբ մենք քնած էինք»: Այստեղ քահանաները սխալվեցին իրենց հաշիվներում: Ինչպե՞ս կարող էին զինվորներն ասել, թե աշակերտները գողացան դիակը, եթե քնած են եղել: Քնած ժամանակ ինչպե՞ս կարող էին իմանալ: Եվ եթե նույնիսկ հնարավոր լիներ հաստատել աշակերտների հանցանքը Քրիստոսի մարմինը գողանալու մեջ, մի՞թե քահանաներն առաջինը չէին դատապարտի հենց իրենց: Կամ եթե պահապանները քնել են գերեզմանի մոտ, քահանաները չէի՞ն մատնի նրանց արդյոք Պիղատոսի ձեռքը, որպեսզի պատժեին նրանց: ԴՓ 968.2
Զինվորները սարսափեցին այն մտքից, որ իրենց գլխին պատիժ պիտի բերեն’ հայտնելով, թե իբր քնել են իրենց դիրքում: Այդ հանցանքի համար մահապատժի էին են- թարկում: Մի՞թե իրենք սուտ վկայություն կտան’ խաբելով ժողովրդին և վտանգի ենթարկելով իրենց կյանքը: Չէ՞ որ իրենք արթուն հսկել էին ամբողջ գիշեր: Ինչպե՞ս կարող էին կանգնել դատի առաջ’ մեղադրելով իրենք իրենց, նույնիսկ եթե դրա համար վճարեին: ԴՓ 968.3
Թաքցնելու համար այն վկայությունը, որից վախենում էին, քահանաները խոստացան ապահովել զինվորների անվտանգությունը’ ասելով, որ Պիղատոսն ինքն էլ, իրենց պես, չէր կամենա, որ նման լուրը տարածվի: Հռոմեական պահապանները փողի համար վաճառեցին իրենց պատիվը հրեաներին: Նրանք քահանաներին ներկայա- ցան ամենացնցող ճշմարտության վկայությամբ, սակայն հեռացան կաշառված’ սուտ լուրն իրենց շուրթերին, որ քահանաներն էին հորինել նրանց համար: ԴՓ 968.4
Այդ ընթացքում Քրիստոսի հարության լուրն արդեն հասցրել էին Պիղատոսին: Թեև Պիղատոսը պատասխանատու էր Քրիստոսին մահվան մատնելու համար, սակայն համեմատաբար հանգիստ էր: Եվ քանի որ նա դատապարտել էր Փրկչին իր կամքին հակառակ, ափսոսանքի զգացումով, ուստի մինչև այժմ խղճի խայթ չէր զգացել: Բայց հիմա նա սարսափահար փակվեց իր տանը’ չցանկանալով ոչ մեկին տեսնել: Քահանաները, սակայն, ներխուժեցին նրա մոտ, պատմեցին իրենց հորինած փչոցը և խնդրեցին նրան չպատժել պահակներին իրենց անփութության համար: Նախքան համաձայնվելը’ նա անձամբ առանձին հարցուփորձ արեց զինվորներին: Նրանք էլ, վախենալով իրենց սեփական կաշվի համար, չհամարձակվեցին որևէ բան թաքցնել, և Պիղատոսը դուրս կորզեց նրանցից այն ամենն, ինչ տեղի էր ունեցել: Կարիք չկար այլևս շարունակելու հարցաքննությունը: Այդ օրվանից նա կորցրեց իր հանգիստը: ԴՓ 969.1
Երբ Հիսուսը դրված էր գերեզմանում, սատանան ցնծում էր: Նա համարձակվեց հուսալ, որ Փրկիչն այլևս հետ չի առնի Իր կյանքը: Նա իրենն էր համարում Տիրոջ մարմինը, և իր պահապաններին կանգնեցրել էր գերեզմանի շուրջը’ ձգտելով Քրիստոսին ընդմիշտ պահել մահվան գերության մեջ: Նա խիստ զայրացավ, երբ իր հրեշտակները փախան երկնային լրաբերի առաջից: Տեսնելով, թե ինչպես Քրիստոսը դուրս եկավ հաղթությամբ, նա հասկացավ, որ իր թագավորության վերջը եկել է, և որ ինքն, ի վերջո, պետք է մեռնի: [783] ԴՓ 969.2
Քրիստոսին մատնելով մահվան’ քահանաներն իրենց սատանայի գործիքն էին դարձրել: Հիմա նրանք ամբողջությամբ գտնվում էին նրա իշխանության տակ: Նրանք ընկել էին թակարդը, որից չէին կարողանում ազատվել, բայց շարունակում էին պայքարել Քրիստոսի դեմ: Լսելով Նրա հարության լուրը’ նրանք վախեցան ժողովրդի բարկությունից և զգացին, որ իրենց կյանքը վտանգի տակ է: Միակ ելքը նրանց համար այն էր, որ հերքելով Քրիստոսի հարությունը’ պընդեին, թե Նա խաբեբա է: Նրանք կաշառեցին զինվորներին և շահեցին Պիղատոսի լռությունը: Շատերն էին լսել Քրիստոսի հարության վերաբերյալ զինվորների վկայությունը: Եվ մի քանի ննջեցյալներ, ովքեր հարություն էին առել Նրա հետ, երևալով շատերին, հռչակեցին, որ Նա կենդանացել է: Լուրերը քահանաներին հասան այն մարդկանց միջոցով, ովքեր անձամբ տեսել էին հարություն առած մարդկանց և լսել նրանց վկայությունը: Քահանաներն ու իշխանները մըշտական սարսափի մեջ էին, չլինի՞ թե հանկարծ փողոցում քայլելիս կամ փակված իրենց տանը’ դեմ առ դեմ հանդիպեն Քրիստոսին: Նրանք զգացին, որ ոչ մի ապահով տեղ չկա իրենց հա- մար: Կողպեքներն ու պատերը խղճուկ պաշտպանություն էին Աստծո Որդու դեմ: Գիշեր թե ցերեկ դատարանի այն սոսկալի տեսարանը, երբ նրանք բացականչել էին’ «Նրա արյունը մեզ վրա և մեր որդիների վրա” (Մատթեոս 27.25), հայտնվում էր նրանց առջև: Այդ պատկերն այլևս երբեք նրանց մտքից չէր հեռանալու: Այսուհետև քունը փախչելու էր նրանց աչքերից: ԴՓ 969.3
Երբ Քրիստոսի գերեզմանի մոտ լսվեց այն զորավոր հրեշտակի ձայնը, որ ասաց. «Քո Հայրը կանչում է Քեզ”, Փրկիչը դուրս եկավ այնտեղից շնորհիվ այն կյանքի, որն ուներ հենց Իրենում: Հիմա հաստատվեց Նրա խոսքերի ճշմարտացիությունը. «Իմ անձը դնում եմ, որպեսզի դարձյալ առնեմ այն: ...Ես իշխանություն ունեմ այն դնելու, և իշխանություն ունեմ այն դարձյալ առնելու»: Հիմա իրականացավ այն մարգարեությունը, որ Նա ասել էր քահանաներին ու իշխաններին. «Քանդեցեք այս տաճարը, և երեք օրում կկանգնեցնեմ այն” (Հովհաննես 10.17,18, 2.19): ԴՓ 970.1
Դուրս գալով Հովսեփի նոր գերեզմանից’ Քրիստոսը հանդիսավոր կերպով հռչակեց. «Ես եմ հարությունը և կյանքը»: Այս խոսքերը կարող էր ասել միայն Աստված: Բոլոր արարածներն ապրում են Նրա կամքով և զորությամբ: Նրանք կախման մեջ են Աստծուց, որովհետև կյանք են ստանում Նրանից: Ամենավեհ սերովբեից մինչև ամենացածր կենդանին’ բոլորն էլ սնվում են կյանքի Աղբյուրից: Միայն Նա, ով մեկ էր Աստծո հետ, կարող էր ասել. «Ես իշխանություն ունեմ իմ կյանքը դնելու, և իշխանություն ունեմ այն դարձյալ առնելու»: Քրիստոսն Իր աստվածային զորությամբ իշխանություն ուներ փշրելու մահվան շղթաները: [786] ԴՓ 971.1
Քրիստոսը մեռելներից հարություն առավ որպես Առաջնեկ բոլոր նրանց մեջ, ովքեր ննջած են: Նա էր նախապատ- կերված երերացնելու պատարագը, և Նրա հարությունը տեղի ունեցավ հենց այն օրը, երբ այդ պատարագը պիտի ներկայացնեին Տիրոջը: Ավելի քան հազար տարի նշվում էր այս խորհրդանշական ծիսակատարությունը: Հունձքի ժամանակ հացահատիկի առաջին խուրձերը հավաքում էին, ու երբ ժողովուրդը Երուսաղեմ էր բարձրանում նշելու Զատիկը, առաջին հասկերի խուրձը թափահարում էին որպես շնորհակալության պատարագ Տիրոջ առաջին: Մինչև այս արարողությունը չկատարվեր, մանգաղը չէր դիպչում հասկին, և խուրձեր չէին կապում: Աստծուն նվիրաբերված առաջին խուրձը խորհրդանշում էր հունձքը: Այդպես էլ Քրիստոսը’ առաջին պտուղը, ներկայացնում էր այն հոգևոր հունձքը, որ պիտի հավաքվեր Աստծո արքայության համար: Նրա հարությունը բոլոր արդար ննջեցյալների հարության նախապատկերն ու գրավականն է: «Որովհետև եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ և հարություն առավ, այնպես էլ Աստված նրանց, որ ննջում են Քրիստոսում, կբերի նրա հետ” (Ա Թեսաղոնիկեցիս 4.13): ԴՓ 971.2
Հարություն առնելով’ Քրիստոսը գերիների մի բազմություն ազատեց գերեզմանից: Նրա մահվան ժամա- նակ տեղի ունեցած երկրաշարժից բացվեցին նրանց գերեզմանները, ու երբ Նա հարություն առավ, նրանք դուրս եկան Նրա հետ: Այդ նրանք էին, ովքեր համագործակցել էին Աստծո հետ և իրենց կյանքի գնով վկայել ճշմարտությունը: Հիմա նրանք պետք է Նրա վկաները լինեին, ով իրենց հարություն էր տվել մեռելներից: ԴՓ 971.3
Իր ծառայության ընթացքում Հիսուսը հարություն էր տվել մեռածներին: Նա կենդանացրել էր Նայինի որբ- ևայրու տղային, Հայրոսի աղջկան և Ղազարոսին: Բայց նրանց անմահություն չէր շնորհված: Հարություն առնելուց հետո էլ նրանք ենթական էին մահվան: Բայց նրանք, ովքեր դուրս եկան գերեզմաններից Քրիստոսի հարության ժամանակ, հառնեցին հավիտենական կյանքի համար: Նրանք համբարձվեցին Նրա հետ որպես մահվան և գերեզմանի դեմ Նրա տարած հաղթության շքանշաններ: Սրանք, ասաց Քրիստոսը, այլևս սատանայի գերիները չեն, Ես փրկագնել եմ նրանց: Ես դուրս եմ բերել նրանց գերեզմանից, որ լինեն Իմ զորության առաջին պտուղները, որ Ինձ հետ լինեն այնտեղ, ուր որ Ես գնում եմ, որպեսզի այլևս երբեք վիշտ կամ մահ չտեսնեն: ԴՓ 972.1
Սրանք, մտնելով քաղաք, երևացին շատերին’ հռչակելով, որ Քրիստոսը հարություն է առել մեռելներից, և իրենք էլ’ Նրա հետ: Այսպես հավերժացվեց հարության մասին սրբազան ճշմարտությունը: Կենդանացած սուրբերը հաստատեցին այս խոսքերի ճշմարտացիությունը. «Քո մեռելները պիտի կենդանանան, իմ մեռած մարմնի հետ պիտի կանգնեն” (անգլ. թարգմ.): Նրանց հարությունն այս մարգարեության իրականացումն էր. «Վեր կացեք և ցնծացեք, ով հողի բնակիչներ, որովհետև լույսերի ցող է քո ցողը, և երկիը դուրս պիտի գցի մեռածներին» (Եսայիա 26.19): [787] ԴՓ 972.2
Հավատացյալի համար Քրիստոսը հարություն է և կյանք: Մեր Փրկչի շնորհիվ մեղքի պատճառով կորուսյալ կյանքը վերականգնվում է, քանի որ Նա Իր մեջ կյանք ու- նի’ կենդանացնելու ում որ կամենա: Նա օժտված է անմահություն տալու իրավունքով: Այն կյանքը, որ զոհեց հանուն մարդկության, Նա կրկին վերցնում և տալիս է մարդկանց: «Ես եկա,- ասաց Նա,- որ կյանք ունենան, և էլ ավելի ունենան”: «Այն ջուրը, որ ես կտամ նրան, ջրի աղբյուր կլինի նրանում, որ հավիտենական կյանքի համար կբխի»: «Իմ մարմինն ուտողը և իմ արյունը խմողը հավիտենական կյանք ունի, և ես վերջին օրը հարություն կտամ նրան» (Հովհաննես 10.10, 4.14, 6.55): ԴՓ 972.3
Հավատացյալի համար մահը չնչին բան է: Քրիստոսն ասում է, որ դա տևում է, կարծես, մի ակնթարթ: «Եթե մեկն իմ խոսքը պահի, մահ չի տեսնի հավիտյան», «մահ չի ճաշակի հավիտյան”: Քրիստոնյայի համար մահն ընդամենը քուն է’ լռության ու խավարի մի ակնթարթ: Կյանքը Քրիստոսի հետ ծածկված է Աստծո մեջ, ու «երբ որ Քրիստոսը’ մեր կյանքը, հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով» (Հովհաննես 8.51,52, Կո- ղոսացիս 3.4): ԴՓ 973.1
Նրա ձայնը, ով խաչից աղաղակեց’ «Կատարված է», լսվեց մեռածների ականջներում: Քանդելով գերեզմանի պատերը’ այդ ձայնը կյանքի կոչեց մեռածներին: Նույնը կկրկնվի, երբ Քրիստոսի ձայնը հնչի երկնքից: Այդ ձայնը կթափանցի գերեզմանները և կներխուժի հանգչարաննե- րը, և Քրիստոսում մեռածները հարություն կառնեն: Փրկչի հարության ժամանակ մի քանի գերեզմաններ բացվեցին, բայց Նրա երկրորդ գալստյան ժամանակ բոլոր սուրբ ննջեցյալները, լսելով Նրա ձայնը, դուրս կգան’ փառավորված և անմահացած: Այն նույն զորությունը, որ հարություն տվեց Քրիստոսին, կկենդանացնի նաև Նրա եկեղեցին, և Նրա հետ կփառավորի սուրբերին բոլոր իշխանություններից, բոլոր զորություններից և բոլոր անուններից վեր ոչ միայն այս, այլ նաև գալիք աշխարհում: [788] ԴՓ 973.2