ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ
«Թերևս պտուղ բերի, ապա թե ոչ»...
Այն սիրտը, որ չի պատասխանում աստվածային ներգործությանը, խստանում է այնքան, մինչև որ այլևս չի զգում Սուրբ Հոգու ազդեցությունը: Հենց այդ ժամանակ է, որ ասվում է. «Կտրիր դրան, ինչո՞ւ դա երկիրն էլ խափանի”: ՔԱ 167.2
Այսօր Նա կոչ է անում քեզ. «Հետ դարձիր, ով Իսրայել, քո Տեր Աստծուն... Նրանց խոտորմունքը պիտի բժշկեմ, նրանց պիտի ձրի սիրեմ... Ես ցողի պես պիտի լինեմ Իսրայելի համար. նա շուշանի պես պիտի ծաղկի և արմատներ պիտի գցի Լիբանանի պես:... Հետ պիտի դառնան նրա հովանում նստողները. պիտի կենդանանան ցորենով և ծաղկեն որթի պես... Ինձնից է քո պտուղը գտնվելու» (Օվսե 14.1-8): [219] ՔԱ 167.3