ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

69/100

Սուրբ Հոգու իջնելը

«Եվ երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին: Եվ հանկարծակի երկնքից մի հնչյուն եղավ’ սաստիկ փչող քամու պես, և լցրեց բոլոր տունը’ ուր նստած էին: Եվ ՀՊ 89.4

Այս գլուխը հիմնված է Գործք Առաքելոց 2-ի վրա: երևացին նրանց բաժանված լեզուները ինչպես կրակից. և նստեց նրանց ամեն մեկի վրա: Եվ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս”: Սուրբ Հոգին, որը ծայրերից բաժանված կրակի լեզուների տեսք էր ընդունել և իջնել հավաքվածների վրա, խորհրդանշում էր այն պարգևը, որը շնորհվեց նրանց’ թույլ տալով սահուն խոսել մի քանի լեզուներով, որոնց նրանք առաջ չէին տիրապետում: Կրակը խորհրդանշում էր այն կրակոտ եռանդը, որով նրանք պետք է գործեին, և այն զորությունը, որը պետք է ուղեկցեր նրանց խոսքին:

Երկնային լուսավորվածության ներքո’ աշակերտների գիտակցության մեջ պարզ ու զորեղ ճշմարտության հմայքով ու վառ լույսով տպավորվեցին Սուրբ Գրքերի մեկնությունները, որոնք Քրիստոսը ասել էր նրանց: Նրանց աչքերից ընկավ այն քողը, որը թույլ չէր տալիս տեսնել խափանվելիք բաների վախճանը, և նրանք կատարյալ պարզությամբ ըմբռնեցին Քրիստոսի առաքելության նպատակն ու Նրա արքայության բնույթը: ՀՊ 90.1