ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

5/100

Ադամն ու Եվան’ Եդեմում

Սուրբ զույգը Եդեմում շատ երջանիկ էր: Նրանց անսահմանափակ իշխանություն էր տրված այն ամենի վրա, ինչ կար, շնչում էր: Առյուծն ու գառը համերաշխ ու անվնաս խաղում էին նրանց շուրջը, կամ ննջում’ նրանց ոտքերի մոտ: Երփներանգ փետուրներով բազմատեսակ թռչունները ճախրում էին ծառերի ու ծաղիկների մեջ, Ադամի ու Եվայի շուրջը, և նրանց անուշ երգն արձագանքվում էր ծառերի մեջ’ փառաբանելով իրենց Արարչին: ՀՊ 11.4

Ադամն ու Եվան հմայված էին իրենց Եդեմի տան գեղեցկությամբ: Նրանց ուրախացնում էին իրենց շուրջը գտնվող հիասքանչ վառ փետուրներով երգող փոքրիկ թռչունները, որոնք իրենց ուրախ ու անհոգ դայլայլով լցնում էին օդը: Սուրբ զույգը նրանց դայլայլին էր միացնում իր ձայնը և Աստծո ու Նրա թանկագին Որդու գովքն անում, փառաբանում սիրո այն նշանների համար, որով շրջապատված էին իրենք: Նրանք տեսնում ու հասկանում էին արարչագործության համաչափությունն ու ներդաշնակությունը, որոնք ապացույց էին անսահման իմաստության ու գիտության: Նրանք անընդհատ նորանոր զարմանահրաշ ու հիասքանչ բաներ էին հայտնաբերում դրախտի իրենց տանը, որն ավելի խորը սիրով էր լցնում նրանց սրտերը և երախտագիտության ու ակնածանքի արտահայտություններ պոկում նրանց շուրթերից’ ուղղված իրենց Արարչին: ՀՊ 12.1