ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ

64/87

Գլուխ 64. - Դատապարտված ժողովուրդը

(Մարկոս 11.11-14,20,21, Մատթեոս 21.17-19)

ՔՐԻՍՏՈՍԻ հաղթական երթը Երուսաղեմ աղոտ խորհրդանիշն էր Նրա երկրորդ գալստյան’ երկնային ամպերի վրա զորությունով ու մեծ փառքով, ցնծացող հրեշտակների և սուրբերի ուղեկցությամբ: Այն ժամանակ կկատարվեն քահանաներին ու փարիսեցիներին ասված Քրիստոսի խոսքերը. «Այսուհետև չեք տեսնի Ինձ’ մինչև որ ասեք’ Օրհնյալ է Տիրոջ անունով եկողը” (Մատթեոս 23.39): Մարգարեական տեսիլքում Զա- քարիային ցույց էր տրվել վերջնական հաղթանակի այն օրը, նա տեսել էր նաև նրանց ճակատագիրը, ովքեր առաջին գալստյան ժամանակ մերժել էին Քրիստոսին. «Նրանք պիտի մտիկ տան Ինձ, որին խոցեցին. և սուգ պիտի անեն Նրա վրա միամորի սուգի պես, և պիտի ցավեն Նրա վրա, ինչպես որ անդրանիկի վրա կցավեն» (Զաքարիա 12.10): Հենց այս պատկերը տեսավ Քրիստոսը, երբ նայում էր քաղաքին և ողբում դրա վրա: Երու- սաղեմի ժամանակավոր ավերման մեջ Նա տեսավ այն ժողովըրդի վերջնական կործանումը, որ հանցավոր էր Աստծո Որդու արյան համար: ԴՓ 705.1

Աշակերտները տեսան Քրիստոսի հանդեպ հրեաների ատելությունը, բայց նրանք դեռ չէին տեսնում, թե դա ինչով կավարտվի: Նրանք դեռ չէին հասկանում Իսրայելի իսկական վիճակը, ոչ էլ պատկերացնում էին այն հատուցումը, որ շուտով թափվելու էր Երուսաղեմի վրա: Քրիստոսը հայտնեց դա նրանց խորիմաստ տեսանելի դասի միջոցով: ԴՓ 705.2

Երուսաղեմին ուղղված վերջին կոչն իզուր էր: Քահանաներն ու իշխանները, ի պատասխան իրենց հարցի’ «Սա ո՞վ է», ժողովրդի շուրթերից լսեցին անցյալի մարգարեական ձայնի արձագանքը, սակայն դա չընդունեցին որպես Ոգեշնչման ձայն: Զայրացած և ապշած’ նրանք փորձեցին լռեցնել ժողովրդին: Ամբոխի մեջ կային հռոմեական զինվորներ, և Հիսուսի թշնամիները նրանց ներկայացրին Նրան որպես խռովության առաջնորդ’ ասելով, թե Նա պատրաստվում է գրավել տաճարը և թագավոր հռչակել Իրեն Երուսաղեմում: [581] ԴՓ 706.1

Բայց Հիսուսի հանդարտ ձայնը մի պահ լռեցրեց աղմկոտ բազմությանը’ հայտարարելով, որ Նա չի եկել հիմնելու աշխարհիկ թագավորություն, Նա շուտով կհամբարձվի Իր Հոր մոտ, և Նրա մեղադրողներն այլևս չեն տեսնի Նրան, մինչև որ Նա չվերադառնա փառքով: Այն ժամանակ’ չափազանց ուշ իրենց փրկության համար, նրանք կճանաչեն Նրան: Հիսուսն այս խոսքերն արտահայտեց տխուր և բացառիկ զորությամբ: Հռոմեական սպաները լռեցին: Նրանց սրտերը, թեև խորթ աստվածային ներգործությանը, այնպես էին հուզվել, ինչպես երբեք նախկինում: Հի- սուսի հանդարտ, հանդիսավոր դեմքին նրանք սեր, վեհանձնություն ու արժանապատվություն կարդացին, և իրենց համար անհասկանալի կարեկցանքով լցվեցին Նրա հանդեպ: Ձերբակալելու փոխարեն’ նրանք ավելի շուտ պատրաստ էին երկրպագելու Հիսուսին: Դառնալով քահանաներին ու իշխաններին’ նրանք մեղադրեցին նրանց անկարգություններ հրահրելու մեջ: Այս առաջնորդները’ խայտառակված ու պարտված, իրենց բողոքներով դիմեցին ժողովրդին, և սկսեցին զայրացած վիճել իրար հետ: ԴՓ 706.2

Այդ միջոցին Հիսուսն աննկատ մտավ տաճար: Ամեն ինչ հանգիստ էր այստեղ, որովհետև ժողովուրդը դուրս էր եկել տեսնելու, թե ինչ է կատարվում Ձիթենյաց սարի վրա: Կարճ ժամանակ Հիսուսը մնաց տաճարում’ թախծոտ աչքերով նայելով դրան: Հետո Նա, հեռանալով Իր աշակերտների հետ, վերադարձավ Բեթանիա: Երբ ժողովուրդը սկսեց փնտրել Նրան, որպեսզի բարձրացնի արքայական աթոռին, Նա անհետացավ: ԴՓ 706.3

Ամբողջ գիշեր Հիսուսն անցկացրեց աղոթքների մեջ, իսկ առավոտյան կրկին վերադարձավ տաճար: Ճանապարհին Նա անցավ թզի այգու կողքով: Նա սոված էր, «և հեռվից մի թզի ծառ տեսնելով, որ տերևներ ուներ, գնաց, թե արդյո՞ք դրա վրա մի բան կգտնի. և երբ որ եկավ, մի բան չգտավ, բայց միայն տերևներ, որովհետև թզի ժամանակը չէր»: ԴՓ 707.1

Բացառությամբ առանձին տեղերից, թուզը դեռ չէր հասել, և Երուսաղեմի մերձակա բլուրների վրա իրոք որ դեռ «թզի ժամանակը չէր”: Բայց այգու մեջ, որին Հիսուսը մոտեցավ, մի ծառ կար, որը թվաց, թե մյուսներից շուտ պետք է պտուղ տար: Այն արդեն ծածկված էր տերևներով, իսկ թզենու պտուղը տերևներից ավելի շուտ է հայտնվում: Ուստի այս տերևախիտ ծառը լավ հասած պտուղներ էր խոստանում: Բայց դրա տեսքը խաբուսիկ էր: Ստուգելով ճյուղերը ներքևից մինչև վերև, Հիսուսը «մի բան չգտավ, բայց միայն տերևներ”: Դա ընդամենը հավակնոտ փարթամություն էր, ուրիշ ոչինչ: ԴՓ 707.2

Քրիստոսն անիծեց այն’ ասելով. «Այլևս ոչ ոք քեզանից պտուղ չուտի հավիտյան»: Հաջորդ առավոտյան, երբ Փրկիչն Իր աշակերտների հետ կրկին ճամփա ընկավ դեպի քաղաք, չորացած ճյուղներն ու թափվող տերևները գրավեցին նրանց ուշադրությունը: «Վարդապետ,- ասաց Պետրոսը,- տես, այն թզենին, որ անիծեցիր, չորացավ”: [582] ԴՓ 707.3

Աշակերտները զարմացան, որ Քրիստոսը նզովեց թզե- նուն: Նրանց թվաց, թե դա բոլորովին բնորոշ չէր Նրան: Նրանք հաճախ լսել էին Նրան ասելիս, որ Ինքը չի եկել դատելու աշխարհը, այլ որ աշխարհը փրկվի Իրենով: Նրանք հիշում էին Նրա խոսքերը. «Մարդու Որդին չեկավ մարդկանց հոգիները կորցնելու»: Աշակերտները գիտեին Նրան միայն որպես Բժիշկ և Վերականգնիչ: Սա միակ դեպքն էր: Ո՞րն էր դրա նպատակը’ նրանք գաղափար չունեին: ԴՓ 707.4

Աստված «ողորմություն սիրող է»: «Կենդանի եմ Ես, ասում է Տեր Եհովան, որ ամբարիշտի մեռնելը չեմ ուզում» (Միքիա 7.18, Եզեկիել 33.11): Նրա համար ավերումն ու դատավճռի իրագործումը «օտարոտի գործ է” (Եսայիա 28.21): Բայց դրանում էլ հենց երևում է Նրա սերն ու ողորմութիւնը, որ Նա բարձրացնում է ապագայի վարագույրը և հայտնում մարդկանց մեղքի անեծքի հետևանքները: ԴՓ 708.1

Թզենու նզովումը յուրօրինակ առակ էր: Այդ անպտուղ ծառը, որն իր հավակնոտ փարթամությամբ ժպտում էր Քրիստոսին, խորհրդանշում էր հրեա ժողովրդին: Փրկիչն ուզում էր պարզաբանել Իր աշակերտներին Իսրայելի դատապարտության պատճառն ու անխուսափելիությունը: Այդ նպատակով Նա բարոյական հատկանիշներ վերագրեց ծառին, որպեսզի դրանով բացահայտի աստվածային ճշմարտությունը: Հրեաներն առանձնացած էին բոլոր մյուս ազգերից’ դավանելով իրենց հավատարմությունն Աստծուն: Նրանք առանձնապես օրհնվել էին Նրա կողմից, և իրենց մյուս ժողովուրդներից ավելի արդար էին համա- րում: Սակայն սերն աշխարհի հանդեպ և հարստության տենչը ապականել էին նրանց: [583] Նրանք պարծենում էին իրենց գիտելիքներով, բայց անտեղյակ էին Աստծո պահանջներից և լի կեղծավորությամբ: Անպտուղ ծառի պես նրանք փռել էին իրենց փարթամ ճյուղերը’ տեսքով վեհաշուք և աչք շոյող, սակայն պտուղ չունեին, «բայց միայն տերևներ”: Հրեական կրոնն իր շքեղ տաճարով, սրբազան զոհասեղաններով, խույր հագած քահանաներով ու տպավորիչ ծիսակատարություններով արտաքինից իրոք հրապուրիչ էր, բայց զուրկ’ խոնարհությունից, սիրուց և բարությունից: ԴՓ 708.2

Այգում բոլոր թզենիներն անպտուղ էին, բայց այն ծառերից, որոնք սաղարթազուրկ էին, ոչինչ էլ չէր կարելի սպասել, և դրանք հիասթափություն չէին պատճառում: Այդ ծառերը խորհրդանշում էին հեթանոսներին: Նրանք, հրեաների պես, զուրկ էին բարեպաշտությունից, սակայն չէին էլ դավանում, որ ծառայում են Աստծուն: Նրանք չէին պարծենում իրենց աստվածապաշտությամբ, նրանց հայտնի չէին Աստծո գործերն ու ճանապարհները: Նրանց համար թզի հասնելու ժամանակը դեռ չէր եկել: Նրանք դեռ սպասում էին այն օրվան, որն իրենց լույս և հույս պիտի բերեր: Իսկ հրեաները, ովքեր ավելի մեծ օրհնություններ էին ստացել Աստծուց, պետք է հաշիվ տային այդ պարգևները չարաշահելու համար: Այն առավելությունները, որոնցով նրանք պարծենում էին, միայն ավելի էին ծանրացնում նրանց հանցանքը: ԴՓ 708.3

Հիսուսը թզենուն մոտեցավ սոված, որպեսզի սնունդ գտնի: Այդպես էլ Նա եկավ Իսրայել’ փափագելով այնտեղ արդարության պտուղներ գտնել: Նա Իր պարգևները շռայլել էր հրեաներին, որպեսզի նրանք պտուղ բերեին աշխարհի օրհնության համար: Նրանց տրված էր ամեն հնարավորություն և արտոնություն, և Նա սպասում էր նրա սերն ու համագործակցությունն Իր շնորհի աշխա- տանքում: Նա տենչում էր անձնազոհություն ու կարեկցանք, նախանձախնդրություն ու խորը նվիրվածություն, իրենց մերձավորներին փրկելու անհագ ծարավ տեսնել նրանց մեջ Աստծո գործում: Եթե նրանք պահեին Աստծո օրենքը, ապա նույն անշահախնդիր գործը կանեին, ինչ որ Քրիստոսը: Բայց սերն Աստծո և մարդկանց հանդեպ իր տեղը զիջել էր հպարտությանն ու ինքնահավանությանը: Հրաժարվելով ծառայել մյուսներին’ նրանք իրենց դատապարտել էին կործանման: Ճշմարտության գանձերը, որ Աստված հանձնել էր նրանց, նրանք չէին ուզում կիսել աշխարհի հետ: Անպտուղ ծառի մեջ նրանք կարող էին տեսնել ինչպես իրենց մեղքը, այնպես էլ դրա հատուցումը: Փրկչի անեծքից թոշնած, թառամած և չորացած մինչև արմատները’ թզենին ցույց էր տալիս, թե ինչ վիճակում էր հայտնվելու հրեա ժողովուրդը, երբ Աստծո շնորհը վեր առնվեր նրանից: Հրաժարվելով կիսել իրենց տրված օրհնությունը’ նրանք այլևս չէին ստանա այն: «Ո՜վ Իսրայել,- ասում է Տերը,- դու կործանեցիր քեզ” (Ովսիա 13.9): [584] ԴՓ 709.1

Նախազգուշացումը տրված է բոլոր ժամանակների համար: Այն, որ Քրիստոսը նզովեց Իր իսկ զորությամբ ստեղծած ծառը, նախազգուշացում է բոլոր եկեղեցիներին ու բոլոր քրիստոնյաներին: Ոչ ոք չի կարող կենսագործել Աստծո օրենքը’ առանց ծառայելու մյուսներին: Բայց կան շատերը, ովքեր իրենց կյանքում չեն դրսևորում Քրիստոսի բարեգութ, ինքնուրաց բնավորությունը: Նրանք, ովքեր իրենց գերազանց քրիստոնյաներ են համարում, չեն էլ հասկանում, թե ինչ է նշանակում ծառայել Աստ- ծուն: Նրանք ամեն ինչ անում են միայն իրենց հաճոյանալու համար: Նրանց բոլոր գործողությունները դրդված են եսասիրությունից: Նրանք գնահատում են միայն այն ժամանակը, որում ինչ-որ բան են ձեռք բերում իրենց համար: Կյանքի բոլոր գործերում միայն սա է նրանց նպատակը: Նրանք ծառայում են ոչ թե ուրիշներին, այլ իրենց: Աստված ստեղծել է նրանց’ ապրելու այս աշխարհում, որտեղ անշահախնդիր ծառայություն պետք է արվի: Նա նախատեսել է, որ հնարավոր բոլոր ճանապարհներով նրանք ծառայեն իրենց դրացիներին: Բայց «ես»-ն այնպես է կուրացրել նրանց, որ այլևս ոչինչ չեն տեսնում: Նրանց ամենևին չի հետաքրքրում մարդկության ճակատագիրը: Ովքեր այսպես ապրում են միայն իրենց համար, նման են այն թզենուն, որ տեսքով փարթամ էր, բայց’ անպտուղ: Նրանց երկրպագությունը ձևական է, առանց ապաշխարության ու հավատի: Արտաքուստ նրանք հարգում են Աստծո օրենքը, բայց չեն հնազանդվում դրան: Նրանք ասում են, բայց չեն անում: Այն դատավճիռը, որ Քրիստոսը կայացրեց թզենուն, ցույց է տալիս, թե որքան նողկալի է Նրա համար այդ դատարկ ձևականությունը: Նրա աչքին բացահայտ մեղսագործն ավելի քիչ է հանցա- վոր, քան նա, ով իբրև ծառայում է Աստծուն, բայց պտուղ չի բերում Նրա փառքի համար: ԴՓ 710.1

Թզենու առակը, որ Քրիստոսը պատմեց նախքան Իր այցելությունը Երուսաղեմ, ուղղակիորեն կապված էր այն խրատի հետ, որ Նա ծառի համար այգեպանին աղաչեց. «Այս տարի էլ թող դրան, մինչև որ դրա չորս կողմով փորեմ և աղբ ածեմ, թերևս պտուղ բերի, ապա թե ոչ’ եկող տարի կտրիր դրան”: Անպտուղ ծառի համար ավելի մեծ խնամք պիտի տարվեր: Դրան ամեն տեսակ առավելություն էր տրվելու: Բայց եթե այդպես անպտուղ էլ մնար, ոչինչ չէր կարող փրկել նրան կործանումից: Առակում չի նշվում, թե ինչ արդյունք տվեց այգեպանի աշխատանքը: Դա կախված էր այն ժողովրդից, որին ուղղված էին Քրիստոսի խոսքերը: Այդ նրանց էր խորհրդանշում անպտուղ ծառը, նրանք էլ պիտի վճռեին իրենց ճակատագիրը: Ամեն մի առավելություն, որով կարող էր օժտել Երկինքը, տրված էր նրանց, սակայն նրանք չբազմապատկեցին այդ առատ օրհնությունները: Անիծելով անպտուղ թզենին’ Քրիստոսը կանխագուշակեց պտուղների բացակայության հետ- ևանքը: Նրանք ինքները կայացրին իրենց կործանման դատավճիռը: [585] ԴՓ 711.1

Ավելի քան հազար տարի հրեա ազգը չարաշահել էր Աստծո ողորմությունն’ իր վրա հրավիրելով Նրա դատաստանները: Նրանք մերժել էին Տիրոջ նախազգուշացումներն ու սպանել Նրա մարգարեներին: Այս մեղքի պատասխանատվությունն իր վրա էր վերցնում Քրիստոսի ժամանակվա ժողովուրդը’ հետևելով այդ նույն ուղղությանը: Նրան տրված ներկա ողորմությունների ու նախազգուշացումների անտեսման հիմքում ընկած էր անցյալ սերունդների հանցանքը: Քրիստոսի օրերի հրեաներն իրենց կապեցին այն շղթաներով, որ դարեր շարունակ կռել էին նրանց նախնիները: ԴՓ 711.2

Ամեն մի սերնդի մարդկանց լույս և առավելություններ է տրվում իրենց օրերի համար, փորձության մի ժամա- նակ, որում նրանք պետք է հաշտվեն Աստծո հետ: Բայց շնորհի այդ ժամանակը սահմանափակ է: Ողորմութիւնը կարող է առաջարկվել տարիներ շարունակ և անտեսվել ու մերժվել, բայց գալիս է մի օր, երբ այն բախում է դուռը վերջին անգամ: Մարդու սիրտն այնքան է խստանում, որ դադարում է արձագանքել Աստծո Հոգուն: Հետո այդ մեղմ, համոզիչ ձայնը էլ չի աղերսում մեղավորին, և հանդիմանություններն ու նախազգուշացումները դադարում են: ԴՓ 711.3

Այդ օրը եկավ նաև Երուսաղեմի համար: Հիսուսը սրտի ցավով էր ողբում դատապարտված քաղաքի վրա, բայց չէր կարող փրկել այն: Նա սպառել էր բոլոր միջոցները: Մերժելով Աստծո Հոգու նախազգուշացումները’ Իսրայելը մերժել էր օգնության միակ միջոցը: Ուրիշ ոչ մի ուժ չկար, որով նրանք կարող էին փրկվել: ԴՓ 712.1

Հրեա ժողովուրդը խորհդանշում էր բոլոր դարերի մարդկանց, ովքեր արհամարհում են Անսահման Սիրո աղերսները: Քրիստոսի արցունքները, երբ Նա ողբում էր Երուսաղեմի վրա, թափվում էին բոլոր ժամանակների մեղքերի համար: Նրանք, ովքեր մերժում են Աստծո Սուրբ Հոգու հանդիմանություններն ու նախազգուշացումները, Իսրայելի վրա կայացրած դատավճռի մեջ կարող են տեսնել իրենց սեփական ճակատագիրը: ԴՓ 712.2

Ներկա սերնդում էլ շատերը քայլում են նույն ճանապարհով, որն ընտրեցին անհավատ հրեաները: Նրանք տեսնում են Աստծո ուժի դրսևորումը, Սուրբ Հոգին դիմում է նրանց սրտերին, բայց նրանք շարունակում են համառել իրենց անհավատության մեջ: Աստված նախազգուշացնում և հանդիմանում է նրանց, բայց նրանք չեն կամենում խոստովանել իրենց մեղքերը’ մերժելով ինչպես Նրա լուրը, այնպես էլ Նրա լրաբերներին: Այն նույն միջոցները, որ Նա օգտագործում է նրանց վերականգնելու համար, գայթակղության քարեր են դառնում նըրանց ճանապարհին: ԴՓ 712.3

Ուխտադրուժ Իսրայելն ատում էր Աստծո մարգարեներին, որովհետև նրանք բացահայտում էին նրա ծածուկ մեղքերը: Աքաբը Եղիային իր թշնամին էր համարում, որովհետև մաւրգարեն խստորեն հանդիմանում էր թագավորի գաղտնի անօրենությունները: Այսօր էլ Քրիստոսի ծառաները, մերկացնելով մեղքը, հանդիպում են արհամարհանքի ու թշնամության: Աստվածաշնչյան ճշմարտությունը’ Քրիստոսի կրոնը, պայքարում է բարոյական անմաքրության մի զորեղ հոսանքի դեմ: Այսօր նախապաշարմունքը շատ ավելի ուժեղ է մարդկանց սրտերում, քան, նույնիսկ, Քրիստոսի օրերում: Քրիստոսը չարդարացրեց մարդկանց սպասելիքները, Նրա կյանքը մերկացնում էր նրանց մեղքերը, ուստի և մերժեցին Նրան: Այդպես էլ հիմա Աստծո խոսքի ճշմարտությունը չի ներդաշնակում մարդկանց սովորություններին ու հակումներին, և հազարավորները մերժում են Նրա լույսը: Հավատալով սատանայի շշնջոց- ներին’ մարդիկ կասկածի են ենթարկում Աստծո խոսքը’ բանեցնելով իրենց այսպես կոչված անկախ դատողությունը: Նրանք խավարը գերադասում են լույսից’ վտանգի ենթարկելով իրենց հոգիները: Նրանք, ովքեր աղավաղում էին Քրիստոսի խոսքերը, ավելի ու ավելի շատ պատճառներ էին գտնում դրանք խեղաթյուրելու համար, մինչև որ վերջապես չմերժեցին Ճշմարտությունը և Կյանքը: Նույնը կրկնվում է նաև այսօր: Աստված մտադիր չէ վերացնելու բոլոր այն առարկումները, որ մարմնավոր մարդն անում է Նրա ճշմարտությունը հերքելու համար: Նրանց համար, ովքեր չեն ընդունում խավարը ցրող լույսի թանկարժեք շողերը, Աստծո խոսքի խորհուրդները գաղտնիք են մնում հավիտյան: Նրանց համար ճշմարտությունը թաքնված է: Նրանք շարժվում են կուրորեն, և չեն տեսնում անդունդն իրենց առջև: [588] ԴՓ 713.1

Յիթենյաց սարի բարձունքից Քրիստոսը տեսնում էր ամբողջ աշխարհը և նրա ապագան, և Նրա խոսքերը վերաբերում են բոլոր նրանց, ովքեր մերժում են աստվածային ողորմության աղերսները: Դու, որ արհամարհում ես Նրա սերը, Նա քեզ է դիմում այսօր. «Եթե դո՜ւ էլ իմանայիր գոնե այսօրվա քո խաղաղության մասին»: Քրիստոսն այսօր դառն արցունք է թափում ձեզ համար, քանի որ դուք ինքներդ ձեզ համար արցունք չունեք թափելու: Սրտի այն ճակատագրական խստությունը, որ կործանեց փարիսեցիներին, արդեն դրսևորվում է նաև քեզանում: Եվ Աստծո շնորհի ամեն մի վկայություն, Աստծո լույսի ամեն մի շող կամ փափկացնում ու հնազանդեցնում է հոգին, կամ էլ հաստատում է այն անհուսալի համառության մեջ: ԴՓ 713.2

Քրիստոսը գիտեր, որ Երուսաղեմը կմնա անդրդվելի, սակայն ամբողջ հանցանքը, մերժված ողորմության բոլոր հետևանքներն ընկած էին նրա դռների մոտ: Այդպես կլինի նաև ամեն մեկի հետ, ով նույն կերպ է վարվում: Տերն ասում է. «Ո՜վ Իսրայել, դու կործանեցիր քեզ”: «Լսիր, ով երկիր, ահա Ես այս ժողովրդի վրա չարիք եմ բերելու, նրանց խորհուրդների պտուղը, որ ուշ չդարձրին Իմ խոսքերին, և Իմ օրենքն էլ մերժեցին» (Ովսիա 13.9, Երե- միա 6.19): [589] ԴՓ 714.1