ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ

50/62

ժամանակ

Մեր ժամանակը պատկանում է Աստծուն: Յուրաքանչյուր պահ Նրանն է, և մենք գտնվում ենք ամենահանդիսավոր պարտավորության տակ’ օգտագործելու այն ի փառս Նրա: Իր տված տաղանդներից ոչ մեկի համար Նա այնքան խիստ հաշիվ չի պահանջելու, որքան մեր ժամանակի: ՔԱ 273.1

ժամանակի արժեքը վեր է ամեն հաշվից: Քրիստոսն ամեն մի ակնթարթ թանկ էր գնահատում, ուստի մենք էլ այդպես պիտի համարենք: Կյանքը շատ կարճ է, որպեսզի իզուր վատնվի: Մեզ միայն փորձության մի քանի օր է մնացել հավիտենությանը պատրաստվելու համար: Մենք ոչ մի ակնթարթ չունենք կորցնելու, ոչ մի ակնթարթ’ նվիրելու եսասիրական հաճույքներին, ոչ մի ակնթարթ’ տրվելու մեղքին: Հիմա է պահը, որ պիտի ձևավորենք մեր բնավորությունն ապագա անմահ կյանքի համար: Հիմա է, որ պետք է պատրաստվենք դատական հետաքննությանը: ՔԱ 273.2

Հազիվ էր մարդկային ընտանիքը սկսել ապրել, երբ արդեն սկսեց մահանալ և աշխարհի մշտապես շարունակվող աշխատանքն ավարտվում է ոչնչով, եթե ձեռք չենք բերում ճշմարիտ գիտելիքները հավիտենական կյանքի վերաբերյալ: Այն մարդը, որ ժամանակը համարում է որպես աշխատանքային օր, կպատրաստի իրեն այն բնակարանի և այն կյանքի համար, որոնք հավիտենական են: Դա լավ է, որ նա ծնվել է: ՔԱ 273.3

Մեզ խրատ է տրված, որ գնենք ժամանակը: Սակայն կորցրած ժամանակը երբեք չի կարելի վերադարձնել: Չենք կարող հետ բերել նույնիսկ մեկ ակնթարթ: Միակ ելքը, որով կարող ենք փրկել մեր կորցրած ժամանակը, այն է, որ լավագույնս օգտագործենք մնացածը’ համագործակցելով Աստծո հետ Նրա փրկության մեծ ծրագրում: ՔԱ 273.4

Նրա մոտ, ով այսպես է վարվում, բնավորության վերափոխում է տեղի ունենում: Նա դառնում է Աստծո որդի, թագավորական ընտանիքի անդամ, երկնային Թագավորի զավակ: Նա արժանի է դառնալու հրեշտակների ընկերը: [343] ՔԱ 274.1

ժամն է հիմա, որ աշխատենք մեր մոտիկների փրկության համար: Ոմանք կարծում են, որ եթե փող են տալիս Քրիստոսի գործի համար, ապա դա այն ամենն է, ինչ պահանջվում է նրանցից: Այն թանկագին ժամանակը, որում կարող էին անձնական ծառայություն մատուցել Նրան, չի օգտագործվում: Բայց նրանց պարտքն ու առավելությունը, ովքեր առողջություն և ուժ ունեն, Աստծուն ակտիվ ծառայություն մատուցելն է: Բոլորը պետք է աշխատեն հոգիներ շահել Քրիստոսի համար: Դրամի նվիրատվությունը չի կարող փոխարինել սրան: ՔԱ 274.2

Ամեն մի ակնթարթ լի է հավիտենական հետևանքներով: Մենք պարտավոր ենք ամեն րոպե պատրաստ լինել անմիջապես ծառայելու: Այն հնարավորությունը, որ տրված է մեզ կյանքի խոսքն ուղղելու որևէ ծարավ հոգու, կարող է երբեք չտրվել նորից: Աստված կարող է ասել այդ մեկին. «Հենց այս գիշեր հոգիդ քեզանից հետ կպահանջեն”, և մեր անհոգության պատճառով նա գուցե պատրաստ չլինի: (Ղուկաս 12.20): Ինչպե՞ս պիտի հաշիվ տանք Աստծուն դատաստանի մեծ օրը: ՔԱ 274.3

Կյանքը չափազանց հանդիսավոր է, և այն չպետք է կուլ գնա ժամանակավոր ու աշխարհիկ գործերին, ոտնակոխ լինի հոգսերով ու տագնապներով այնպիսի բաների համար, որոնք ոչնչություն են հավիտենական շահերի համեմատ: Սակայն Աստված կանչել է մեզ ծառայելու Իրեն նաև այս կյանքի անցողիկ գործերով: Նվիրվածությունն այս հարցում ճշմարիտ կրոնի նույնքան կարևոր մասն է կազմում, որքան բարեպաշ- տությունը: Աստվածաշունչը ոչ մի կերպ չի արդարացնում ծուլությունը: Դա այն մեծագույն անեծքն է, որից տառապում է այս աշխարհը: Յուրաքանչյուր տղամարդ կամ կին, որ իսկապես վերածնվել է, ջանասեր աշխատող կլինի: ՔԱ 274.4

ժամանակի ճիշտ օգտագործումից է կախված գիտելիքներ և մտավոր զարգացում ձեռք բերելու մեր հաջողությունը: Մտավոր զարգացման համար արգելք չպետք է լինի աղքատությունը, ցածր ծագումը կամ անբարենպաստ իրադրու- թյունը: Միայն թող թանկ գնահատվեն պահերը: Մի քանի րոպե’ այստեղ, մի քանիսն’ այնտեղ, որոնք կարող էին իզուր կորչել աննպատակ խոսակցությունների մեջ, առավոտյան այն ժամերը, որոնք այնքան հաճախ անց են կացվում մահճակալում, գնացքներով կամ այլ երկաթուղային փոխադրամիջոցներով կատարած ուղևորություններում և կանգառներում ծախսված ժամանակը, ճաշերին և ժամադրությունից ուշացողներին սպասելու պահերը’ եթե միայն դրանք տրամադրվեին ձեռքի տակ ունեցած որևէ գրքի ուսումնասիրությանը, ընթերցմանը կամ էլ խորը մտորումներին, ինչե՜ր ասես, որ չէր կարելի անել: Հաստատուն նպատակը, համառ աշխատասիրությունը և ժամանակի ուշադիր տնտեսումը մարդուն ընդունակ կդարձնեն ձեռք բերելու այնպիսի գիտելիքներ և մտավոր կարգապահություն, որոնք հնարավորություն կտան նրան գրավելու գրեթե ցանկացած ազդեցիկ և օգտակար դիրք: ՔԱ 274.5

Յուրաքանչյուր քրիստոնյայի պարտականությունն է դառնալ կարգապահ, անձնվեր և արագաշարժ: Ոչ մի ներում չկա, երբ որևէ աշխատանք կատարվում է դանդաղ և անշնորհք: Երբ մեկը միշտ գործի մեջ է, և գործը երբեք չի վերջանում, դա նրանից է, որ նա իր սիրտն ու հոգին չի ներդրել այդ աշխատանքի մեջ: Նա, ով դանդաղում է և վնաս է հասցնում գործին, պետք է գիտակցի, որ սրանք թերություններ են, որոնք պիտի ուղղվեն: Նա պետք է վարժեցնի իր միտքը ծրագրավորելու մեջ’ թե ինչպես օգտագործի ժամանակը, որ հասնի լավագույն արդյունքների: ճիշտ ձևակերպելով աշխատանքը’ ոմանք հինգ ժամում կանեն այնքան, որքան մյուսները տասը ժամում են անում: Նրանք, ովքեր զբաղված են տնային գործերով, միշտ աշխատանքի մեջ են ոչ թե նրա համար, որ այդքան շատ գործ կա անելու, այլ նրա, որ չեն կարողանում ճիշտ ծրագրավորել ժամանակը, որպեսզի խնայեն այն: Իրենց դանդաղ, անտեղի ձգձգումներով նրանք մի փոքր բանից մեծ գործ են սարքում: Բայց բոլոր նրանք, ովքեր կամենում են, կարող են ձերբազատվել իրենց դանդաղկոտությունից: Թող գործի մեջ նրանք որոշակի նպատակ ունենան: Որոշեք, թե որքան ժամանակ է անհրաժեշտ տրված առաջադրանքը կատարելու համար, հետո ամեն ջանք գործադրեք այդ գործը ճիշտ ժա- մանակին ավարտելու համար: Կամքի ուժի վարժեցումը ձեռքերն ավելի արագաշարժ կդարձնի: ՔԱ 275.1

Սթափվելու և վերափոխվելու վճռականության պակասության հետևանքով մարդիկ կարող են ընտելանալ սխալ գործելաձևին, կամ էլ, զարգացնելով իրենց ուժերը’ կարող են ընդունակություն ձեռք բերել կատարելու լավագույն ծառայությունը: Այնժամ նրանք կզգան, որ իրենց կարիքը կա ամենուրեք: Նրանք կգնահատվեն ըստ արժանվույն: [345] ՔԱ 276.1

Շատ երեխաներ և պատանիներ վատնում են այն ժամանակը, որ կարող էր օգտագործվել ընտանեկան հոգսերը կրելու համար’ ցույց տալով, թե որքան են սիրում իրենց հայրերին և մայրերին: Երիտասարդներն իրենց ուժեղ ուսերի վրա կարող են վերցնել շատ մեծ պատասխանատվություն, որը ինչ-որ մեկը պետք է կրեր: ՔԱ 276.2

Քրիստոսի կյանքը, սկսած ամենավաղ տարիներից, եռանդուն գործունեության կյանք է եղել: Նա չէր ապրում Իրեն հաճո լինելու համար: Նա անսահման Աստծո Որդին էր, բայց աշխատում էր որպես հյուսն Իր հոր’ Յովսեփ հետ: Նշանակալից էր Նրա աշխատանքը: Նա աշխարհ էր եկել որպես բնավորություն կերտող, և այդ գործում Նրա ողջ աշխատանքը կատարյալ էր: Իր աշխարհիկ ամբողջ աշխատանքը Նա նույնքան կատարյալ էր անում, որքան բնավորությունների վերափոխումը, որ կատարում էր Իր աստվածային զորությամբ: Նա մեր օրինակն է: ՔԱ 276.3

Ծնողները պիտի սովորեցնեն իրենց երեխաներին գնահատելու ժամանակի արժեքն ու ճիշտ օգտագործել այն: Սովորեցրեք նրանց, որ արժե պայքարել այն բանի համար, ինչը փառք կբերի Աստծուն և օրհնություն’ մարդկությանը: Նույնիսկ իրենց վաղ հասակում նրանք կարող են Աստծո լրաբերները լինել: ՔԱ 276.4

Ծնողներն ավելի մեծ մեղք չեն կարող գործել, քան այն, որ թույլ են տալիս իրենց երեխաներին պարապ մնալ: Երեխաները շուտով սկսում են սիրել ծուլությունը, և մեծանալով’ դառնում են անօգնական, անօգտակար մարդիկ: Երբ նրանք հասնում են այն տարիքին, որ կարող են զբաղմունք գտնել և վաստակել իրենց ապրուստը, աշխատում են ծուլորեն ու դանդաղ, բայց միևնույն ժամանակ բարեխիղճ աշխատողի վարձատրություն են ակնկալում: Սարերի տարբերություն կա այս կարգի աշխատողների և նրանց միջև, ովքեր հասկանում են, որ պարտավոր են հավատարիմ տնտեսներ լինել: ՔԱ 276.5

Ծուլությունն ու անհոգությունը, որոնք թույլ են տրվում աշխարհիկ գործերում, կանցնեն կրոնական կյանքի մեջ և մարդուն անպիտան կդարձնեն Աստծուն արդյուանվետ ծառայ ություն մատուցելու համար: Շատերն, ովքեր քրտնաջան աշխատանքով կարող էին օրհնություն բերել աշխարհին, կործանվել են ծուլության պատճառով: Պարապությունը և հաստատուն նպատակի բացակայությունը դռներ են բացում հազարավոր փորձությունների առաջ: Չար ընկերակցություններն ու վատ սովորությունները ապականում են միտքն ու հոգին, և արդյունքը լինում է կործանում թե’ այս և թե’ գալիք կյանքի համար: [346] ՔԱ 277.1

Ինչ գործի մեջ էլ որ զբաղված լինենք, Աստծո խոսքը մեզ սովորեցնում է. «Ջանքի մեջ՝ թույլ չլինեք. հոգով ջերմեռանդ եղեք, Տիրոջը ծառայեցեք”: «Ամեն, ինչ որ ձեռքդ գտնի անելու’ ուժովդ արա”, «գիտենալով, որ Տերից կառնեք ժառանգության հատուցումը. քանզի Տեր Քրիստոսին եք ծառայում» (Հռոմեացիս 12.11, ժողովող 9.10, Կողոսացիս 3.24): ՔԱ 277.2