ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ

1/62

ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ

ՆԱԽԱԲԱՆ

Քրիստոսը’ մեր Ուսուցիչը, Իր հիասքանչ դասերից շատերը տվեց այն ժամանակ, երբ քայլում էր աշակերտների հետ Պաղեստինի բլուրներով կամ դաշտերով, կամ լճի ու գետի ափին հանգստանում էր: Իր առակներով ուսուցման ժամանակ Նա աստվածային ճշմարտությունը կապում էր առօրյա կյանքի ու դեպքերի հետ, ինչպես օրինակ’ հովվի ու շինարարի, հողագործի, ճանապարհորդի կամ տանտիկնոջ: Օանոթ առարկաները զուգորդվում էին ճշմարիտ ու գեղեցիկ մտքերի հետ’ Աստծո քնքուշ հոգատարության, Աստծո նկատմամբ արժանի հարգանք տածելու և ուրիշի համար հոգ տանելու մասին: Այսպես աստվածային իմաստնության ու գործնական ճշմարտության դասերը դառնում էին համոզիչ ու տպավորիչ: ՔԱ 3.1

Այս գրքում առակները դասավորված են թեմատիկորեն: Հեղինակը զարգացրել ու մեկնաբանել է դրանք: Գիրքը լեցուն է ճշմարտության մարգարիտներով, և շատ ընթերցողներ մեծ դաս կքաղեն իրենց առօրյա կյանքի դեպքերից: ՔԱ 3.2

Գիրքը թարգմանված է շատ լեզուներով և մեծ հանրա- ճանաչություն է վայելում: Ձեռագիրը պատրաստելիս հեղինակը մտադրվել է դրա վաճառքից ստացված եկամուտն օգտագործել կրթության համար: ՔԱ 3.3

Փրկչի թանկարժեք ուսուցումներն ըմբռնելով’ ընթերցողը կմոտենա Փրկչին’ կյանքի Աղբյուրին և կհագեցնի իր հոգու ծարավն այս չոր,անապատ աշխարհում: ՔԱ 3.4