ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՓՈՐՁՆԱԿԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԱՎԱՐՏԸ
Երբ ավարտվում էր երրորդ հրեշտակի լուրը, Աստծո զորությունն իջել էր Իր ժողովրդի վրա, նրանք վերջացրել էին իրենց գործը ու պատրաստ էին իրենց սպասվող փորձության ժամին: Նրանք ստացել էին վերջին անձրևը’ Տիրոջ երեսի ուրախությունը, և մարդիկ լսել էին կենդանի վկայությունը: Ամենուր հնչել էր վերջին նախազգուշացումը: Այն խառնել ու կատաղեցրել էր երկրի այն բնակիչներին, ովքեր չէին ցանկացել լուրն ընդունել: ՀՊ 113.2
Հրեշտակները հապճեպ այս ու այն կողմ էին գնում երկնքում: Մի հրեշտակ, գոտկից գրագրի թանաքաման կախած, վերադարձավ երկրից ու Հիսուսին զեկուցեց, որ իր գործը կատարված է, և սրբերը հաշվված ու կնքված են: Հետո Հիսուսը, որ սպասարկություն էր անում Տասը պատվիրանները պարունակող տապանակի առջև, վայր գցեց բուրվառը: Նա բարձրացրեց ձեռքերը և բարձր ձայնով ասաց. «Կատարված է”: Եվ բոլոր հրեշտակները հանեցին իրենց պսակները, երբ Հիսուսը հանդիսավոր կերպով հայտարարեց. «Անիրավություն գործողը թող է’լ անիրավանա, և կեղտոտը թող է’լ կեղտոտվի, և արդարը թող է’լ արդարանա, և սուրբը թող է’լ սրբվի” (Հայտնություն 22.11): ՀՊ 113.3
Բոլորի ճակատագիրը որոշված էր’ կյանք կամ մահ: Մինչ Հիսուսը ծառայություն էր կատարում սրբարանում, տեղի էր ունենում արդար մեռելների դատավարությունը, իսկ հետո’ կենդանի արդարներինը: Քրիստոսն ընդունել էր Իր արքայությունը’ քավություն կատարելով Իր ժողովրդի համար և ջնջելով նրանց մեղքե- րը: Թագավորության հպատակները պատրաստ էին: Կայացել էր Գառի հարսանիքը: Հիսուսին և փրկությունը ժառանգողներին էր տրվել թագավորությունը և բոլոր երկնքի տակի եղող թագավո- րությունների մեծությունը, և Հիսուսը պետք է թագավորեր որպես թագավորների Թագավոր և տերերի Տեր: ՀՊ 113.4
Երբ Հիսուսը դուրս եկավ Սրբությունների Սրբությունից, լսվեց Նրա զգեստների վրա կախված զանգակների ղողանջը, իսկ երբ հեռացավ, երկրի բնակիչներին խավար ամպ պատեց: Չկար այլևս միջնորդ’ մեղավոր մարդու և անարգված Աստծո միջև: Քանի դեռ Հիսուսը կանգնած էր Աստծո և մեղավոր մարդու միջև, զսպող ազդեցություն կար մարդկանց վրա: Բայց երբ Նա թողեց միջնորդությունը, զսպող ուժը հեռացավ, և սատանան կատարյալ իշխանություն ստացավ չապաշխարածների վրա: ՀՊ 114.1
Քանի դեռ Հիսուսը ծառայություն էր կատարում սրբարանում, անհնար էր, որ պատուհասները թափվեին մարդկանց վրա, բայց երբ Նրա գործն ավարտվեց այնտեղ, ու դադարեց Նրա բարեխոսությունը, այլևս ոչինչ չկար, որ զսպեր Աստծո ցասումը, և այն մոլեգնորեն թափվեց մեղավորների անպաշտպան գլուխներին, այն մարդկանց, ովքեր արհամարհել էին փրկությունը և ատել հանդի- մանանքը: Այդ ահավոր ժամին, Հիսուսի միջնորդության ավարտից հետո, Աստծո ժողովուրդը, ում Աստվածաշունչն անվանում է սուրբեր, գտնվում էր սուրբ Աստծո աչքի առաջ’ առանց միջնորդի: Յուրաքանչյուրի հարցը որոշված էր, յուրաքանչյուր թանկարժեք քար’ հաշվված: ՀՊ 114.2