ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ
Գլուխ 63. - «Քո Թագավորը գալիս է»
(Մատթեոս 21.1-11, Մարկոս 11.1-10, Ղուկաս 19.29-44, Հովհաննես 12.12-19)
«ՄԵԾԱՊԵՍ ուրախացիր, ով Սիոնի աղջիկ, ցնծությամբ աղաղակիր, ով Երուսաղեմի աղջիկ, ահա քո Թագավորը գալիս է քեզ մոտ. Նա արդար ու փրկագործ է, հեզ, և էշի վրա հեծած, այսինքն էշի ձագի’ ավանակի վրա” (Զաքա- րիա 9.9): ԴՓ 692.1
Քրիստոսի ծնունդից հինգ հարյուր տարի առաջ Զաքա- րիա մարգարեն այսպես էր գուշակել Թագավորի գալուստը Իսրայել: Հիմա պիտի կատարվեր այս մարգարեությունը: Նա, ով այդքան երկար հրաժարվել էր արքայական պատվից, այժմ գալիս է Երուսաղեմ որպես Դավթի աթոռի խոստացված ժառանգ: ԴՓ 692.2
Շաբաթվա առաջին օրն էր, երբ Քրիստոսը հաղթականորեն մուտք գործեց Երուսաղեմ: Բազմությունները, որ հավաքվել էին Բեթանիայում’ Նրան հանդիպելու, հիմա ուղեկցում էին Նրան’ փափագելով տեսնել, թե ինչպես են Նրան ընդունում: Շատ ժողովուրդներ, որոնք ճանապարհ էին ընկել դեպի Երուսաղեմ’ տոնելու Զատիկը, միացան Հիսուսին ուղեկցող ամբոխին: Ողջ բնությունն ասես ցնծում էր: Կանաչ հագած և բողբոջած ծառերն իրենց անուշահոտությամբ էին լցրել օդը: Նոր կյանքի և ուրախության շունչ էր իջել ժողովրդի վրա: Կրկին բոցավառվել էր նոր թագավորություն կանգնեցնելու հույսը: [570] ԴՓ 692.3
Երուսաղեմ մուտք գործելու նպատակով Հիսուսն Իր աշակերտներից երկուսին ուղարկեց, որ մի էշ բերեն իր քուռակի հետ: Փրկչի կյանքը, երբ Նա ծնվեց, կախված էր օտարականների հյուրասիրությունից: Մսուրը, որտեղ Նրան դրել էին, պատկանում էր ուրիշներին: Իսկ հիմա, թեև Նրանն էին «հազարավոր սարերի անասունները”, այն կենդանու համար, որով պիտի մտներ Երուսաղեմ որպես Թագավոր, Նա կախման մեջ էր մի անծանոթի բարությունից: Սակայն նույնիսկ կարգադրության մեջ, որը Նա արեց Իր աշակերտներին, դրսևորվեց Նրա աստվածությունը: Ինչպես որ Նա գուշակել էր, նրանց խնդրանքը’ «Դրանք պետք են Տիրոջը», սիրով բավարարվել էր: Հիսուսն Իր համար ընտրել էր մի ավանակ, որի վրա դեռ ոչ ոք չէր նստել: Աշակերտներն աշխույժ խանդավառությամբ իրենց հանդերձները փռեցին կենդանու մեջքին, և իրենց Տիրոջը նստեցրին դրա վրա: Մինչ այդ Հիսուսը միշտ ոտքով էր ճամփորդում, և սկզբում աշակերտները զարմացան, թե ինչու է Նա հիմա ուզում էշով գնալ: Բայց նրանց սրտերում բոցավառված հույսը մի բերկրալի միտք ներշնչեց, որ Նա, մուտք գործելով մայրաքաղաք, պատրաստվում է Իրեն Թագավոր հռչակել և հաստատել Իր արքայական իշխանությունը: Ճանապարհին նրանք իրենց պայծառ հույսերի մասին պատմում էին Հիսուսի ընկերներին, և շուտով ամենուրեք իրարանցում սկսվեց: Ժողովրդի խանդավառությունն իր գագաթնակետին հա- սավ: ԴՓ 692.4
Մուտք գործելով Երուսաղեմ’ Քրիստոսը հետևեց հրեա արքաների սովորությանը: Իսրայելի թագավորների պես’ ինչպես գուշակված էր մարգարեության մեջ, Մեսիան պիտի էշի վրա հեծած գար Իր արքայությունը: Հազիվ էր Նա նստել ավանակի վրա, երբ օդը դղրդաց ցնծագին բացականչություններով: Բազմությունները ողջունեցին Մեսիային’ իրենց Թագավորը հռչակելով Նրան: Հիսուսն այժմ ընդունեց այն պատիվը, որ առաջ երբեք թույլ չէր տվել, և աշակերտները դա գնահատեցին որպես ապացույց այն բանի, որ իրենց վառ հույսերը կիրականանան և Նրան կտեսնեն շուտով Իր արքայական գահին նստած: Ժողովուրդը համոզված էր, որ իր ազատագրման ժամը մոտեցել է: Նրանք արդեն պատկերացնում էին, որ Հռո- մեական բանակը դուրս է քշված Երուսաղեմից, և Իսրայելը դարձյալ անկախ պետություն է: Բոլորը հուզված էին ու երջանիկ, մարդիկ Նրան պատիվ տալու մեջ ձգտում էին մեկը մյուսից առաջ անցնել: Ու թեև չկարողացան ողջու- նել Նրան շքեղությամբ ու ճոխությամբ, նրանք, սակայն, հայտնեցին իրենց երջանիկ սրտերի երախտագիտությունը: Թեև ի վիճակի չէին դիմավորելու Նրան թանկարժեք ընծաներով, բայց իրենց հանդերձները գորգի նման փռում էին Նրա ճանապարհին, և ձիթենիների ու արմավենիների ճյուղեր էին գցում Նրա առաջ: Նրանք չէին կարող արքայական դրոշներով դիմավորել Նրա հաղթարշավը, բայց արմավենիների ճյուղեր էին կտրում, որ հաղթության խորհրդանիշն է’ օդում թափահարելով դրանք բարձրաձայն աղաղակներով ու օվսաննաներով: ԴՓ 693.1
Շարժվելով առաջ’ ամբոխը համալրվում էր նրանցով, ովքեր լսել էին Հիսուսի ժամանման մասին և շտապում էին միանալ թափորին: Անցորդները կանգ էին առնում և հարցնում ժողովրդից. «Ո՞վ է սա: Ի՞նչ է այս ամենը նշանակում”: Նրանք բոլորն էլ լսել էին Հիսուսի մասին, և սպասում էին, որ Նա պիտի գար Երուսաղեմ, բայց հայտնի էր, որ մինչև այժմ Նրան թագավոր հռչակելու բոլոր ջանքերն ապարդյուն էին անցել, և հիմա խիստ զարմացած էին’ լսելով, որ այդ Նա է: Ի՞նչն էր դրդել փոխելու Իր մտադրությունը Նրան, ով հայտարարել էր, թե Իր թագավորությունն այս աշխարհից չէ: [571] ԴՓ 694.1
Հաղթության մի ճիչ խլացնում է նրանց հարցերը: Նորից ու նորից այն կրկընվում է խանդավառ ամբոխի կողմից, հետո դրան միանում է հեռվում հավաքված ժողովուրդը, և ցնծագին բացականչություններն արձագանքում են շրջակա բլուրներում ու դաշտերում: Հիմա այս թափորին միանում են բազմություններ Երուսաղեմից: Հազարավոր մարդիկ, որ հավաքվել էին տոնելու Զատիկը, առաջ են շարժվում ողջունելու Հիսուսին: Նրան դիմավորում են սրբազան օրհներգի թնդյունով’ թափահարելով արմա- վենու ճյուղերը: Տաճարում քահանաները հնչեցնում են փողը’ հայտարարելով երեկոյան պաշտամունքի սկիզբը, սակայն շատ քչերն են արձագանքում դրան, և իշխանները տագնապած ասում են իրար. «Ահա աշխարհը Նրա ետևից գնաց»: ԴՓ 694.2
Մինչև հիմա Իր երկրային կյանքում Հիսուսը երբեք թույլ չէր տվել մի այսպիսի ցույց: Նա պարզորոշ տեսնում էր դրա հետևանքը: Այն պիտի հանգեցներ Իր խաչելությանը: Բայց Նրա նպատակն էր այսպես բացահայտորեն ներկայացնել Իրեն որպես Փրկիչ: Նա ուզում էր ժողովրդի ուշադրությունը հրավիրել այն զոհաբերությանը, որով պիտի պսակվեր Իր երկրային առաքելությունը հանուն անկյալ աշխարհի: Մինչ ժողովուրդը հավաքվում էր Երուսաղեմում տոնելու Զատիկը, Նա’ ճշմարիտ Գառը, պատրաստվում էր կամավոր զոհ մատուցելու Իրեն: Անհրաժեշտ էր, որ Նրա եկեղեցին գալիք բոլոր դարերի ընթացքում Նրա մահը աշխարհի մեղքի համար իր խոր ուսումնասիրության ու մտորումների առարկան դարձներ: Դրա հետ կապված ամեն մի փաստ պետք է լինի արժանահավատ, որպեսզի որևէ կասկած չմնա: Ուրեմն անհրաժեշտ էր, որ ժողովրդի ուշադրությունը հիմա դառնար դեպի Նա: Նրա զոհաբերությանը նախորդող իրադարձություններն այնպիսին պետք է լինեին, որ ուշադրություն հրավիրեին հենց Իր’ Զոհի վրա: Այսպիսի մի ցույցից հետո, որով ուղեկցվեց Նրա մուտքը Երուսաղեմ, բոլորի աչքերը կհետևեին Նրան, ով արագորեն շտապում էր դեպի Իր վախճանը: ԴՓ 695.1
Այս հաղթարշավի հետ առնչվող իրադարձությունները բոլորի խոսակցության նյութը պիտի դառնային: Հիսուսը պետք է համընդհանուր ուշադրության կենտրոնը լիներ: Նրա խաչելությունից հետո շատերի հիշողության մեջ կհառնեին Նրա խաչելությունն ու մահը’ դրդելով նրանց ուսումնասիրելու մարգարեությունները, և կհամոզեին, որ Հիսուսն է Մեսիան, և բոլոր երկրներում կաճեր Նրան հավատացողների թիվը: ԴՓ 695.2
Իր երկրային կյանքի այս մեկ հաղթական իրադարձության մեջ Հիսուսը կարող էր հայտնվել’ շրջապատված երկնային հրեշտակներով և Աստծո փողի ազդարարությամբ, բայց դա կհակասեր Նրա առաքելության նպատակին և այն օրենքին, որով կառավարվել էր Նրա ողջ կյանքը: Նա հավատարիմ մնաց Իրեն բաժին ընկած համեստությանը: Նա պետք է կրի մարդկության բեռը, մինչև որ Իր կյանքը տա հանուն աշխարհի: [572] ԴՓ 696.1
Այդ օրը, որ իրենց կյանքում ամենափառավորը թվաց աշակերտներին, մռայլ ամպերով կխավարեր, եթե նրանք իմանային, որ ցնծության այս տեսարանն ընդամենը իրենց Տիրոջ տառապանքների ու մահվան նախերգանքն է: Թեև Նա շարունակ պատմել էր նրանց Իր զոհաբերության մասին, նրանք, այնուամենայնիվ, ներկա հաղթական ցնծության մեջ մոռացել էին Նրա թախծոտ խոսքերը, և անհամբեր սպասում էին, թե երբ է Նա նվաճելու Դավթի աթոռը: ԴՓ 696.2
Թափորն անընդհատ համալրվում էր նոր մարդկանցով, և բոլորը, բացառությամբ մի քանիսի, ոգևորված պահի ազդեցության տակ’ թնդացնում են օդը օվսաննաներով, որոնց արձագանքը դղրդում է բլուրից բլուր և հովտից հո- վիտ: Մեկը մյուսի ետևից բացականչում են. «Օվսա՜ննա Դավթի Որդուն, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը. Օվսա՜ննա բարձունքներում”: ԴՓ 696.3
Նախկինում աշխարհը երբեք ականատես չէր եղել նման հաղթարշավի: Դա ամենևին նման չէր երկրի ճանաչված նվաճողների հաղթարշավներին: Տանջվող գերիների շարանները, ի նշան արքայական հերոսության, չէին մթնեցնում տեսարանը: Բայց Փրկչին շրջապատել էին Նրա սիրո ծառայության հաղթանշանները’ հանուն մեղավոր մարդու: Այստեղ կային գերիներ, որոնց Նա ազատել էր սատանայի իշխանությունից: Նրանք փառաբանում էին Աստծուն իրենց փըրկության համար: Կույրերը, որոնց աչքերը Նա բացել էր, գնում էին առջևից: Համրերը, որոնց լեզուն Նա արձակել էր, ամենաբարձրն էին օվսաննա բացականչում: Անդամալույծները, որոնց Նա բժշկել էր, ուրախությունից ցնծում էին և, խանդավառված ջարդելով արմավենու ճյուղերը, թափահարում Փրկչի առջև: Որբևայրիներն ու որբերը մեծարում էին Հիսուսի անունը իրենց արած Նրա ողորմությունների համար: Բորոտները, որոնց Նա սրբել էր, իրենց վարակազերծ հագուստները փռում էին Նրա ճանապարհին’ ողջունելով Նրան որպես փառքի Արքայի: Ամբոխի մեջ էին նաև նրանք, ում Նա արթնացրել էր մահվան քնից: Ղազարոսը, ում մարմինը ապականվել էր գերեզմանում, ով, սակայն, հիմա ցնծում էր ուժերի ծաղկման մեջ, առաջնորդում էր այն կենդանուն, որի վրա նստած էր Փրկիչը: ԴՓ 696.4
Շատ փարիսեցիներ ականատես եղան այս տեսարանին և, նախանձից ու չարությունից վառված, փորձում էին սառեցնել համընդհանուր խանդավառությունը: Գործադրելով իրենց ողջ հեղինակությունը’ նրանք ձգտում էին լռեցնել ժողովրդին, բայց նրանց կոչերն ու սպառնալիքները միայն ավելի էին բորբոքում ամբոխին: Վախենալով, որ այս մեծաթիվ բազմությունը թագավոր կհռչակի Հիսուսին, որպես վերջին միջոց, նրանք ճեղքեցին ամբոխը և, մոտենալով Փրկչին, նախատելով ու սպառնալով’ ասացին. «Վարդապե՜տ, հանդիմանի՜ր աշակերտներիդ”: Նրանք հայտարարեցին, որ նման աղմկոտ ցույցերն անօրինական են և արգելված իշխանությունների կողմից: Բայց Հիսուսի պատասխանը լռեցրեց նրանց. «Ասում եմ ձեզ, որ եթե սրանք լռեն, քարերն են աղաղակելու”: Հաղթության այս տեսարանը Աստծո կողմից էր նախատես- ված: Այն կանխագուշակել էր մարգարեն, և մարդն անզոր էր խանգարելու Աստծո մտադրությանը: Եթե մարդիկ հրաժարվեին իրագործել Նրա նպատակը, անկենդան քարերը կաղաղակեին’ ողջունելով Նրա Որդուն փառաբանության բացականչություններով: Երբ պապանձված փարիսեցիները հետ քաշվեցին, հարյուրավոր ձայներ հռչա- կեցին Զաքարիայի խոսքերը. «Մեծապես ուրախացիր, ով Սիոնի աղջիկ, ցնծությամբ աղաղակիր, ով Երուսաղեմի աղջիկ, ահա քո Թագավորը գալիս է քեզ մոտ: Նա արդար և փրկագործ է, հեզ, և էշի վրա նստած, այսինքն էշի ձագի’ ավանակի վրա»: [573] ԴՓ 697.1
Երբ թափորը հասավ բլրի գագաթին և արդեն պատրաստ էր մտնելու քաղաք, Հիսուսը կանգ առավ, և ամբողջ ժողովուրդը’ Նրա հետ: Նրանց առջև Երուսաղեմն էր իր ողջ փառքով’ ողողված մայր մտնող արեգակի ոսկեգույն շողերով: Բոլորի աչքերն ուղղվեցին դեպի տաճարը: Հանդիսավոր վեհությամբ այն վեր էր խոյացել քաղաքի վրա, և թվում էր, թե երկինքն է մատնանշում’ ասես ուղղելով ժողովրդին դեպի միակ ճշմարիտ և կենդանի Աստվածը: Դարեր շարունակ տաճարը եղել էր հրեա ժողովրդի պարծանքն ու փառքը: Հռոմեացիները նույնպես հպարտանում էին դրա վեհությամբ: Նրանց կողմից նշանակված թագավորը միացել էր հրեաներին տաճարի վերակառուցման և ձևավորման աշխատանքներում, և Հռոմի կայսրն ինքը հարստացրել էր այն իր պարգևներով: Դրա մեծությունը, հարստությունն ու վեհությունը դարձրել էին այն աշխարհի հրաշալիքներից մեկը: ԴՓ 698.1
Մինչ մայր մտնող արեգակը ոսկեզօծում էր երկինքը, դրա շլացուցիչ ճառագայթներն արտացոլվում էին տաճարի ճերմակ մարմարյա պատերին և շողշողում նրա ոսկեզարդ սյուներին: Բլրի գագաթից, որտեղ կանգնած էին Հիսուսն ու Նրա աշակերտները, այն նման էր ոսկյա աշտարակներով մի վիթխարի ձյունե շինության: Տաճարի մուտքի մոտ ամենահանճարեղ նկարիչները ոսկուց և արծաթից խաղողի վազ էին նկարել’ կանաչ տերևներով ու ծանր ողկույզներով: Այս ստեղծագործությունը ներկայացնում էր Իսրայելը որպես պտղատու խաղողի վազ: Բացառիկ վարպետությամբ ու հազվագյուտ ճաշակով էր ընդգծված ոսկու, արծաթի և կենդանի կանաչի ներդաշնակությունը: Նրբորեն փաթաթված ճերմակ ու շողշողուն սյուներին’ այն արտացոլում էր մայր մտնող արեգակի պայծառությունը’ ասես ողողված երկնային փառքով: ԴՓ 698.2
Հիսուսը նայում է այդ տեսարանին, և հոծ բազմութ- յուննները դադարեցնում են իրենց աղաղակները’ հմայված անսպասելի տեսիլքի գեղեցկությամբ: Բոլորի աչքերը դառնում են դեպի Փրկիչը’ հուսալով Նրա դեմքին տեսնել հիացմունքի արտահայտությունը, որ իրենք զգում էին: Բայց դրա փոխարեն նրանք վշտի ստվեր տեսան: Նրանք ապշած և հիասթափված են’ տեսնելով արցունքներով լի Նրա աչքերը: Նա այս ու այն կողմ է ճոճվում, ինչպես ծառը փոթորկի ժամանակ, Նրա դողդոջուն շուրթերից պոկվում է սրտի խորքերից բխող տանջալից հառաչանքը: Ի՜նչ հուզիչ տեսարան է բացվում հրեշտակների առջև: Ահա նրանց սիրելի Հրամանատարը’ վշտի և արցունքների մեջ: Ի՜նչ պատկեր են տեսնում այս ուրախ ամբոխները, որոնք ցնծագին աղաղակելով ու թափահարելով արմավենու ճյուղերը’ ուղեկցում էին Նրան դեպի փառավոր քաղաքը, որտեղ, նըրանք հուսով էին, Նա պետք է Թագավոր կարգվեր: Հիսուսն արտասվել էր Ղազարոսի գերեզմանի մոտ, բայց դա աստվածային վիշտ էր, որն իջել էր Նրա սրտին’ կարեկցանքից դեպի մարդկային դժբախտությունը: Իսկ հիմա այս անսպասելի տխրությունը կարծես ողբերգ լիներ փառավոր և հաղթական երաժըշտության մեջ: Այդ համընդհանուր ուրախության մեջ, երբ բոլորը փառք էին տալիս Նրան, Իսրայելի Թագավորն արտասվում էր: Ոչ, դրանք ուրախության արցունքներ չէին, այլ տանջալից հոգեվարքի ու վշտի: Անսպասելի տխրություն իջավ ցնցված ամբոխի վրա: Լռեցին բացականչությունները: Շատերն արտասվում էին’ կարեկցելով Նրան Իր վշտի մեջ, որը նրանք չէին կարող հասկանալ: [576] ԴՓ 699.1
Իր տառապանքների կանխազգացումից չէ, որ արտասվում էր Հիսուսը: Ուղիղ Նրա դիմաց Գեթսեմանն էր, որտեղ մեծ խավարի սարսափը շուտով պիտի համակեր Նրան: Երևում էր նաև Ոչխարաց դուռը, որով դարեր շարունակ կենդանիներ էին բերում զոհաբերելու: Այս դարպասը շուտով պիտի բացվեր Նրա’ մեծ նախակերպարի համար, ում զոհաբերությանը աշխարհի մեղքի համար մատնանշում էին բոլոր այդ մատաղները: Քիչ հեռու Գողգոթան էր’ Նրա մոտալուտ հոգեվարքի թատերաբեմը: Այս ամենը Նրան հիշեցնում էր Իր սոսկալի մահվան մասին, բայց դա չէր պատճառը, որ Փրկիչն արտասվում և տնքում էր հոգեկան տանջանքի մեջ: Նա Իր համար չէր ցավում: Իր տառապանքների մասին հիշողությունը չէ, որ խռովեցնում էր Նրա վեհանձն, ինքնազոհ հոգին: Հիսուսի սիրտը խոցում էր Երուսաղեմի տեսարանը, Երուսաղեմը, որ մերժել էր Աստծո Որդուն և արհամարհել Նրա սերը, որ հրաժարվել էր համոզվել’ նույնիսկ տեսնելով Նրա զորավոր հրաշքները, և պատրաստ էր խլելու Նրա կյանքը: Նա տեսավ, թե ինչ մեղք էր իր վրա վերցնում այդ քաղաքը’ մերժելով իր Փրկչին, և ինչ կարող էր դառնալ այն, եթե ընդուներ Նրան. միայն Նա կարող էր բուժել նրա վերքերը: Նա եկել էր փրկելու Երուսաղեմը. ինչպե՞ս կարող էր թողնել նրան: ԴՓ 699.2
Իսրայելն ընտրված ժողովուրդ էր: Աստված նրանց տաճարն Իր բնակությունն էր դարձրել: Դա մի «գեղեցիկ բարձրություն էր’ բոլոր երկրի ուրախությունը” (Սաղմոս 48.2): Այստեղ էին սուրբ գրքերը, որոնք վկայում էին, թե ինչպիսի ջերմ սիրով էր Քրիստոսն ավելի քան հազար տարի խնամել ու պահպանել Իր տաճարն այնպես, ինչպես հայրն է սիրում իր միակ երեխային: Այստեղ մարգարեներն իրենց հանդիսավոր նախազգուշացումներն էին արել: Այստեղ վառվող խունկի անուշահոտությունը երկրպագուների աղոթքների հետ միասին բարձրացել էր Աստծուն: Այստեղ թափվել էր կենդանիների արյունը’ Քրիստոսի արյան խորհրդանշանը: Եհովան Իր փառքն էր հայտնել այստեղ’ շնորհի աթոռի վրա: Այստեղ դարերի ընթացքում քահանաները հանդիսավոր ծեսեր ու արարողություններ էին անցկացրել: Բայց այս ամենի վերջն արդեն եկել էր: [577] ԴՓ 700.1
Հիսուսը բարձրացրեց Իր ձեռքը, որն այնքան հաճախ օրհնել էր հիվանդներին ու տանջվածներին, և ցույց տալով դատապարտված քաղաքի կողմը’ դողացող ձայնով բացականչեց. «Եթե դո՜ւ էլ իմանայիր գոնե այսօրվա օրը քո խաղաղության մասին”: Այստեղ Փրկիչը կանգ է առնում և մինչև վերջ չի հայտնում, թե ինչպիսին կլիներ Երուսաղեմի վիճակը, եթե նա ընդուներ Աստծուց ուղարկված օգնությունը’ Նրա սիրելի Որդու պարգևը: Եթե Երու- սաղեմն օգտվեր այն առավելությունից, որ Աստված ընձեռել էր նրան, և ընդուներ Երկնքից ուղարկված լույսը, ապա թագավորությունների զարդը կդառնար, ազատ և հզոր’ իր աստվածատուր զորությամբ: Նրա դարպասների մոտ զինված ռազմիկներ չէին կանգնի, նրա պարիսպների վրա չէին ծածանվի հռոմեական դրոշները: Այն փառավոր ապագան, որով կարող էր օրհնվել Երուսաղեմը, եթե ընդուներ իր Փրկչին, պարզորոշ հայտնվեց Աստծո Որդուն: Նա տեսավ, որ քաղաքն Իրենով կարող էր բժշկվել իր դաժան հիվանդությունից’ ազատվել գերության շղթաներից և հաստատվել որպես երկրի հզոր մայրաքաղաքը: Նրա պատերից խաղաղության աղավնին կարող էր թռչել դեպի բոլոր ժողովուրդները: Այն կդառնար ամբողջ աշխարհի փառքի պսակը: ԴՓ 701.1
Բայց այդ պայծառ տեսարանը, թե ինչպիսին կարող էր լինել Երուսաղեմը, չքանում է Փրկչի տեսադաշտից: Նա գիտակցում է քաղաքի ներկա վիճակը Հռոմի լծի տակ, որ կրում է Աստծո զայրույթը’ մատնված Նրա պատժիչ դա- տաստանին: Նա շարունակում է Իր ընդհատված ողբը. «Բայց հիմա ծածկված են քո աչքերից: Որովհետև օրեր կգան քեզ վրա, և քո թշնամիները չորս կողմովդ պատնեշ կպատեն և կպաշարեն քեզ, և ամեն կողմից քեզ կնեղաց- նեն. Եվ հիմնահատակ կանեն քեզ և քո որդիներին էլ քո միջին, և չեն թողնի քեզանում քարը քարի վրա, քանի որ չճանաչեցիր քեզ այցելելու ժամանակը»: ԴՓ 701.2
Քրիստոսը եկել էր փրկելու Երուսաղեմն ու նրա զավակներին, բայց փարիսեցիական գոռոզությունը, կեղծավորությունը, նախանձն ու չարությունը խանգարեցին Նրան հասնելու Իր նպատակին: Հիսուսը գիտեր, թե ինչ դաժան հատուցում է սպասվում դատապարտված քաղաքին: Նա տեսավ Երուսաղեմը’ շրջապատված զորքերով, տեսավ սովի ու մահվան մատնված նրա բնակիչներին, իրենց զավակների դիերի վրա ողբացող մայրերին, մեկը մյուսի ձեռքից սննդի վերջին կտորը խլող ծնողներին ու երեխաներին, տեսավ, թե ինչպես են սովի անտանելի տանջանքները ոչնչացնում մարդկային բնական զգացմունքները: Նա տեսավ, որ հրեաները նույն համառությամբ հրաժարվելու են հնազանդվել ներխուժած զորքերին, ինչպես մեր- ժեցին Նրա փրկությունը: Նա տեսավ Գողգոթան, որի վրա Ինքը պիտի խաչ բարձրացվեր, այնքան խիտ պատված խաչերով, ինչպես անտառի ծառերը: Նա տեսավ դժբախտ բնակիչների կախաղաններն ու խաչափայտերը, ավերված գեղեցիկ պալատները, տեսավ տաճարն ավերակների մեջ, որի զանգվածեղ պատերից ոչ մի քար մյուսի վրա չէր մնացել, և քաղաքը’ հերկված ագարակի պես: Տեսնելով այս սարսափելի տեսարանը’ Փրկիչն արտասվում էր հոգեվարքի մեջ: [578] ԴՓ 702.1
Նա սիրում էր Երուսաղեմն, ինչպես հայրն իր երեխային, և ինչպես հայրն է ցավում իր անհնազանդ որդու համար, այնպես էլ Հիսուսն էր ողբում Իր սիրելի քաղաքի վրա: Ես ինչպե՞ս կարող եմ թողնել քեզ: Ինչպե՞ս կարող եմ տեսնել քեզ’ դատապարտված կործանման: Պիտի՞ արդյոք թույլ տամ, որ դու լցնես քո անօրենության բաժակը: Մեկ հոգին էլ այնքան թանկ էր, որ նրա համեմատությամբ աշխարհները կորցնում էին իրենց նշանակությունը, իսկ այստեղ մի ամբողջ ժողովուրդ էր կորչում: Հենց որ արեգակը մայր մտնի, կվերջանա նաև շնորհի ժամանա- կը Երուսաղեմի համար: Մինչ թափորը կանգնած էր Ձի- թենյաց սարի լանջին, Երուսաղեմի համար դեռ ուշ չէր ապաշխարելու: Ողորմության հրեշտակն արդեն ծալում էր թևերը’ պատրաստ իջնելու ոսկյա աթոռից և զիջելու իր տեղը արդարադատությանն ու վերահաս հատուցմանը: Բայց Քրիստոսի սիրող մեծ սիրտը դեռ աղաչում էր Երուսաղեմի համար, որն արհամարհել էր Նրա շնորհը, անտեսել Նրա նախազգուշացումները և պատրաստ էր իր ձեռքերով թափելու Նրա արյունը: Եթե միայն Երուսաղեմը զղջար, դեռևս շատ ուշ չէր: Մինչ մայր մտնող արեգակի վերջին շողերը հանդարտ սահում էին տաճարի աշտարակների վրայով, չէ՞ր կարող արդյոք մի բարի հրեշտակ դարձնել նրան դեպի Փրկչի սերը և կասեցնել վերահաս կործանումը: Գեղեցիկ և ամբարիշտ քաղա՜ք, որ քարկոծել էր մարգարեներին, որ մերժել էր Աստծո Որդուն, որ իր անզեղջությամբ կապում էր իրեն գերության շղթաներով. ողորմության ժամանակը նրա համար գրեթե սպառվել էր: ԴՓ 702.2
Բայցևայնպես Աստծո Հոգին կրկին դիմում է Երուսա- ղեմին: Մինչև օրվա վերջը մեկ այլ վկայություն է տրվում Քրիստոսի մասին: Այս վկայության ձայնը հնչում է որպես արձագանք հեռավոր անցյալի մարգարեական կոչերին: Եթե Երուսաղեմը լսի այդ կոչը, եթե ընդունի Փրկչին, որ ներս է մտնում նրա դարպասներով, դեռ կարող է փրկվել: ԴՓ 703.1
Լուրեր հասան Երուսաղեմի առաջնորդներին, որ Հի- սուսը մեծ բազմության ուղեկցությամբ մոտենում է քա- ղաքին: Բայց նրանք մտադիր չէին ողջունելու Աստծո Որդուն: Սարսափահար’ նրանք դուրս եկան դիմավորելու Նրան’ հուսալով ցրել ժողովրդին: Երբ թափորն արդեն պատրաստ էր իջնելու Ձիթենյաց սարից, ահա առաջնորդները կտրում են նրա ճանապարհը’ ցանկանալով պարզել այդ բուռն ուրախության պատճառը: Երբ նրանք հարց- րին’ «Սա ո՞վ է», աշակերտները ոգեշնչված պատասխանեցին’ կրկնելով Քրիստոսին վերաբերող մարգարեությունները. ԴՓ 703.2
Ադամը կպատմի ձեզ, որ սա հենց կնոջ այն սերմն է, որ պիտի ջախջախի օձի գլուխը: [579] ԴՓ 704.1
Հարցրեք Աբրահամին, և նա ձեզ կպատմի, որ սա «Մել- քիսեդեկն է’ Սաղեմի Թագավորը», Խաղաղության Իշխանը (Ծննդոց 14.18): ԴՓ 704.2
Հակոբը ձեզ կասի, որ Նա Սելովն է’ Հուդայի ցեղից: Եսայիան կպատմի ձեզ, որ Նրա անունն է «Էմմանո- ւել”, «Սքանչելի, Խորդրդական, Հզոր Աստված, Հավիտենական Հայր, Խաղաղության Իշխան” (Եսայիա 7.14, 9.6): Երեմիան կպատմի ձեզ, որ Նա Դավթի Շառավիղն է, «Տերը’ մեր արդարությունը” (Երեմիա 23.5,6): ԴՓ 704.3
Դանիելը կասի ձեզ, որ Նա Մեսիան է: ԴՓ 704.4
Ովսիան կպատմի ձեզ, որ Նա «Տերը’ Զորաց Աստվածն է, որի հիշատակը Եհովա է” (Օվսիա 12.5): ԴՓ 704.5
Հովհաննես Մկրտիչը կպատմի ձեզ, որ Նա է «Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը” (Հովհաննես 1.29): ԴՓ 704.6
Մեծ Եհովան հռչակել է Իր աթոռից. «Սա է Իմ սիրելի Որդին” (Մատթեոս 3.17): ԴՓ 704.7
Մենք’ Նրա աշակերտները, հայտարարում ենք. Սա Հի- սուսն է’ Մեսիան, Կյանքի Իշխանը, աշխարհի Փրկիչը: ԴՓ 704.8
Եվ խավարի ուժերի իշխանն էլ ճանաչում է Նրան’ ասելով. «Գիտեմ, թե ով ես, Աստծո Սուրբդ» (Մարկոս 1.24): [580] ԴՓ 704.9