ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ
Գլուխ 43. - Պատնեշի փլուզումը
(Մատթեոս 15.21-28, Մարկոս 7.24-30)
ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐԻ հետ ունեցած ընդհարումից հետո Հի- սուսը հեռացավ Կափառնայումից և Գալիլեան անցնելով’ մեկնեց դեպի Փյունիկիայի սահմանակից բլրոտ երկիրը: Արևմտյան կողմում’ հարթավայրի վրա, փռված էին հնա- գույն Տյուրոս և Սիդոն քաղաքներն իրենց հեթանոսական տաճարներով, վեհաշուք պալատներով, առևտրի շուկաներով և բանուկ նավահանգիստներով: Հեռվում երևում էին Միջերկրական ծովի կապույտ ջրերը, որի վրայով ավետարանի ջատագովները պիտի տանեին բարի լուրը աշխարհի մեծ կայսրության կենտրոնները: Բայց դեռ ժամանակը չէր: Հիմա Նրա առաջիկա խնդիրն էր’ նախապատրաստել Իր աշակերտներին իրենց առաքելությանը: Այստեղ Նա հույս ուներ հանգիստ առնել, որովհետև դա չհաջողվեց Նրան Բեթսայիդայում: Սակայն միայն սա չէր Նրա ճամփորդության նպատակը: ԴՓ 483.1
«Եվ ահա մի քանանացի կին, այս սահմաններից դուրս եկած, աղաղակում էր նրան և ասում. «Ողորմի’ր ինձ, Տե’ր’ Դավթի’ Որդի, իմ աղջիկը չարաչար դիվահարվում է»» (Մատթեոս 15.22): Այս շրջանի ժողովուրդը պատկանում էր հին քանանացիների ցեղին: Նրանք կռապաշտներ էին, և հրեաները նրանց արհամարհում ու ատում էին: Հենց դրանցից մեկն էր այն կինը, որ եկավ Հիսուսի մոտ: Նա հեթանոս էր, ուստի և զրկված էր այն առավելություններից, որոնք հրեաներն ամեն օր վայելում էին: Փյունիկեցիների մեջ շատ հրեաներ էին ապրում, և լուրերը Քրիստոսի հրաշքների մասին հասել էին նաև այդտեղ: Կային մարդիկ, ովքեր լսել էին Նրա խոսքերը և ականատես եղել Նրա հրաշքներին: Այս կինը լսել էր այն մարգա- րեի մասին, ով, ինչպես նրան պատմել էին, բուժում էր ամեն տեսակի հիվանդություններ: [400] Երբ կինը լսել էր Նրա զորության մասին, նրա սրտում հույս էր ծագել: Մայրական սիրուց դրդված’ նա որոշել էր դիմել Հիսու- սին իր աղջկա հարցով: Նա, իհարկե, կբուժեր իր դստե- րը: Կինն օգնություն էր խնդրել հեթանոսական աստված- ներից, բայց ապարդյուն: Ժամանակ առ ժամանակ նա սկսում էր կասկածել. ի՞նչ կարող է անել ինձ համար այս հրեա ուսուցիչը: Բայց նրան հայտնել էին, որ Նա բուժում է ամեն տեսակի հիվանդություններ’ անկախ նրանից, թե ովքեր են դիմում Նրան’ աղքատնե՞րը, թե՞ հարուստնե- րը: Եվ նա որոշել էր չկորցնել իր միակ հույսը: ԴՓ 483.2
Քրիստոսին հայտնի էր այս կնոջ դժբախտությունը: Նա գիտեր, որ կինն ուզում էր տեսնել Իրեն, և Նա հայտնվեց այդ կնոջ ճանապարհին: Ամոքելով նրա վիշտը’ Նա կարող էր կենդանի օրինակ ցույց տալ այն դասի, որ մտադիր էր սովորեցնել: Հենց այդ պատճառով էր Նա Իր աշակերտներին այս վայրը բերել: Նա կամենում էր նրանց ցույց տալ, թե ինչ տգիտություն է տիրում Իսրայելին սահմանակից քաղաքներում և գյուղերում: Ժողովուրդը, որին տրվել էր ամեն մի հնարավորություն’ հասկանալու ճշմարտությունը, ոչինչ չգիտեր իր շրջակայքում ապրող մարդկանց կարիքների մասին: Ոչ մի ջանք չէր արվում’ օգնելու խավարում գտնվող այդ մարդկանց: Բաժանման պատը, որ հրեաների հպարտությունն էր կանգնեցրել, նույնիսկ աշակերտներին էր խանգարում կարեկցել հեթանոս աշխարհին: Բայց անհրաժեշտ էր փշրել այս պատնեշը: ԴՓ 484.1
Քրիստոսն անմիջապես չարձագանքեց կնոջ խնդրանքին: Արհամարհված ցեղի այս ներկայացուցչին Նա նախ ընդունեց այնպես, ինչպես հրեաները կընդունեին: Սրանով Նա ուզում էր ցույց տալ Իր աշակերտներին, թե որքան սառն ու անգութ կվերաբերվեին հրեաները նման դեպքում: Ապա, բավարարելով նրա խնդրանքը, Նա կա- մեցավ նրանց մեջ դաստիարակել այն կարեկցանքը, որ Ինքը դրսևորեց այդ դժբախտ կնոջ նկատմամբ: ԴՓ 484.2
Ու թեև Հիսուսը չարձագանքեց, կինը չկորցրեց հավատը: Եվ հենց Նա առաջ անցավ, կարծես չլսելով նրան, կինը գնաց Նրա հետևից’ շարունակելով իր աղաչանքները: Գրգռված նրա համառությունից’ աշակերտները խնդրեցին Հիսուսին, որ դեն քշի նրան: Նրանք տեսան, որ իրենց Տերն անտարբեր է կնոջ խնդրանքների նկատմամբ, ուստի ենթադրեցին, թե հրեաների նախապաշարումը քանանացիների հանդեպ հաճելի է Նրան: Բայց դա բարեգութ Փրկիչն էր, ում աղերսում էր կինը, և աշակերտների խնդրանքին պատասխանելով’ Հիսուսն ասաց. «Ես չեմ ուղարկվել, եթե ոչ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ”: Թեև այս պատասխանը կարծես լիովին համապատասխանում էր հրեաների նախապաշարմանը, այնուամենայնիվ, դա մի հանդիմանություն էր’ ուղղված աշակերտներին: Դրանով, ինչպես նրանք հետո հասկացան, Հիսուսն ուզում էր հիշեցնել նրանց այն, ինչ շատ հաճախ ասել էր. Ինքը եկել է աշխարհ’ փրկելու բոլորին, ովքեր կընդունեն Իրեն: [401] ԴՓ 485.1
Կինն է’լ ավելի համառորեն պնդեց իր խնդրանքը’ խոնարհվելով Քրիստոսի ոտքերի առջև և գոչելով. «Տե’ր, օգնի^ ինձ»: Հիսուսը, շարունակելով առերեվույթ մերժել նրա աղաչանքները, հրեաների անգութ նախապաշարման համաձայն’ պատասխանեց. «Լավ չէ երեխաների հացն առնել և շներին գցել”: Սա փաստորեն հաստատում էր, որ արդարացի չէ Աստծո արտոնյալ ժողովրդի համար նախատեսված օրհնությունները շռայլել Իսրայելից օտարացած խորթ մարդկանց: Այս պատասխանը բոլորովին կվհատեցներ պակաս ջերմեռանդ խնդրատուին: Բայց կինը տեսավ, որ իր բարեպատեհ ժամը եկել է: Հիսուսի արտաքին մերժման տակ կինը տեսավ մի կարեկցանք, որը Նա չէր կարող թաքցնել: «Այո’, Տե’ր,- պատասխանեց կինը,- սակայն շներն էլ իրենց տերերի սեղանից ընկած փշրանքներից են ուտում”: Տան զավակներն ուտում են հոր սեղանից, բայց նույնիսկ շներն էլ սոված չեն մնում: Նրանք իրավունք ունեն օգտվելու այն փշրանքներից, որ թափվում են ճոխ պատրաստված սեղաններից: Այդպես էլ’ մինչ շատ օրհնություններ էին տրված Իսրայելին, մի՞թե չկար գեթ մի օրհնություն կնոջ համար: Նրան շան տեղ էին դնում, ուրեմն մի՞թե նա մի շան իրավունք էլ չուներ’ օգտվելու Նրա առատության փշրանքներից: ԴՓ 485.2
Հիսուսը հենց նոր էր փոխել Իր գործունեության դաշտը, որովհետև դպիրներն ու փարիսեցիները փնտրում էին Նրան, որպեսզի սպանեն: Նրանք տրտնջում էին և դժգոհում: Նրանք անհավատ ու դաժան գտնվեցին և մերժե- ցին իրենց այնքան առատորեն շնորհված փրկությունը: Այստեղ Քրիստոսը հանդիպում է դժբախտ ու արհամարհված ցեղերից մեկի ներկայացուցչին, ով զրկված էր եղել Աստծո խոսքի լույսից: Բայցևայնպես, նա անմիջապես հանձնվում է Քրիստոսի աստվածային ներգործությանը և անվերապահորեն հավատում, որ Նա իր խնդրած շնորհը պարգևելու զորություն ունի: Նա Տիրոջ սեղանից ընկած փշրանքներն է աղաչում: Եթե նա կարող է գեթ մի շան արտոնություն ունենալ, ապա թող շուն համարվի: Նա ո’չ ազգային, ո’չ էլ կրոնական նախապաշարումներ չունի, չունի հպարտություն, որն ազդի իր որոշման վրա, և նա առանց հապաղելու ընդունում է Հիսուսին որպես Փրկիչ, ով ընդունակ է անելու այն ամենը, ինչ ինքը խնդրում է Նրանից: ԴՓ 486.1
Փրկիչը բավարարված էր: Նա փորձեց կնոջ հավատն Իր հանդեպ: Նրա հետ Իր վերաբերմունքով Նա ցույց տվեց, որ կինը ոչ թե օտար է Իսրայելին, այլ Աստծո ընտանիքի զավակն է: Եվ որպես զավակ’ նա իրավունք ունի իր բաժինը ստանալու Հոր պարգևներից: Քրիստոսն այդ ժամանակ կատարեց նրա խնդրանքը և ավարտեց աշակերտներին տված Իր դասը: Դառնալով կնոջը’ կարեկից և սիրալիր հայացքով ասաց.«Ո’վ կին, մեծ է քո հավա- տը, քեզ լինի’ ինչպես ուզում ես”: Նույն պահին նրա աղջիկն առողջացավ: Դևն այլևս նրան չանհանգստացրեց: Կինը հեռացավ’ ճանաչելով իր Փրկչին և երջանիկ, որ իր խնդրանքը բավարարվեց: [402] ԴՓ 486.2
Սա միակ հրաշքն էր, որ Հիսուսը գործեց այս ճամփորդության ընթացքում, և հենց այդ պատճառով էր, որ Նա գնաց Տյուրոսի և Սիդոնի սահմանները: Նա ուզում էր օգնել դժբախտ կնոջը և, միևնույն ժամանակ, արհամարհված ժողովրդի ներկայացուցչի հանդեպ Իր բարեգութ վերաբերմունքից մի օրինակ թողնել, որպեսզի աշակերտները միշտ հիշեին այդ մասին, երբ Ինքն այլևս նրանց հետ չէր լինի: Նա ուզում էր նրանց ազատել իրենց հրեական բացառիկության զգացումից և դրդել աշխատելու ոչ միայն իրենց ժողովրդի, այլև մյուսների համար: ԴՓ 487.1
Հիսուսը տենչում էր հայտնել նրանց ճշմարտության այն խոր գաղտնիքները, որոնք դարեր ի վեր ծածուկ էին մնացել, որ հեթանոսները նույնպես պետք է ժառանգակիցներ լինեն հրեաների հետ և «Քրիստոսում խոստումի մասնակիցներ’ ավետարանով» (Եփեսացիս 3.6): Այս ճշմարտությունն աշակերտները դանդաղ էին յուրացնում, և աստվածային Ուսուցիչը խրատ խրատի վրա էր տալիս նրանց: Կափառնայումում վարձատրելով հարյուրապետի հավատը և ավետարանը քարոզելով Սյուքարի բնակիչնե- րին’ Նա արդեն վկայել էր, որ Ինքը չի կիսում հրեաների անհանդուրժողականությունը: Բայց սամարիացիները որոշ գիտելիքներ ունեին Աստծո մասին, և հարյուրապետը բարյացակամություն էր դրսևորել Իսրայելի նկատմամբ: Այժմ Հիսուսն Իր աշակերտներին ծանոթացրեց մի հեթանոսի հետ, ում, ինչպես նաև նրա բոլոր հայրենակիցներին, նրանք անարժան էին համարում Տիրոջ ողորմութ- յանը: Նա ուզում էր օրինակ թողնել, թե ինչպես պետք էր վերաբերվել այդպիսի մեկի հետ: Աշակերտներին թվում էր, թե Նա չափից ավելի շռայլորեն է բաժանում Իր շնորհի պարգևները: Նա պիտի ցույց տար, որ Իր սերը ցեղային կամ ազգային սահմանափակումներ չունի: ԴՓ 487.2
Ասելով’ «Ես չեմ ուղարկվել, եթե ոչ’ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ”, Նա ասաց ճշմարտությունը, և օգնելով քանանացի կնոջը’ Նա կատարեց Իր առաքելությունը: Այս կինն այն կորած ոչխարներից մեկն էր, ում Իսրայելը պետք է օգնության հասներ: Այդ նրանց գործն էր, որ կատարեց Քրիստոսը, գործ, որը նրանք անուշադրութ- յան էին մատնել: ԴՓ 488.1
Այս դեպքն ավելի ամբողջական պատկերացում տվեց աշակերտներին այն աշխատանքի մասին, որ նրանք պետք է կատարեին հեթանոսների մեջ: Գործունեության մի ընդարձակ ասպարեզ տեսան նրանք Հրեաստանից դուրս: Նըրանք տեսան վշտաբեկ հոգիներ, որոնց մասին արտոնյալ ազգի ներկայացուցիչներն անտեղյակ էին: Այն մարդկանց մեջ, որոնց սովորեցնելը արհամարհանք էր նրանց համար, կային հոգիներ, ովքեր օգնություն էին սպասում ամենազոր Բժշկից և փափագում էին տեսնել ճշմարտության այն լույսը, որն այնքան առատորեն տրվել էր հրեաներին: [403] ԴՓ 488.2
Հետագայում, երբ հրեաներն ավելի համառորեն երես թեքեցին աշակերտներից, որովհետև նրանք Հիսուսին աշխարհի Փրկիչն էին հռչակել, ու երբ հրեաներին և հեթանոսներին բաժանող միջնապատը փլվեց Քրիստոսի մահով, այս, ինչպես նաև նմանօրինակ բոլոր դասերը, որոնք ցույց էին տալիս ավանդույթներով կամ որևէ ազգությամբ չսահմանափակվող ավետարանի աշխատանքը, ուժեղ ներգործություն ունեցան Քրիստոսի հետևորդների վրա իրենց աշխատանքում: ԴՓ 488.3
Փրկչի այցելությունը Փյունիկիա և այնտեղ գործած հրաշքն էլ ավելի խոր նշանակություն ուներ: Դա արվեց ոչ միայն դժբախտ կնոջ կամ նույնիսկ Իր աշակերտների և նրանց ծառայությունն ընդունողների համար, այլ նաև, «որ հավատաք, թե Հիսուսն է Քրիստոսը’ Աստծո Որդին. և որ հավատալով’ կյանք ունենաք նրա անունով” (Հովհաննես 20.31): Այն նույն ուժերը, որոնք տասնութ հարյուրամյակ առաջ հեռացրին մարդկանց Քրիստոսից, հիմա էլ ակտիվորեն գործում են: Այն նույն հոգին, որ պատնեշ էր կառուցել հրեաների և հեթանոսների միջև, դեռևս գործում է: Հպարտությունն ու նախապաշարումը բաժանման ամուր պատնեշներ են կանգնեցրել մարդկանց տարբեր խավերի միջև: Քրիստոսն ու Նրա առաքելությունը սխալ են ներկայացվել, և հազարավոր մարդիկ կարծում են, թե իրենք զրկված են ավետարանի ծառայությունից: Բայց թող նրանք չկարծեն, թե զրկված են Քրիստոսից: Չկան այնպիսի պատնեշներ’ կանգնեցված մարդու կամ սատանայի կողմից, որոնց միջով հավատը չկարողանա թափանցել: ԴՓ 488.4
Փյունիկեցի կինը հավատով կարողացավ հաղթահարել այն արգելքը, որ դրված էր հեթանոսների և հրեաների միջև: Չհուսահատվելով և ուշադրություն չդարձնելով այն թվացյալ հանգամանքների վրա, որոնք կարող էին կասկած ներշնչել իրեն’ նա ապավինեց Փրկչի սիրուն: Քրիստոսն ուզում է, որ մենք էլ այդպես ապավինենք Իրեն: Փրկության օրհնությունները պատկանում են բոլորին: Իր սեփական ընտրությունից բացի’ ոչինչ չի կարող խանգարել մարդուն ավետարանի միջոցով մասնակից դառնալու Քրիստոսի խոստմանը: ԴՓ 489.1
Ազգային խտրականությունն ատելի է Աստծո համար: Նա չի ընդունում նմանօրինակ ոչ մի բան: Նրա համար բոլոր մարդիկ հավասարապես թանկ են: Նա «մեկ արյունից մարդկանց բոլոր ազգերն արավ, որ երկրի բոլոր երեսի վրա բնակվեն. որոշված ժամանակներ և նրանց բնակության սահմանները հաստատեց, որ Աստծուն խնդրեն, որ միգուցե խարխափեն և գտնեն նրան, թեև նա հեռու չէ մեր ամեն մեկից»: Անկախ տարիքից, կոչումից, ազգությունից և դավանանքից’ Նա բոլորին Իր մոտ է հրավիրում, որ կյանք պարգևի: «Ով որ հավատա նրան, չի ամաչի: Որովհետև խտրություն չկա”: «Այլևս ո’չ հրեա կա և ո’չ հույն, ո’չ ծառա կա և ո’չ ազատ»: «Հարուստը և աղքատը հանդիպում են իրար. նրանց ամենքի ստեղծողը Տերն է”: «Նույն Տերը ամենքի Տերն է’ առատ ամենքի համար, որ կանչում են նրան: Քանզի ով որ Տիրոջ անունը կանչի’ կապրի” (Գործք առաքելոց 17.26,27, Գաղատացիս 3.28, Առակաց 22.2, Հռոմեացիս 10.11-13): [404] ԴՓ 489.2