ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Պատերազմ երկնքում
Մեծագույն ոճիր էր Աստծո կառավարության դեմ ապստամբե- լը: Ամբողջ երկինքն ասես իրար էր անցել: Հրեշտակները հավաքվում էին վաշտերով, վաշտերից դիվիզիաներ էին կազմվում, և յուրաքանչյուր դիվիզիայի հրամանատար հրեշտակ էր կարգվում: Սատանան պատերազմում էր Աստծո օրենքի դեմ: Պատերազմում էր, քանի որ ինքնամեծարման կրքով էր արբած և չէր ցանկանում ենթարկվել Աստծո Որդու’ երկնքի մեծ հրամանատարի իշխանությանը: ՀՊ 8.3
Երկնային հրեշտակների ողջ բազմությունը կանչվեց’ ներկայանալու Հոր առջև: Սատանան անամոթաբար իր դժգոհությունը հայտնեց, թե ինչո՞ւ պետք է Քրիստոսն առավելություն ունենա իր հանդեպ: Նա հպարտորեն ոտքի կանգնեց ու պահանջեց, որ ինքը հավասար լինի Աստծուն: Բարի հրեշտակները ողբում էին’ լսելով սատանայի խոսքերն ու մեծամիտ պոռոտախոսությունը: Աստ- ված հայտարարեց, որ ապստամբներն այլևս չպետք է երկնքում մնան, քանի որ նրանց երջանիկ կյանքը պայմանավորված էր հնազանդությամբ այն օրենքին, որ Ինքը սահմանել է կառավարելու գերագույն բանականությամբ օժտված արարածներին: Սակայն ոչ մի միջոց չի նախատեսված’ փրկելու համար նրանց կյանքը, ովքեր կհամարձակվեն խախտել Իր օրենքը: ՀՊ 8.4
Սատանան գնալով ավելի համարձակ էր դառնում’ արտահայտելով իր արհամարհանքը Արարչի օրենքի հանդեպ: Նա պնդում էր, թե հրեշտակները ոչ մի օրենքի կարիք չունեն, այլ որ նրանք պետք է ազատ լինեն’ գործելու իրենց կամքի թելադրանքով, որն իբր միշտ ճշմարտապես կառաջնորդի նրանց: Իսկ օրենքը սահմանափակում է հրեշտակների ազատությունը, և այն ամենն, ինչ նա անում է, հետապնդում է մի մեծ նպատակ’ վերացնել օրենքը: ՀՊ 9.1
Հրեշտակների երջանկությունն օրենքին կատարելապես ենթարկվելու մեջ էր: Յուրաքանչյուրն իր որոշակի գործն ուներ, և մինչ սատանայի ապստամբելը բոլորի գործողությունները ներդաշնակ էին միմյանց, և երկնքում էլ կատարյալ կարգ ու կանոն էր տիրում: ՀՊ 9.2
Հետո պատերազմ եղավ երկնքում: Աստծո Որդին’ երկնքի Իշխանը, և Նրան հավատարիմ հրեշտակները կռվում էին գերագույն ապստամբի և նրանց դեմ, ովքեր միացել էին նրան: Աստծո Որդին և նվիրված, հավատարիմ հրեշտակները հաղթեցին, իսկ սատանան ու նրա համակիրները վտարվեցին երկնքից: Մնացած բոլոր հրեշտակները ընդունեցին և երկրպագեցին արդարադատ Աստծուն: Երկնքում ապստամբության ստվեր անգամ չմնաց: Ամենուր դարձյալ առաջվա նման խաղաղություն ու համերաշխություն տիրեց: Երկնային հրեշտակները սգում էին իրենց երբեմնի երջանիկ ընկերների չար բախտը: Ամբողջ երկինքն էր զգում նրանց պակասը: ՀՊ 9.3
Հայրը խորհրդակցեց Որդու հետ, որպեսզի անմիջապես իրականացնեն մարդուն արարելու և նրանով երկիրը բնակեցնելու մտադրությունը: Նա մարդուն փորձնական ժամանակ էր տա- լու’ նրա հավատարմությունը ստուգելու նպատակով, նախքան նա կարժանանար հավիտենական վստահությանը: Նա կվայելեր Աստծո բարեհաճությունը, շփման մեջ կգտնվեր հրեշտակների հետ: Նա մարդուն արարեց ազատ ընտրության իրավունքով: ՀՊ 9.4