ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

91/100

Առաջին հարությունը

Երկիրն ահեղ կերպով ցնցվեց, երբ Աստծո Որդին կանչեց քնած սրբերին: Նրանք պատասխանեցին կանչին և հարություն առան’ փառահեղ անմահությամբ օժտված ու գոչելով. «Հաղթանա՜կ, հաղթանակ մահվան ու գերեզմանի դեմ”: «Ո’վ մահ, ո՞ւր է քո խայթոցը, գերեզման, ո՞ւր է քո հաղթությունը» (տե’ս Ա Կորթնացիս 15.55): Այնուհետև կենդանի սրբերն ու հարություն առածները հաղթանակի երկարատև, խանդավառ աղաղակ բարձրացրեցին: Այն մարմինները, որ գերեզման էին իջել հիվանդության ու մահվան հետքերով, դուրս էին եկել առողջ ու ժիր: Կենդանի մնացած սրբերը մի ակնթարթում փոխվում են ու հարություն առածների հետ միասին հափշտակվելով՝ օդում հանդիպում են իրենց Տիրոջը: Օ՜, ի՜նչ փառահեղ հանդիպում: Ընկերներն ու բարեկամները, ում մահը բաժանել էր, այժմ միացել էին’ այլևս երբեք չբաժանվելու համար: ՀՊ 120.1

Ամպոտ կառքի երկու կողքերին թևեր կային, իսկ տակը’ կենդանի անիվներ: Եվ ամպի միջից սրբերը գոչեցին. «Փառք, Ալելուիա՜”: Եվ կառքը վեր սլացավ դեպի Սուրբ Քաղաք: Նախքան քաղաք մտնելը սրբերը կատարյալ մի քառանկյուն կազմեցին, մեջտեղում’ Հիսուսը: Նա կանգնած էր’ մի գլուխ բարձր սրբերից ու հրեշտակներից: Բոլորին տեսանելի էին Նրա վսեմ հասակն ու գեղեցիկ դեմքը: ՀՊ 120.2