ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

74/100

Փոխզիջումը հեթանոսության հետ

Սատանան ծրագիր կազմեց, որով պիտի ավելի մեծ հաջողությամբ պայքարեր Աստծո կառավարության դեմ: Դա էր’ իր դրոշը կանգնեցնել քրիստոնյա եկեղեցում: Եթե հնարավոր լիներ մոլորեցնել Քրիստոսի հետևորդներին ու նրանց տանել Աստծուն անհաճո ճանապարհով, ապա տեղի կտար նրանց հաստատակամությունը, կնվազեր ուժը, ու նրանք շատ հեշտ զոհ կգնային իրեն: ՀՊ 96.3

Այս մեծ ախոյանը այժմ փորձեց խորամանկությամբ հասնել նրան, ինչին չէր կարողացել ուժով հասնել: Հալածանքները վերջ գտան, և դրանց փոխարեն ի հայտ եկան ժամանակավոր բարեկեցության և աշխարհիկ պատիվների վտանգավոր գայթակղությունները: Կռապաշտները ընդունեցին հավատի մի մասը’ միևնույն ժամանակ մերժելով ընդունել մնացածը: Նրանք ասում էին, թե ընդունում են Քրիստոսին որպես Աստծո Որդի, հավատում Նրա մահվանը և հարությանը, սակայն չունեին մեղքի գիտակցում և գտնում էին, որ կարիք չկա ապաշխարել կամ սիրտը փոխել: Իրենց կողմից որոշ զիջումներ կատարելով’ նրանք առաջարկեցին քրիստոնյաներին իրենց հերթին զիջումների գնալ, որպեսզի բոլորը միանան Քրիստոսին հավատալու հիմնական գաղափարի շուրջ: ՀՊ 97.1

Ահավոր վտանգ կախվեց եկեղեցու գլխին: Բանտը, տանջանքը, խարույկն ու սուրը օրհնություններ էին’ համեմատած սրա հետ: Քրիստոնյաների մի մասն անսասան մնաց’ հայտարարելով, որ ոչ մի զիջման չի կարող գնալ: Մյուսները մտածեցին, որ եթե զիջեն և ձևափոխեն իրենց հավատի որոշ սկզբունքներ’ միավորվելով նրանց հետ, ովքեր մասամբ ընդունել են քրիստոնեությունը, դա նրանց կօգնեի ամբողջովին դարձի գալ: Դրանք խորը տառապանքով լի օրեր էին Քրիստոսի նվիրյալ հետևորդների համար: Կեղծ քրիստոնեության քողով ծածկված’ սատանան ներխուժում էր եկեղեցի, որպեսզի պղծի նրանց հավատն ու շեղի նրանց մտքերը ճշմարտության խոսքից: ՀՊ 97.2

Ի վերջո քրիստոնյաների մեծ մասն իջեցրեց իր դրոշն, ու միություն կազմվեց քրիստոնեության և հեթանոսության միջև: Չնայած կռապաշտները հայտարարում էին, թե դարձի են եկել և միավորվել եկեղեցու հետ, իրականում նրանք դեռ կառչած էին իրենց կուռքերին, մի տարբերությամբ, որ դրանց փոխարեն պաշտեցին Քրիստոսի, և անգամ Մարիամի ու սուրբերի պատկերները: Այս- պիսով, թափանցելով եկեղեցի’ կռապաշտության պիղծ թթխմորը շարունակեց իր կործանարար գործը: Եկեղեցու հավատին ու պաշտամունքին խառնվեցին անհիմն տեսություններ, սնահավատ ծեսեր ու կռապաշտական արարողություններ: Երբ Քրիստոսի հետևորդները միացան կռապաշտների հետ, քրիստոնեական կրոնն այլասերվեց, և եկեղեցին կորցրեց իր մաքրությունն ու զո- րությունը: Սակայն կային այնպիսիք, ովքեր չընդունեցին մոլորությունը: Նրանք շարունակեցին հավատարիմ մնալ ճշմարտության Հեղինակին և երկրպագել միայն Աստծուն: ՀՊ 97.3

Բոլոր ժամանակներում Քրիստոսի կոչեցյալ հետևորդները բաժանվել են երկու դասակարգի: Նրանցից մեկն ուսումնասիրում է Փրկչի կյանքը ու լրջորեն ջանում ազատվել իր թերություններից ու նմանվել Օրինակին, իսկ մյուսը խուսափում է պարզ, գործնական ճշմարտություններից, որոնք ի ցույց են հանում իրենց սխալները: Իր ամենալավ օրերին անգամ եկեղեցին բաղկացած չի եղել միայն նվիրված, մաքուր և անկեղծ մարդկանցից: Մեր Փրկիչը սովորեցնում էր, որ նրանք, ովքեր կամովին հագուրդ են տալիս մեղքին, չպետք է ընդունվեն եկեղեցում: Սակայն Նա Իր հետ կապեց մարդկանց, ովքեր արատներ ունեին բնավորության մեջ, և նրանց թողեց Իր խրատներն ու անձնական օրինակը՝ հնարավորություն տալով տեսնել և ուղղել իրենց սխալները: ՀՊ 98.1

Սակայն չկա միություն լույսի Իշխանի և խավարի իշխանի միջև, և չի կարող միություն լինել նրանց հետևորդների միջև: Երբ քրիստոնյաները համաձայնեցին միավորվել այն մարդկանց հետ, ովքեր կիսով չափ էին միայն դարձի եկել հեթանոսությունից, նրանք ոտք դրեցին մի ճանապարհի, որը գնալով ավելի ու ավելի է հեռացնում ճշմարտությունից: Սատանան ցնծում էր, որ իրեն հաջողվել է Քրիստոսի հետևորդների մի մեծ բանակ մոլորեց- նել: Այնուհետև նա իր ուժերն ավելի լիարժեք կերպով նրանց վրա կենտրոնացրեց ու դրդեց նրանց հալածանքի ենթարկել այն քրիստոնյաներին, ովքեր հավատարիմ էին մնացել Աստծուն: Ոչ ոք չէր կարող ավելի լավ իմանալ, թե ինչպես կարելի է հակառակվել քրիստոնեական հավատին, որքան նրանք, ովքեր մի ժամանակ նրա պաշտպաններն են եղել: Եվ այդ ուխտադրուժ քրիստոնյաները, միանալով իրենց կիսահեթանոս եղբայրակիցներին, պատերազմ սկսեցին Քրիստոսի գաղափարների ամենակարևոր դրույթների դեմ: ՀՊ 98.2

Դաժան պայքար էր պահանջվում նրանցից, ովքեր հավատարիմ կմնային Աստծուն ու անհողդողդ կլինեին այն մոլորությունների ու գարշելի հնարքների նկատմամբ, որոնք սրբազան քողի տակ ծպտված ներկայացվում էին եկեղեցում: Աստվածաշունչը չէր ընդունվում որպես հավատի չափանիշ: Կրոնական ազատության վարդապետությունը համարվեց հերետիկոսություն, նրա պաշտպանները վռնդվեցին և արժանացան մյուսների ատելությանը: ՀՊ 98.3