ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Սրբարա՛նի մաքրագործումը
Ինչպես ժողովրդի մեղքերը հնում խորհրդանշորեն տեղափոխվում էին երկրային սրբարանի’ մեղքի զոհաբերության արյամբ, այնպես էլ մեր մեղքերն իրականում տեղափոխվում են երկնային սրբարան’ Քրիստոսի արյամբ: Եվ ինչպես երկրային սրբարանի խորհրդանշական մաքրումը իրականացվում էր այն մեղքերի հեռացումով, որոնք ապականել էին այն, այնպես էլ երկնային սրբարանի իրական մաքրումը պիտի իրականացվի այն մեղքերի հեռացումով կամ ջնջումով, որոնք արձանագրված են այնտեղ: Ուստի հարկավոր է քննել արձանագրությունների գիրքը’ որոշելու համար, թե ով է մեղքի ապաշխարության և Քրիստոսի հավատի միջոցով արժանացել քավության օրհնանքին: Ուստի սրբարանի մաքրագործումը պահանջում է քննական դատաստանի աշխա- տանք: Այս գործը պետք է կատարվի նախքան Քրիստոսի գալուստը’ Իր ժողովրդին փրկելու համար, քանի որ երբ Նա գա, Նրա վարձքը Իր հետ է լինելու, «որ ամեն մեկին հատուցանի ինչպես իր գործը կլինի” (Հայտնություն 22.12): ՀՊ 111.1
Այսպիսով, նրանք, ովքեր հետևում էին մարգարեական խոսքի զարգացող լույսին, հասկացան, որ 2300 օրվա ավարտին’ 1844թ., երկիր գալու փոխարեն, Քրիստոսը մուտք է գործել երկնային սրբարանի Սրբությունների Սրբությունը’ Աստծո մոտ, որպեսզի մինչև Իր գալուստը կատարի քավության ավարտական գործը: ՀՊ 111.2