ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

71/100

Պետրոսի քարոզը

Պետրոսը ցույց տվեց նրանց, որ այդ դրսևորումը Հովելի մարգարեության ուղղակի կատարումն է, որով նա ասել էր, որ այդպիսի մի զորություն կտրվի Աստծո մարդկանց’ հատուկ աշխատանք կատարելու համար: ՀՊ 91.3

Պետրոսը Քրիստոսի ազգաբանությունն ու ծագումը կապեց Դավթի պատվական սերնդի հետ: Նա չօգտագործեց Հիսուսի որևէ խրատ’ իր արդարացի դիրքորոշումը հաստատելու համար, քանի որ գիտեր, թե որքան խորն են նրանց նախապաշարումները և իր ասածը նրանց վրա ոչ մի տպավորություն չի գործի: Նա Դավթին վկայակոչեց, ում հրեաները համարում են իրենց ազգի պատվելի նահապետը: Պետրոսն ասաց. ՀՊ 91.4

«Վասնզի Դավիթն ասում է նրա համար. Առաջուց տեսնում էի Տիրոջն ամեն ժամանակ իմ առաջին, որ իմ աջ կողմն է, որ չսասանվեմ: Սրա համար իմ սիրտն ուրախ եղավ, և լեզուս ցնծաց, և իմ մարմինն էլ հույսով կբնակվի: Որովհետև իմ անձը չես թողնի գերեզմանում, և ոչ էլ քո Սուրբին ապականություն տեսնել կտաս”: Այստեղ Պետրոսը ցույց է տալիս, որ Դավիթը չէր կարող այս բառերն իր վերաբերյալ ասել: Դրանք որոշակիորեն վերաբերում են Հիսուս Քրիստոսին: Դավիթը բնական մահով էր մահացել’ ինչպես բոլորը: Նրա գերեզմանը, աճյունով հանդերձ, մեծ հոգատարությամբ պահպանվել էր մինչև այդ օրերը: Դավիթը’ որպես Իսրայելի թագավոր և նաև որպես մարգարե, հատուկ պատիվների էր արժանացել Աստծո կողմից: Մարգարեական տեսիլքի մեջ նրան ցույց էր տրվել ապագան և Քրիստոսի ծառայությունը: Նա տեսել էր Հիսուսի մերժումը, դատավարությունը, խաչելությունը, թաղումը, հարությունը և համբարձումը: ՀՊ 92.1

Դավիթը վկայեց, որ Քրիստոսի հոգին չպետք է մնա դժոխքում (գերեզմանում), և ոչ էլ Նրա մարմինը պիտի ապականություն տես- նի: Պետրոսը ցույց է տալիս, որ այդ մարգարեությունն ի կատար է ածվել նազովրեցի Հիսուսով: Իսկապես, Աստված Նրան հանել էր գերեզմանից, նախքան Նրա մարմինն ապականություն կտեսներ: Այժմ Նա վսեմագույնն էր երկնային արքայության մեջ: ՀՊ 92.2

Այդ հիշարժան օրը բազմաթիվ մարդիկ, ովքեր նախկինում ծիծաղում էին այն մտքից անգամ, որ Հիսուսի նման համեստ մի անձնավորություն կարող է Աստծո Որդի լինել, խորապես համոզվեցին ճշմարտության մեջ և ճանաչեցին Նրան որպես իրենց Փրկիչ: Երեք հազար հոգի ավելացավ եկեղեցուն: Առաքյալները խոսում էին Սուրբ Հոգու զորությամբ, և ոչ ոք չէր կարող ընդդիմանալ նրանց խոսքերին, քանի որ դրանք հաստատվում էին զորավոր հրաշքներով, որոնք առաքյալները գործում էին Սուրբ Հոգու շնոր- հիվ: Աշակերտներն իրենք էլ էին ապշել Սուրբ Հոգու այցելության արդյունքներից’ տեսնելով հոգիների այդ արագ ու առատ հունձքը: Զարմանք էր պատել բոլորին: Նրանք, ովքեր չէին հրաժարվել իրենց նախապաշարումներից ու մոլեռանդությունից, այնքան էին սարսափած, որ չէին հանդգնում որևէ խոսքով կամ գործով դեմ դուրս գալ այդ հրաշքներին, և նրանց դիմադրությունը որոշ ժամանակով դադարեց: ՀՊ 92.3

Միայն առաքյալների բերած փաստարկները, որքան էլ դրանք պարզ ու համոզիչ էին, չէին կարող ցրել հրեաների նախապաշարումները, ովքեր այդքան շատ ապացույցներ էին անտեսել: Սակայն Սուրբ Հոգին աստվածային զորությամբ նրանց սրտերին էր հասցնում այդ փաստարկները: Դրանք ասես ամենակարող Տիրոջ սուր նետերը լինեին, որ խրվելով նրանց սրտերը’ նրանց գիտակցել էին տալիս իրենց գործած ահավոր հանցանքը, այն’ որ մերժել և խաչել են փառաց Տիրոոջը: «Եվ երբ որ այս լսեցին, իրենց սրտերում զղջացին և ասացին Պետրոսին և մյուս առաքյալներին: Ի՞նչ անենք, մարդիկ եղբայրք: Պետրոսն էլ նրանց ասաց. Ապաշխարեցեք’ և ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հի- սուս Քրիստոսի անունով’ մեղքերի թողության համար, և Սուրբ Հոգու պարգևը կընդունեք»: ՀՊ 93.1

Պետրոսը հասկացրեց արդեն համոզվածներին, որ իրենք մերժել էին Քրիստոսին, որովհետև խաբվել էին քահանաների և կառավարիչների կողմից: Այժմ էլ եթե նրանք շարունակեն լսել քահանաների խորհուրդները, սպասեն, որ առաջնորդներն ընդունեն Քրիստոսին, նախքան իրենք կանեն այդ, ապա նրանք երբեք չեն ճանաչի Քրիստոսին: Չնայած այդ ազդեցիկ մարդիկ արտաքնապես Աստծուն են ծառայում, նրանք փառատենչ են, ծարավ հարստության ու երկրային փառքի: Նրանք երբեք չեն գա Քրիստոսի մոտ’ լույս ստանալու Նրանից: Հի- սուսը կանխատեսել էր, թե ինչ սարսափելի պատիժ են կրելու այդ մարդիկ, ովքեր, չնայած իրենց տրված զորեղ ապացույցներին, որ Հիսուսն Աստծո Որդին է, համառորեն չեն հավատում դրան: ՀՊ 93.2

Այդ օրվանից աշակերտների լեզուն դարձավ մաքուր, պարզ և անսխալ’ անկախ այն բանից, թե նրանք ինչ լեզվով էին խոսում’ մայրենի՞, թե՞ օտար: Այդ հասարակ մարդիկ, ովքեր երբեք չէին ուսանել մարգարեների դպրոցներում, այնքան վեհ ու պարզ ճշմարտություններ էին ասում, որ ապշեցնում էին իրենց բոլոր ունկնդիրներին: Նրանք անձամբ չէին կարող գնալ երկրի հեռավոր ծայրերը: Սակայն տոնի ժամանակ աշխարհի ամեն մի վայրից որքան ասես մարդիկ էին եկել, ովքեր տարան իրենց ընդունած ճշմարտությունները իրենց երկրները ու տարածեցին մարդկանց մեջ’ հոգիներ շահելով Քրիստոսի համար: ՀՊ 93.3