ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ
Գլուխ 60. - Նոր թագավորության օրենքը
(Մատթեոս 20.20-28, Մարկոս 10.32-45, Ղուկաս 18.31-34)
ԶԱՏԿԻ ժամանակը մոտենում էր, և Հիսուսը կրկին ճամփա ընկավ դեպի Երուսաղեմ: Նրա սրտում Հոր կամքի հետ միաբանության կատարյալ խաղաղություն էր տիրում, և Նա վճռական քայլերով առաջ շարժվեց դեպի Իր զոհաբերության վայրը: Իսկ աշակերտներին կասկածի ու երկյուղի մի խորհըրդավոր զգացում էր համակել: Փրկիչը «նրանցից առաջ էր գնում, իսկ նրանք, ետևից գնալով, զարմանում և վախենում էին”: ԴՓ 663.1
Քրիստոսը դարձյալ Իր մոտ կանչեց տասներկուսին, և էլ ավելի որոշակիորեն, քան երբևէ առաջներում, հայտնեց նրանց Իր մատնության ու տառապանքների մասին: «Ահա,- ասաց Նա,- վեր ենք ելնում Երուսաղեմ, և կկատարվեն մարգարեների ձեռով մարդի Որդու մասին բոլոր գրվածները: Որովհետև հեթանոսներին կմատնվի, և ծաղր կլինի, կնախատվի, և նրա վրա կթքեն: Եվ կծեծեն կսպանեն նրան. և երրորդ օրը հարություն կառնի: Իսկ նրանք սրանցից ոչինչ չիմացան, որովհետև խոսքը ծածկված էր նրանցից, և ասածները չէին իմանում»: ԴՓ 663.2
Իրենք չէ՞, որ մինչ այդ որ հռչակում էին ամենուրեք’ «Մոտեցել է երկնքի արքայությունը»: Մի՞թե Քրիստոսն Ինքը չխոստացավ, որ շատերն Աստծո արքայության մեջ կնստեն Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ: Չխոս- տացա՞վ Նա արդյոք բոլոր նրանց, ովքեր ամեն ինչ թողել էին հանուն Նրա, հարյուրապատիկ հատուցել այս կյանքում, մի մասն էլ’ Իր արքայության մեջ: Եվ մի՞թե Նա Իր արքայության մեջ պատվավոր պաշտոններ զբա- ղեցնելու հատուկ խոստում չէր տվել տասներկուսին’ նստել աթոռների վրա և դատել Իսրայելի տասներկու ցեղերին: Եվ հենց քիչ առաջ էլ Նա ասաց, որ Իր մասին մարգարեների բոլոր գրածները պետք է կատարվեն: Բայց մի՞թե մարգարեները չէին կանխագուշակել Մեսիայի տիրապետության փառքը: Այս մտքերի ազդեցության տակ մատնության, հալածանքի ու մահվան մասին Նրա խոսքերը մշուշապատ և անհավանական թվացին: Ինչպիսի դժվարություններ էլ որ պատահեին, նրանք հավատում էին, որ արքայությունը շուտով պիտի հաստատվեր: [548] ԴՓ 663.3
Հովհաննեսը’ Զեբեդիայի որդին, առաջին երկու աշակերտներից մեկն էր, որ հետևեցին Հիսուսին: Նա և նրա եղբայր Հակոբոսը պատկանում էին նրանց թվին, ովքեր առաջինը թողեցին ամեն ինչ Փրկչին ծառայելու համար: Նրանք ուրախությամբ էին լքել իրենց տունն ու ընկերներին, որպեսզի Նրա հետ լինեն: Նրանք քայլել և զրուցել էին Նրա հետ, Նրա հետ էին եղել տան միայնության մեջ և հասարակական ժողովներում: Նա ցրել էր նրանց վախը, ազատել էր վտանգներից, թեթևացրել էր նրանց տառապանքները, մխիթարել էր նրանց վշտի մեջ և համբերությամբ ու ջերմորեն սովորեցրել էր նրանց, մինչև նրանց սրտերն ասել կապվել էին Նրա սրտի հետ, և իրենց կրակոտ սիրով տարված’ նրանք փափագում էին ամենամո- տը գտնվել Նրան Իր արքայության մեջ: Ամեն մի հարմար առիթի դեպքում Հովհաննեսը տեղ էր զբաղեցնում Փրկչի կողքին, և Հակոբոսն ուզում էր նույնպես Նրան այդքան մոտ գտնվելու պատվին արժանանալ: ԴՓ 664.1
Նրանց մայրը Քրիստոսի հետևորդն էր, և իր ունեցածից սիրով բաժին էր հանում Նրան: Մայրական սիրուց և հպարտությունից դրդված’ Նա ուզում էր, որ իր որդիներն ամենապատվավոր տեղերը զբաղեցնեն նոր արքայության մեջ: Դրա համար էլ խորհուրդ տվեց նրանց այդ հարցով դիմել Հիսուսին: ԴՓ 664.2
Մայրն ու որդիները միասին Նրա մոտ եկան հարցնելու, թե չի՞ բավարարի Նա արդյոք իրենց թախանձագին խնդրանքը: ԴՓ 665.1
«Ի՞նչ եք ուզում, որ ես ձեզ անեմ”,- հարցրեց Նա: ԴՓ 665.2
Մայրը պատասխանեց. «Ասիր, որ իմ այս երկու որդիները նստեն մեկը Քո աջ կողմում, մյուսը’ ձախ կողմում Քո արքայության մեջ”: ԴՓ 665.3
Հիսուսը ներողամտորեն է վարվում նրանց հետ’ չհան- դիմանելով նրանց եսասիրությունը, որ ուզում էին իրենց եղբայրների նկատմամբ առավելություն ստանալ: Նա կարդում է նրանց սրտերը, Նա գիտի նրանց նվիրվածություն խորությունը: Նրանց սերը մարդկային զգացմունք չէ լոկ, թեև աղավաղված մարդկային հողեղեն անոթների մեջ. այդ Նրա փրկարար սիրո աղբյուրի շիթն է: Նա չի հանդիմանի, այլ կմաքրի և կխորացնի նրանց սերը: Նա ասում է. «Դուք կարո՞ղ եք այն բաժակը խմել, որ ես եմ խմելու, կամ այն մկրտությունով մկրտվել, որ ես եմ մկրտվելու»: Նրանք թեև վերհիշեցին Նրա խորհրդավոր խոսքերն Իր փորձության ու տառապանքի մասին, սակայն ինքնավստահ պատասխանեցին. «Կարող ենք”: Նրանց համար մեծ պատիվ կլիներ ապացուցել իրենց հավատարմությու- նը’ կիսելով այն ամենն, ինչ բաժին էր հասնելու իրենց Տիրոջը: [549] ԴՓ 665.4
«Իմ բաժակը կխմեք, և այն մկրտությունով, որ ես պիտի մկրտվեմ, կմկըրտվեք»,- ասաց Նա: Նրա առջև խաչն էր’ գահի փոխարեն, և երկու ավազակ Նրա աջ և ձախ կողմերում: Հովհաննեսն ու Հակոբոսը պետք է կիսեին իրենց Տիրոջ տառապանքները. մեկը բոլոր եղբայրներից առաջինն էր մեռնելու սրով, իսկ մյուսը բոլորից ավելի երկար էր չարչարանք, նախատինք ու հալածանք կրելու: ԴՓ 665.5
«Բայց իմ աջ ու ձախ կողմը նստեցնելն իմը չէ, որ տամ,- շարունակեց Նա,- այլ կտրվի նրանց, ում համար իմ Հորից պատրաստված է»: Աստծո արքայության մեջ դիրքը ձեռք չի բերվում անձնական համակրանքով: Այն հնարավոր չէ վաստակել, ոչ էլ ընդունել քմահաճ ցանկությամբ: Ամեն ինչ կախված է բնավորությունից: Պսակն ու գահը պայմանը կատարելու արդյունքն են: Դրանք «ես”-ի դեմ տարած հաղթանակի նշաններն են մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհիվ: ԴՓ 665.6
Տարիներ անց, երբ Հովհաննեսը հաղորդակից եղավ Քրիստոսի բնությանը Նրա չարչարանքներին մասնակցելու միջոցով, Տերը հայտնեց նրան, թե որն է արքայության մեջ Իրեն մոտ լինելու նախապայմանը: «Ով որ հաղթում է,- ասաց Քրիստոսը,- կտամ նրան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վրա, ինչպես ես էլ հաղթեցի և նստեցի իմ Հոր հետ նրա աթոռի վրա”: «Ով որ հաղթում է, սյուն կանեմ նրան իմ Հոր տաճարում, և այլևս դուրս չի գնա. և նրա վրա կգրեմ իմ Աստծո անունը... և իմ նոր անունը» (Հայտնություն 3.21,12): Պողոս առաքյալ էլ գրել է. «Ես արդեն նվիրվում եմ, և իմ բաժանվելու ժամանակը հասել է: Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատը պահեցի. այսուհետև մնում է ինձ արդարության պսակը, որ Տերը’ արդար Դատավորը, ինձ կտա այն օրը” (Բ Տիմոթեոս 4.6-8): ԴՓ 666.1
Քրիստոսին ամենամոտը կկանգնի նա, ով այս երկրում ամենաշատն է խմել Նրա անձնուրաց սիրո աղբյուրից, սեր, որը «չի նախանձվում, չի գոռոզանում, . իրենը չի որոնում, չի գրգռվում, չարը չի մտածում” (Ա Կորնթացիս 13.4,5), սեր, որ դրդում է աշակերտներին մեր Տիրոջ նման հրաժարվել ամեն ինչից, ապրել, աշխատել և զոհել, եթե հարկ լինի, նույնիսկ կյանքը’ մարդու փրկության համար: Այս հոգին դրսևորվել է Պողոսի կյանքում: Նա ասել է. «Ինձ համար կյանքը Քրիստոսն է”, որովհետև նա Քրիստոսին է հայտնել մարդկանց, «և մեռնելը’ շահ», շահ’ Քրիստոսի համար, քանի որ մահն ինքնին պիտի ցույց տար Նրա շնորհի զորությունը և հոգիներ շահեր Նրա համար: «Քրիստոսը կփառավորվի իմ մարմնում,- ասել է նա,- թե’ կյանքով և թե’ մահով” (Փիլիպպեցիս 1.21,20): ԴՓ 666.2
Մյուս տասն աշակերտները, լսելով Հոկոբոսի ու Հովհաննեսի խնդրանքը, խիստ վրդովվեցին: Ամենապատ- վավոր տեղն արքայության մեջ հենց այն էր, ինչ նրանցից յուրաքանչյուրն ուզում էր իր համար, ուստի նրանք զայրացած էին, որ այդ երկուսն, ինչպես թվացել էր, առավելության էին հասել իրենց նկատմամբ: [550] ԴՓ 667.1
Ուր որ է’ նորից պիտի սկսվեր վիճաբանությունն այն մասին, թե ով է ամենամեծը լինելու, երբ Հիսուսն, Իր մոտ կանչելով, ասաց վրդովված աշակերտներին. «Գիտեք, որ ազգերի իշխանները տիրում են նրանց, և մեծամեծները իշխում են նրանց: Բայց այդպես թող չլինի ձեր մեջ»: ԴՓ 667.2
Աշխարհի թագավորություններում դիրքը նշանակում էր ինքնամեծարում: Ժողովուրդը, ենթադրում էին մարդիկ, գոյություն ունի միայն իշխող դասակարգերի բարօրությանը ծառայելու համար: Առաջնորդները ժողովրդական զանգվածներին իշխելու համար որպես միջոց օգտագործում էին հեղինակությունը, հարստությունն ու կրթությունը: Բարձր խավերը պետք է մտածեին, որոշեին, վայելեին և իշխեին, իսկ ցածրերը’ ենթարկվեին ու ծառայեին: Կրոնն, ինչպես մնացած բաները, ծառայում էր իշխանության շահերին: Ժողովուրդը կարծում էր, թե պետք է հավատա և գործի այնպես, ինչպես կթելադրի վերին խավը: Ինքնուրույն մտածելու և գործելու մարդու իրավունքն ամբողջովին ոտնահարվում էր: ԴՓ 667.3
Քրիստոսը, սակայն, Իր արքայությունը հիմնում էր այլ սկզբունքների վրա: Նա մարդկանց կոչ էր անում ոչ թե տիրելու, այլ ծառայելու, և ուժեղներին առաջարկում էր կրելու թույլերի տկարությունները: Իշխանությունը, դիրքը, տաղանդն ու կրթությունը մարդուն ավելի են պարտավորեցնում ծառայելու իր դրացիներին: Քրիստոսի ամենանվաստ աշակերտներին անգամ ասված է. «Ամեն բան ձեզ համար է” (Բ Կորնթացիս 4.15): ԴՓ 667.4
«Մարդի Որդին չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի, և շատերի փոխարեն իր անձը փրկանք տա”: Քրիստոսը, բառիս բուն իմաստով, աշակերտների խնամակալն էր և բեռների կրողը: Նա կիսում էր նրանց աղքատությունը, մոռանում էր Իրեն հանուն նրանց, գնում էր նրանցից առաջ, որպեսզի ճանապարհ հարթի, և շուտով պիտի ավարտեր Իր գործը երկրում’ զոհելով Իր կյանքը: Այն սկզբունքով, որի համաձայն Քրիստոսը գործում էր, պետք է առաջնորդվեն նաև եկեղեցու անդամները, ովքեր կազմում են Նրա մարմինը: Փրկության հիմքն ու էությունը սերն է: Քրիստոսի արքայության մեջ ամենամեծը նրանք են, ովքեր հետևում են Նրա տված օրինակին և իրենց դրսևորում են որպես Նրա հոտի հովիվներ: ԴՓ 667.5
Պողոս առաքյալի խոսքերը բացահայտում են քրիստոնեական կյանքի վեհությունն ու պատիվը. «Որովհետև ամենքից ազատ լինելով’ իմ անձը ամենքին ծառա արի”, «ոչ թե իմ անձի օգուտը որոնելով, այլ շատերինը, որ փրկվեն» (Ա Կորնթացիս 9.19, 10.33): ԴՓ 668.1
Խղճին վերաբերող հարցերում մարդը պետք է ազատ լինի: Ոչ ոք չպետք է իշխի մյուսի մտքին, դատի մյուսի փոխարեն, կամ էլ որոշի նրա պարտականությունները: Աստված յուրաքանչյուր հոգու տալիս է մտածելու և իր խղճի թելադրանքին հետևելու ազատություն: «Մեզանից ամեն մեկը պետք է իր համար հաշիվ տա Աստծուն»: Ոչ ոք իրավունք չունի ճնշելու մյուսի անհատականությունը: Սկզբունքային բոլոր հարցերում «ամեն մեկը թող իր մտքի համաձայն գործի” (Հռոմեացիս 14.12,5): Քրիստոսի արքայության մեջ ճնշում չկա, ոչ էլ հարկադրանք, թե ինչպես վարվել: Երկնքի հրեշտակները չեն գալիս երկիր իշխելու կամ պատիվ պահանջելու, այլ, որպես ողորմութ- յան լրաբերներ, համագործակցելու մեզ հետ մարդկությանը վեհացնելու գործում: [551] ԴՓ 668.2
Փրկչի ուսմունքի սկզբունքներն ու խոսքերը իրենց աստվածային գեղեցկությամբ միշտ թարմ են եղել սիրելի աշակերտի հիշողության մեջ: Իր կյանքի վերջին օրերին Հովհաննեսն այս վկայությունն է տվել եկեղեցիներին. «Սա է այն պատվիրանը, որ սկզբից լսեցիք, որ իրար սիրեք»: «Սրանով իմացանք Քրիստոսի սերը, որ նա իր անձը տվեց մեզ համար, և մենք էլ պարտավոր ենք մեր անձերը դնել մեր եղբայրների համար” (Ա Հովհաննես 3.11,16): ԴՓ 668.3
Ահա այս ոգով էր լցված վաղ եկեղեցին: Սուրբ Հոգու հեղումից հետո «հավատացյալների բազմության սիրտը և հոգին մեկ էր. և ոչ ոք իր ունեցած որևէ բանի համար չէր ասում, թե իրենն է»: «Նրանց մեջ ոչ մեկը կարոտություն չուներ”: «Եվ առաքյալները մեծ զորությամբ էին վկայում Տեր Հիսուսի հարության մասին. և մեծ շնորհ կար նրանց բոլորի վրա” (Գործք 4.32,34,33): [552] ԴՓ 669.1