ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

81/100

Երկ րայ ին և երկ՛նայ ին սրբա րաննե րը

Ուշադիր հետազոտելով Սուրբ Գիրքը’ ջերմեռանդ ուսումնասիրողները իմացան, որ երկրային սրբարանը, որը կառուցել էր Մովսեսը Աստծո հրամանով՝ լեռան վրա իրեն ցույց տրված օրինակին համապատասխան, «օրինակ էր այն առաջիկա ժամանակի համար, որ նրանում ընծաներ և զոհեր էին մատուցվում», որ նրա երկու սուրբ սրահները «երկնքում եղած բաների օրինակներն» էին, որ Քրիստոսը մեր մեծ Քահանայապետն է «պաշտոնյա սրբություններին և ճշմարիտ խորանին, որն որ Տերը կանգնեցրեց, և ոչ թե մարդ”, որ «ոչ թե ձեռագործ սրբատեղեր մտավ Քրիստոսը, որ ճշմարիտի օրինակներն էին, այլ բուն իսկ երկնքի մեջ, որ հիմա Աստծո երեսի առջև երևա մեզ համար” (Եբրայեցիս 9.9,23, 8.2, 9.24): ՀՊ 109.2

Երկնքում գտնվող սրբարանը, որում Հիսուսը ծառայում է հանուն մեզ, այն մեծ բնօրինակն է, որի կրկնօրինակն է Մովսեսի կառուցած սրբարանը: Ինչպես երկրային սրբարանն ունի երկու բաժին’ Սրբությունը և Սրբությունների Սրբությունը, այնպես էլ երկնքում գտնվող սրբարանում կա երկու բաժին: Եվ Աստծո օրենքը պարունակող տապանակը, խնկի սեղանը և երկրային սրբարանում գտնվող մնացած իրերը նույնպես իրենց բնօրինակներն ունեն վերին սրբարանում: Սուրբ տեսիլքի մեջ Հովհաննես առաքյալին թույլ էր տրվել երկինք մտնել, և այնտեղ նա տեսել էր ճրագակալը ու խնկի սեղանը, իսկ երբ «Աստծո տաճարը, որ երկնքումն էր, բացվեց”, նա տեսավ նաև «Աստծո տապանակը» (Հայտնություն 4.5, 8.3, 11.19): ՀՊ 110.1

Նրանք, ովքեր ճշմարտությունն էին փնտրում, երկնային սրբարանի գոյության անհերքելի ապացույցներ գտան: Մովսեսը երկրային սրբարանը կառուցել էր իրեն ցույց տրված օրինակի նմանությամբ: Պողոսը հայտարարել էր, որ այդ օրինակը այն իսկական սրբարանն է, որը երկնքում է (Եբրայեցիս 8.2,5): Հովհաննեսը վկայում էր, որ տեսել է այն երկնքում: ՀՊ 110.2

2300 օրվա ավարտից հետո’ 1844-ին, արդեն բազմաթիվ դարեր երկրի վրա ոչ մի սրբարան չկար, ուստի այդ հայտարարության մեջ պիտի որ խոսքը վերաբերեր երկնային սրբարանին, երբ ասվում է. «Մինչև երկու հազար երեք հարյուր իրիկուն-առավոտ. հետո սրբարանը պիտի արդարանա» (Դանիել 8.14): Բայց ինչպե՞ս կարող է երկնային սրբարանն արդարանալ, մաքրվելու կարիք ունենալ: Դարձյալ դիմելով Սուրբ Գրքին’ մարգարեություններն ուսումնասիրողներն իմացան, որ մաքրագործումը մարմնական անմաքրության լվացում չէ: Քանի որ այն պետք է արյամբ ի կատար ածվի, ապա նկատի է առնված մեղքից մաքրվելը: Առաքյալն այսպես է ասում. «Արդ հարկավոր էր, որ երկնքում եղած բաների օրինակներն այսպիսի բաներով սրբվեն (կենդանիների արյամբ), բայց բույն երկնավորները’ նրանցից ավելի ազնիվ պատարագներով (այսինքն Քրիստոսի թանկագին արյամբ)” (Եբրայեցիս 9.23): ՀՊ 110.3

Այն մաքրագործման մասին ավելին իմանալու համար, որի վերաբերյալ խոսվում է մարգարեության մեջ, հարկավոր էր հասկա- նալ երկնային սրբարանի ծառայության իմաստը: Սա կարելի է իմանալ միայն ծանոթանալով երկրային սրբարանում կատարվող ծառայությանը, քանի որ, ըստ Պողոսի, այնտեղ պաշտոնավորող քահանաները «երկնավոր բաների օրինակով և շուքով էին ծառայում» (Եբրայեցիս 8.5): ՀՊ 110.4