ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ
Առանց հարսանյաց հանդերձի
Ըստ Մատթեոսի 22.1-14:
Հարսանյաց հանդերձի առակը մեզ ուսուցանում է մի շատ կարևոր դաս: Ամուսնությամբ պատկերված է մարդկության միությունն աստվածության հետ, հարսանյաց հագուստը ներկայացնում է այն բնավորությունը, որ պարտավոր են ունենալ բոլոր նրանք, ովքեր արժանի հյուրեր կհամարվեն հարսանիքի համար: ՔԱ 245.1
Ինչպես մեծ ընթրիքի, այնպես էլ այս առակում ցույց է տրված Ավետարանի հրավերը, դրա մերժումը հրեա ժողովըր- դի կողմից և ողորմության կոչը’ ուղղված հեթանոսներին: Բայց նրանց, ովքեր մերժում են հրավերը, այս առակում ավելի մեծ վիրավորանք և ավելի զարհուրելի պատիժ է բաժին հասնում: Խնջույքին մասնակցելու կոչը թագավորական հրավեր է: Այն գալիս է նրանից, ով հրամայելու իշխանությամբ է օժտված: Մեծ պատիվ է այդ հրավերն ընդունելը: Սակայն պատիվը չի գնահատվում: Թագավորի հեղինակությունն արհամարհվում է: Այն ժամանակ, երբ տանտիրոջ հրավերին նայեցին անտարբերությամբ, թագավորինը դիմավորեցին վիրավորանքով և սպանությամբ: Նրա ծառաներին ծաղրանքի ենթարկեցին, չարասրտորեն նախատեցին և սպանեցին: ՔԱ 245.2
Տանտերը, մերժված տեսնելով իր հրավերը, հայտարարեց, որ հրավիրվածներից ոչ մեկը չի ճաշակի ընթրիքը: [308] Սակայն նրանց, ովքեր արհամարհեցին թագավորին, ավելի ծանր վճիռ է սպասվում, քան նրա սեղանից ու ներկայությունից վտարվելը: Նա «իր զորքն ուղարկեց, այն սպանողներին սատակեցրեց և նրանց քաղաքն այրեց”: ՔԱ 245.3
Երկու առակներում էլ խնջույքի վայրը լցվում է հյուրերով, բայց երկրորդը ցույց է տալիս, որ բոլոր նրանք, ովքեր գալիս են խնջույքի, պետք է նախապատրաստվեն դրան: Նրանք, ովքեր անտեսում են այս նախապատրաստությունը, դուրս են վռնդվում: «Թագավորը մտավ, որ բազմականներին տեսնի, այնտեղ մի մարդ տեսավ հարսանիքի հանդերձ չհագած. Եվ նրան ասաց. Ընկեր, ինչպե՞ս մտար այստեղ, որ հարսանիքի հանդերձ չունես. և նա պապանձվեց: Այն ժամանակ թագավորն ասաց ծառաներին. Դրա ոտները և ձեռները կապեցեք, վերցրեք դրան դրսի խավարը գցեք. այնտեղ կլինի լացը և ատամների կրճտոցը”: ՔԱ 245.4
Խնջույքի հրավերը տվեցին Քրիստոսի աշակերտները: Մեր Տերն ուղարկել էր տասներկուսին, իսկ հետո’ յոթանասունին, ովքեր հռչակում էին, որ Աստծո արքայությունը մոտեցել է’ կոչ անելով մարդկանց ապաշխարել և հավատալ Ավետարանին: Բայց կոչը անուշադրության մատնվեց: Նրանք, ովքեր հրավիրված էին խնջույքի, չեկան: Ավելի ուշ ծառաներ ուղարկվեցին’ ասելու. «Ահա իմ ճաշը պատրաստեցի, և իմ արջառները և մսացուները մորթված են, և բոլորը պատրաստ է. եկեք հարսանիքը»: Սա էր այն պատգամը, որ տրվեց հրեա ազգին Քրիստոսի խաչելությունից հետո, բայց այն ազգը, որն իրեն Աստծո հատուկ ժողովուրդ էր անվանում, մերժեց բարի լուրը, որ Սուրբ Հոգու զորությամբ էր տրվել նրանց: Շատերն այդ արեցին ամենաարհամարհական ձևով: Մյուսներն այնքան էին չարացած փրկության առաջարկից, Փառքի Տիրոջը մերժելու համար ներում ստանալու առաջարկից, որ նետվեցին լրաբերների վրա: Եղավ «մեծ հալածանք» (Գործք առա- քելոց 8.1): Շատ տղամարդիկ ու կանայք բանտ նետվեցին, և Տիրոջ պատգամաբերներից ոմանք էլ, ինչպես Ստեփանոսն ու Հակոբոսը, սպանվեցին: ՔԱ 246.1
Այսպես նշանավորեց հրեա ժողովուրդն Աստծո ողորմու- թյան մերժումը: [309] Հետևանքը Քրիստոսը կանխագուշակել էր առակում: Թագավորն «իր զորքն ուղարկեց այն սպանողներին սատակեցրեց, և նրանց քաղաքն այրեց”: Հրեաների նկատմամբ դատավճիռն ի կատար ածվեց, երբ ավերվեց Երուսաղեմը, և ազգը ցիրուցան եղավ: ՔԱ 246.2
Խնջույքի երրորդ կանչը խորհրդանշում է բարի լուրը’ ուղղված հեթանոսներին: Թագավորն ասաց. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածները արժանի չէին: Արդ, գնացեք ճանապարհների անցքերը, և ում որ էլ գտնեք, կանչեցեք հարսանիքին”: ՔԱ 246.3
Թագավորի ծառաները, ովքեր դուրս գնացին ճանապարհների անցքերը, «ժողովեցին ամենին, ում որ գտան’ չարը և բարին”: Դա մի խառը բազմություն էր: Նրանցից ոմանք իրականում ավելի շատ չէին հարգում խնջույքի տիրոջը, քան նրանք, ովքեր մերժեցին կոչը: Առաջին անգամ հրավիրվածները կարծում էին, թե չեն կարող զրկվել որևէ աշխարհիկ առավելությունից, որպեսզի մասնակցեն թագավորի խնջույքին: Իսկ նրանցից, ովքեր ընդունեցին հրավերը, կային մարդիկ, ովքեր մտածում էին միայն իրենց օգուտի մասին: Նրանք եկել էին օգտվելու խնջույքի բարիքներից, բայց ոչ մի ցանկություն էլ չունեին պատվելու թագավորին: ՔԱ 247.1
Երբ թագավորը ներս մտավ տեսնելու հյուրերին, ի հայտ եկավ բոլորի իսկական բնավորությունը: Խնջույքի ամեն մի մասնակից ապահովված էր հարսանյաց հանդերձով: Այդ հագուստը թագավորի նվերն էր: Հագնելով այն’ հյուրերն իրենց հարգանքն էին ցուցաբերում խնջույքի տիրոջ նկատմամբ: Սակայն նրանցից մեկը եկել էր իր սովորական հագուստով: Նա հրաժարվել էր նախապատրաստվել, ինչպես պահանջել էր թագավորը: Նա իր արժանապատվությունից ցածր համարեց հագնելու այն հանդերձը, որ այդքան թանկ գնով էր ձեռք բերված իր համար: Դրանով նա վիրավորեց իր տիրոջը: Թագավորի այն հարցին, թե. «Ինչպես մտար այստեղ, որ հարսանիքի հանդերձ չունես», նա ոչինչ չկարողացավ պատասխանել: Նա ինքն իրեն դատապարտեց: Հետո թագավորն ասաց. «Դրա ոտները և ձեռքերը կապեք. վերցրեք դրան դրսի խավարը գցեք”: [310] ՔԱ 247.2
Խնջույքի ժամանակ հյուրերի քննումը թագավորի կողմից խորհրդանշում է դատի աշխատանքը: Ավետարանի խնջույքի հյուրերը նրանք են, ովքեր ասում են, թե ծառայում են Աստծուն, ում անունները գրված են կենաց գրքում: Բայց ոչ բոլոր քրիստոնյա կոչեցյալներն են ճշմարիտ աշակերտներ: Նախքան վերջնական հատուցումը’ պետք է վճռվի, թե ով է արժանի կիսելու արդարների ժառանգությունը: Այս որոշումը պետք է կայացվի նախքան Քրիստոսի երկրորդ գալուստը երկնային ամպերի վրա, որովհետև Նա գալիս Իր վարձքը կբերի Իր հետ հատուցելու «ամեն մեկին... ինչպես իր գործը կլինի” (Հայտնություն 22.12): Ուստի մինչև Նրա գալուստը որոշված կլինի յուրաքանչյուր մարդու գործի բնույթը, և Քրիստոսի հետևորդներից յուրաքանչյուրի վարձքը իր գործերին համապատասխան կլինի: ՔԱ 247.3
Մինչ մարդիկ դեռ ապրում են երկրի վրա, երկնքում դատական հետաքննություն է կատարվում: Աստված վերանայում է բոլոր նրանց կյանքը, ովքեր իրենց Նրա հետևորդներն են անվանում: Ամենքն էլ քննվում են երկնային գրքերում արված գրանցումների համաձայն, և ըստ կատարած գործերի մեկընդմիշտ վճռվում է յուրաքանչյուրի ճակատագիրը: ՔԱ 248.1
Առակում հարսանյաց հանդերձի միջոցով պատկերված է այն մաքուր, անարատ բնավորությունը, որ պիտի ունենան Քրիստոսի ճշմարիտ հետևորդները: Եկեղեցուն տրված է, որ «սպիտակ, սուրբ և լուսափայլ բեհեզ հագնի», «որ չունենա մի արատ կամ խորշոմություն, կամ ուրիշ բաներ” (Հայտնություն 19.8, Եփեսացիս 5.27): Ըստ Աստվածաշնչի, լուսափայլ բեհեզը «սուրբերի արդարությունն է»: Այն Քրիստոսի արդարությունն է’ Նրա անբիծ բնավորությունը, որ հավատով տրվում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են Նրան որպես իրենց անձնական Փրկիչ: ՔԱ 248.2
Անմեղության ճերմակ հանդերձներ էին կրում մեր առաջին ծնողները, երբ Աստված նրանց տեղավորել էր սուրբ Եդեմում: Նրանք կատարյալ համաձայնության մեջ էին Աստծո կամքի հետ: Ամբողջ սրտով նրանք սիրում էին իրենց երկնավոր Հորը: Մի գեղեցիկ, մեղմ լույս էր պատում սուրբ զույգին, Աստծո լույսը: [311] Այդ լուսե հագուստը նրանց երկնային անմեղության հոգևոր հանդերձի խորհրդանշանն էր: Եթե նրանք հավատարիմ մնային Աստծուն, այդ լույսը միշտ կծածկեր նրանց: Բայց մեղանչելով’ նրանք կտրեցին իրենց կապն Աստծո հետ, և այն լույսը, որ շրջապատում էր նրանց, հանգավ: Մերկ ու ամոթահար’ նրանք փորձեցին երկնային հանդերձը փոխարինել թզենու տերևներից կարված ծածկոցով: ՔԱ 248.3
Ահա այն, ինչ արել են Աստծո օրենքի խախտողները Ադամի ու Եվայի անհնազանդության օրից ի վեր: Նրանք թզենու տերևներից են հագուստ կարում իրենց մերկությունը ծածկելու համար, որ մեղքի ապտճառով էր առաջացել: Նրանք հագել են իրենց պատրաստած հագուստները, իրենց գործերով նրանք փորձել են ծածկել իրենց մեղքերը և հաճոյանալ Աստծուն: ՔԱ 248.4
Բայց նրանք երբեք չեն կարող այդ անել: Մարդը ոչ մի հնարքով չի կարող փոխարինել իր կորցրած անմեղության պատմուճանը: Թզենու տերևներից պատրաստված ոչ մի հագուստ, ոչ մի աշխարհիկ քաղաքացիական հանդերձ չեն կարող հագնել նրանք, ովքեր նստելու են Քրիստոսի և հրեշտակների հետ Գառան հարսանյաց ընթրիքին: ՔԱ 249.1
Միայն այն ծածկոցը, որ Քրիստոսն Ինքն է նախատեսել, մեզ իրավունք կտա լինելու Աստծո ներկայության մեջ: Այս ծածկոցը’ Իր սեփական արդարության բեհեզը, Քրիստոսը կգցի ապաշխարող, հավատացող ամեն մի հոգու վրա: «Ես խրատ եմ տալիս քեզ,- ասում է Նա,- ինձնից առ... սպիտակ հանդերձներ, որ հագնես, և քո մերկության ամոթը չերևա” (Հայտնություն 3.18): ՔԱ 249.2
Այս հանդերձը, գործված երկնային ջուլհակահաստոցի վրա, մարդկային հնարամտության ոչ մի թել չունի իր մեջ: Քրիստոսը կատարյալ բնավորություն ձևավորեց Իր մարդկային էության մեջ, և Նա առաջարկում է մեզ այդ բնավորությունը: «Դաշտանի շորի պես է մեր ամեն արդարությունը” (Եսայիա 64.6): Այն ամենը, ինչ մենք ինքներս կարող ենք անել, պղծված է մեղքով: Բայց Աստծո Որդին «հայտնվեց, որ մեր մեղքերը վեր առնի. և նրանում մեղք չկա»: Մեղքը սահմանված է որպես «անօրենություն» (Ա Հովհաննես 3.5,4): [312] Սակայն Քրիստոսը հնազանդ էր օրենքի բոլոր պահանջներին: Նա Իր մասին ասաց. «Քո կամքը կատարել կամեցա, ով Աստված. և քո օրենքն իմ սրտի մեջ է” (Սաղմոս 40.8): Երբ երկրի վրա էր, Նա ասաց Իր աշակերտներին. «Ես իմ Հոր պատվիրանքնե- րը պահեցի» (Հովհաննես 15.10): Իր կատարյալ հնազանդությամբ Նա ամեն մարդու համար հնարավոր դարձրեց Աստծո պատվիրաններին հնազանդվելը: Երբ մենք ենթարկվում ենք Քրիստոսին, մեր սրտերը միանում են Նրա սրտին, մեր կամքը միաձուլվում է Նրա կամքին, մեր միտքը մեկ է դառնում Նրա մտքի հետ, մեր մտքերը ենթարկվում են Նրան, և մենք ապրում ենք Նրա կյանքով: Ահա թե ինչ է նշանակում հագնել Նրա արդարության հանդերձը: Դրանից հետո Տերը նայ ում է մեզ, Նա տեսնում է ոչ թե թզենու տերևներից կարված հագուստը, ոչ թե մերկությունը կամ մեղքի այլանդակությունը, այլ Իր սեփական արդարության հանդերձը, որ կատարյալ հնազանդությունն է Եհովայի օրենքին: ՔԱ 249.3
Թագավորն ուշադրությամբ զննեց հարսանյաց խնջույքին մերկա հյուրերին: Ընդունվեցին միայն նրանք, ովքեր հնազանդվել էին նրա պահանջներին և հագել հարսանյաց հանդերձը: Այդպես կլինի նաև Ավետարանի խնջույքի հյուրերի հետ: Մեծ Թագավորի զննող հայացքը կընկնի յուրաքանչյուրի վրա, և միայն նրանք կընդունվեն, ովքեր հագել են Քրիստոսի արդարության բեհեզը: ՔԱ 250.1
Արդարությունը արդար գործերն են, և հենց իրենց գործերով է, որ ամենքը պիտի դատվեն: Մեր բնավորությունն ի հայտ է գալիս մեր գործերում: Գործերը ցույց են տալիս, թե արդյո՞ք հավատն անկեղծ է: ՔԱ 250.2
Մեզ համար բավական չէ հավատալ, որ Հիսուսը խաբեբա չէ, և որ Սուրբ Գրքի կրոնը վարդապետությամբ հնարված առասպել չէ: Մենք կարող ենք հավատալ, որ Հիսուսի անունը միակն է երկնքի տակ, որով մարդիկ կարող են փրկվել, և, այնուամենայնիվ, չդարձնել Նրան մեր անձնական Փրկիչը հավատի միջոցով: Բավական չէ հավատալ ճշմարտության տեսությանը: Բավական չէ հայտարարել, թե հավատում ենք Քրիստոսին և գրանցել մեր անունները եկեղեցական գրքերում: «Եվ նա, որ նրա պատվիրանքները պահում է, մնում է նրանում, և նա’ սրանում. և սրանից գիտենք, թե բնակվում է մեզանում’ այն Հոգուց, որ տվեց մեզ” [313] «Եվ սրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան, եթե նրա պատվիրանքները պահենք» (Ա Հովհաննես 3.24, 2.3): Սա է դարձի գալու իսկական ապացույցը: Մեր դավանությունը ոչինչ է, եթե Քրիստոսին չենք հայտնում արդարության գործերի մեջ: [314] ՔԱ 250.3
ճշմարտությունը պետք է արմատավորվի սրտում: Այն պետք է ղեկավարի միտքը և հսկի զգացմունքները: Բնավորությունն ամբողջովին պետք է դրոշմված լինի աստվածայ ին խոսքերով: Աստծո խոսքի յուրաքանչյուր կետ և նշանագիր պետք է կիրառվի առօրյա կյանքում: ՔԱ 250.4
Նա, ով հաղորդակից է դառնում աստվածային բնությանը, ներդաշնակության մեջ կլինի Աստծո արդարության մեծ չափանիշի’ Նրա սուրբ օրենքի հետ: Սա է այն սկզբունքը, որով Աստված չափում է մարդկանց գործողությունները: Սրանով է ստուգվելու բնավորությունը դատաստանի ժամանակ: ՔԱ 251.1
Շատերը պնդում են, թե Քրիստոսի մահով օրենքը խափանվեց, բայց դրանով նրանք հակասում են Քրիստոսի սեփական խոսքերին. «Մի կարծեք, թե ես եկա օրենքը կամ մարգարեները քանդելու... մինչև որ երկինքն ու երկիրը անց կենան, օրենքից մեկ կետ կամ մեկ պստիկ նշանագիր չի անցնի” (Մատթեոս 5.17,18): Մարդու կողմից օրենքի խախտման վարձքը վճարելու համար էր հենց, որ Քրիստոսը զոհեց Իր կյանքը: Եթե հնարավոր լիներ փոխել օրենքը կամ մի կողմ դնել այն, ապա Քրիստոսը կարիք չէր ունենա մեռնելու: Երկրային Իր կյանքով Նա պատվեց Աստծո օրենքը: Իր մահով Նա հաստատեց այն: Նա Իր կյանքը տվեց որպես զոհ ոչ թե Աստծո օրենքը խափանելու կամ ավելի ցածր չափանիշ ստեղծելու, այլ արդարությունը պահպանելու, օրենքի անփոփոխությունը հաստատելու և այն հավերժ կանգուն պահելու համար: ՔԱ 251.2
Սատանան պնդում էր, որ մարդու համար անհնար է հնազանդվել Աստծո պատվիրաններին, և ճիշտ է, որ մեր սեփական ուժերով չենք կարող հնազանդվել դրանց: Բայց Քրիստոսն եկավ մարդու կերպարանքով, և Իր կատարյալ հնազանդությամբ ապացուցեց, որ մարդկայինն ու աստվածայինը համատեղելով կարելի է հնազանդվել Աստծո ամեն մի պատվիրանին: ՔԱ 251.3
«Բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու, նրանց, որ նրա անունին հավատում են» (Հովհաննես 1.12): Այս իշխանությունը մարդկային չէ: Դա Աստծո իշխանությունն է: Երբ մի հոգի ընդունում է Քրիստոսին, նա ուժ է ստանում ապրելու Քրիստոսի կյանքով: [315] ՔԱ 251.4
Աստված պահանջում է, որ Իր զավակները կատարյալ լինեն: Նրա օրենքն Իր բնավորության պատճենն է, և այն պետք է լինի բոլոր բնավորությունների չափանիշը: Այս անսահման չափանիշը տրված է բոլորին, որպեսզի իմանան, թե ինչպիսի մարդկանց Աստված կվերցնի Իր թագավորության մեջ: Քրիստոսի երկրային կյանքը Աստծո օրենքի կատարյալ արտահայտությունն էր, ու երբ իրենց Աստծո զավակներ համարողները, բնավորությամբ նմանվում են Քրիստոսին, նրանք հնազանդ կլինեն Աստծո պատվիրաններին: Տերը կարող է վստահել այդպիսիններին լինելու երկնային ընտանիքը կազմող մարդկանց թվի մեջ: Քրիստոսի արդարության փառավոր հանդերձները հագած’ նրանք տեղ ունեն Թագավորի խնջույքում: Նրանք իրավունք ունեն միանալու արյունով լվաց- ված բազմությանը: ՔԱ 251.5
Այն մարդը, որ հարսանիք էր եկել առանց հարսանյաց հանդերձի, ներկայացնում է շատերի վիճակն այսօր աշխարհում: Նրանք իրենց քրիստոնյա են համարում և համառորեն հավակնում են Ավետարանի օրհնություններին ու առավելություններին, սակայն կարիք չեն զգում փոխելու բնավորությունը: Նրանք երբեք անկեղծորեն չեն ապաշխարել մեղքի համար: Նրանք չեն գիտակցում, որ Քրիստոսի կարիքն ունեն և չեն վարժեցնում իրենց հավատը Նրա հանդեպ: Նրանք չեն հաղթահարել իրենց ժառանգական կամ ձեռքբերովի չար հակումները: Ու դեռ մտածում են, թե իրենք բավականին լավն են, և հույսերը դնում են իրենց սեփական արժանիքների վրա’ Քրիստոսին ապավինելու փոխարեն: Խոսքը լսելով’ նրանք եկել են խնջույքի, բայց չեն հագել Քրիստոսի արդարության պատմուճանը: ՔԱ 252.1
Կոչեցյալ քրիստոնյաներից շատերը պարզապես լոկ բա- րոյ ական մարդիկ են: Նրանք մերժել են այն միակ պարգևը, որը միայն ի վիճակի կդարձներ նրանց պատվելու Քրիստոսին’ Նրան աշխարհին ներկայացնելու միջոցով: Սուրբ Հոգու աշխատանքը նրանց համար օտարոտի մի գործ է: Նրանք խոսքը կատարողներ չեն: Երկնային այն սկզբունքները, որոնք զանազանում են նրանց, ովքեր մեկ են Քրիստոսի հետ, նրանցից, ովքեր մեկ են աշխարհի հետ, գրեթե աննկատելի են դարձել: [316] Քրիստոսի այսպես կոչված հետևորդներն այլևս յուրահատուկ, առանձնացված ժողովուրդ չեն: Սահմանազատման գիծը հստակ չի երևում: Մարդիկ հանձնվում են աշխարհին, նրա գործերին, սովորույթներին ու եսամոլությանը: Եկեղեցին անցել է աշխարհի կողմը’ խախտելով օրենքը, մինչդեռ աշխարհը պիտի անցներ եկեղեցու կողմը’ հնազանդվելով օրենքին: Օրեցօր եկեղեցին նմանվում է աշխարհին: ՔԱ 252.2
Սրանք բոլորն էլ հույս ունեն փրկվել Քրիստոսի մահով, մինչդեռ հրաժարվում են ապրել Նրա անձնազոհ կյանքով: Նրանք գովաբանում են ձրի շնորհի հարստությունը և իրենց ջանում են ծածկել թվացյալ արդարությամբ’ հուսալով թաքցնել իրենց բնավորության թերությունները, բայց նրանց ջանքերն անօգուտ կլինեն Աստծո օրը: ՔԱ 253.1
Քրիստոսի արդարությունը չի ծածկի ոչ մի «փայփայված» մեղք: Մարդը կարող է օրինազանց լինել սրտում, բայց եթե բացահայտ մեղք չի գործում, աշխարհի կողմից մեծ ազնվության տեր կարող է համարվել: Բայց Աստծո օրենքը թափանցում է սրտի գաղտնիքների մեջ: Յուրաքանչյուր գործողություն դատվում է ըստ դրդապատճառների: Միայն այն գործը որը կդիմանա դատի ժամանակ համապատասխան է Աստծո օրենքի սկզբունքներին: ՔԱ 253.2
Աստված սեր է: Նա այդ սերը ցույց է տվել Քրիստոսին ընծայելով: Երբ Նա «Իր միածին Որդին տվեց, որ ամեն նրան հավատացող չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա”, Նա Իր փրկագնվածներից ոչինչ չպահեց: (Հովհաննես 3.16): Նա ամբողջ երկինքը տվեց, որից կարող ենք ուժ և օգնություն ստանալ, որպեսզի չնահանջենք կամ չհաղթվենք մեր մեծ թշնամու կողմից: Բայց Աստծո սերը չի կարող ստիպել Նրան’ արդարացնելու մեղքը: Նա չարդարացրեց այն սատանայի մեջ, Նա չարդարացրեց այն Ադամի կամ Կայենի մեջ և ոչ էլ կարդարացնի այն որևէ այլ մարդու մեջ: Նա մատների արանքով չի նայի մեր մեղքերին և չի անտեսի մեր բնավորության թերությունները: Նա սպասում է, որ մենք հաղթենք Իր անունով: ՔԱ 253.3
Նրանք, ովքեր մերժում են Քրիստոսի արդարության պարգևը, մերժում են բնավորության այն հատկանիշները, որոնք նրանց Աստծո որդիներ և դուստրեր կդարձնեին: [317] Նրանք մերժում են այն միակ բանը, որ իրենց համար տեղ կապահովեր հարսանյաց խնջույքում: ՔԱ 253.4
Առակում, երբ թագավորը հարցրեց. «ինչպե՞ս մտար այստեղ, որ հարսանիքի հանդերձ չունես», մարդը պապանձվեց: Այդպես կլինի նաև մեծ դատաստանի օրը: Այսօր մարդիկ կարող են ներել իրենց բնավորության թերությունները, բայց այն օրը նրանք ոչ մի արդարացում չեն գտնի: ՔԱ 254.1
Քրիստոնյա կոչվող ժամանակակից եկեղեցիները մեծ առավելությունների են հասել: Տերը Իրեն հայտնել է մեզ մշտապես ավելացող լույսով: Մեր առավելությունները շատ ավելի մեծ են, քան Աստծո ժողովրդի առավելություններն անցյալում: Մենք ոչ միայն Իսրայելին տրված այն մեծ լույսն ունենք, այլ նաև Քրիստոսի միջոցով մեզ տրված փրկության աճող վկայությունը: Այն, ինչ օրինակ ու խորհրդանիշ էր հրեաների համար, մեզ համար իրականություն է: Նրանք ունեին Հին Կտակարանի պատմությունը, մենք ունենք և’ այն, և’ Նոր Կտակարանը: Մենք հավաստիացում ունենք, որ Փրկիչը եկել, խաչվել, հարություն է առել և Հովսեփի գերեզմանի մոտ հռչակել. «Ես եմ հարությունը և կյանքը”: Քրիստոսին և Նրա սերը ճանաչելու միջոցով Աստծո արքայությունը մեր մեջ է հաստատվում: Քրիստոսը հայտնվում է մեզ քարոզների և օրհներգերի մեջ: Հոգևոր հարուստ խնջույք է բացված մեր առջև: Անսահման գնով ձեռք բերված հարսանեկան հագուստը ձրի է առաջարկվում յուրաքանչյուր հոգու: Աստծո լրաբերների միջոցով մեզ ներկայացվում է Քրիստոսի արդարությունը, հավատով արդարացումը, Աստծո խոսքի չափազանց մեծ ու թանկագին խոստումները, Քրիստոսի միջոցով ազատ մուտքը Հոր մոտ, Սուրբ Հոգու մխիթարությունը, Աստծո արքայության մեջ հավիտենական կյանքի հիմնավոր համոզվածությունը: էլ ի՞նչ կարող էր անել Աստված մեզ համար, որ չի արել՝ պատրաստելով մեծ ընթրիքը’ երկնային խնջույքը: [318] ՔԱ 254.2
Երկնքում սպասարկու հրեշտակներն ասում են. «Այն ծառայությունը, որ հանձնարարված էր մեզ, մենք կատարել ենք: Մենք հետ ենք մղել չար հրեշտակների բանակը: Մենք պայծառություն և լույս ենք ուղարկել մարդկանց հոգիներին’ հիշեցնելով նրանց Քրիստոսում հայտնված Աստծո սերը: Մենք նրանց հայացքներն ուղղել ենք դեպի հայտնված Աստծո սերը: Մենք նրանց հայացքները սևեռել ենք Քրիստոսի խաչին: Նրանց սրտերը խորապես հուզվել են այն մեղքի գիտակցումից, որ խաչել են Աստծո Որդուն: Նրանք ճանաչել են իրենց մեղքը: Նրանք տեսան այն քայլերը, որ պետք է անեն դարձի գալու համար, զգացին Ավետարանի զորությունը, նրանց սրտերը փափկեցին, երբ տեսան Աստծո սիրո քաղցրությունը: Նրանք հիացան Քրիստոսի բնավորության գեղեցկությամբ: Բայց շատերի համար այդ ամենն իզուր եղավ: Նրանք չկամեցան թողնել իրենց սովորություններն ու բնավորությունը: Նրանք չհանեցին իրենց երկրային հագուստները, որպեսզի երկնային բեհեզներ հագնեն: Նրանց սրտերն ագահության էին տրված: Վերջիններս աշխարհի ընկերակցությունն ավելի սիրեցին, քան թե իրենց Աստծուն»: ՔԱ 254.3
Հանդիսավոր կլինի վերջնական որոշման օրը: Հովհաննես առաքյալը այն նկարագրում է մարգարեական տեսիլքում. «Եվ տեսա մի սպիտակ մեծ աթոռ, և նրա վրա նստողին, որի երեսից երկինքը և երկիրը փախան. և տեղ չգտնվեց նրանց համար: Եվ տեսա մեռելները’ մեծ և փոքր, կանգնած աթոռի առաջ, և գրքեր բացվեցին, և մի ուրիշ գիրք էլ բացվեց, որ է կյանքի գիրքը, և մեռելները դատվեցին այն գրքերում գրվածներից իրենց գործերի համեմատ” (Հայտնություն 20.11,12): ՔԱ 255.1
Այն օրը, երբ մարդը դեմ առ դեմ կկանգնի հավիտենությանը, տխրությամբ կվերհիշի իր անցյալը: Ողջ կյանքը կներկայացվի այնպես, ինչպես որ եղել է: Այդ ժամանակ աշխարհի հաճույքները, հարստությունն ու պատիվն այնքան էլ կարևոր չեն թվա: Մարդիկ կտեսնեն, որ արժեքավոր է միայն արդարությունը, որն իրենք արհամարհեցին: Կտեսնեն, որ իրենց բնավորությունները ձևավորել են սատանայի խաբուսիկ հրապուրանքների ազդեցության ներքո: Նրանց ընտրած հագուստները հավատարմության նշան են առաջին մեծ խռովարարին: [319] Այդ ժամանակ նրանք կտեսնեն իրենց ընտրության արդյունքը և կիմանան, թե ինչ է նշանակում խախտել Աստծո պատվիրանները: ՔԱ 255.2
Այլևս փորձնական ժամկետ չի լինի հավիտենությանը պատրաստվելու համար: Այս կյանքում է, որ մենք պիտի հագնենք Քրիստոսի արդարության բեհեզը: Հիմա մենք հնարավորություն ունենք ձևավորելու մեր բնավորությունը, որպեսզի ներս մտնենք այն տունը, որ Քրիստոսը պատրաստել է նրանց համար, ովքեր հնազանդ են Նրա պատվիրաններին: ՔԱ 255.3
Շուտով կավարտվեն մեր փորձության օրերը: Վերջը մոտ է: Մենք նախազգուշացված ենք. «Զգույշ կացեք անձներիդ, միգուցե ձեր սրտերը ծանրանան շատակերությունով և ար- բեցողությունով և ապրուստի հոգսերով, և այն օրը հանկարծ հասնի ձեզ վրա” (Ղուկաս 21.34): Զգույշ եղեք, որ ձեզ անպատրաստ չգտնի: Ուշադիր եղեք, որ հանկարծ Թագավորի խնջույքին չգտնվեք առանց հարսանյաց հանդերձի: ՔԱ 256.1
«Այն ժամին, որ դուք չեք կարծում, մարդի Որդին կգա»: «Երանի նրան որ արթուն է և իր հանդերձները պահում է, որ մերկ ման չգա, և նրա ամոթանքը չտեսնեն” (Մատթեոս 24.44, Հայտնություն 16.15): [325] ՔԱ 256.2