ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Փորձությունը
Հորդանանում Հիսուսի մկրտությունից հետո’ Հոգին Նրան անապատ տարավ, որտեղ Նա պետք է փորձվեր սատանայի կողմից: Սուրբ Հոգին Նրան պատրաստել էր այդ կատաղի փորձություններին: Քառասուն օր սատանան փորձում էր Հիսուսին, և քառասուն օր Նա ոչինչ չկերավ: Նրա շուրջն ամեն ինչ այնքան տհաճ էր, որ մարդկային բնությունը կընկրկեր անմիջապես: Նա գտնվում էր մի ամայի, աշխարհից կտրված վայրում’ վայրի կենդանիների ու սատանայի հետ: Ծոմից ու տանջանքներից Աստծո Որդին գունատվել ու հյուծվել էր: Սակայն Նրա ուղին ի վերուստ էր սահմանված, և Նա պետք է կատարեր այն գործը, որի համար աշխարհ էր եկել: ՀՊ 55.1
Սատանան օգտվեց Աստծո Որդու տանջանքներից ու պատրաստվեց պաշարել Նրան բազմաթիվ փորձություններով’ հույս ունենալով հաղթել մարդկային կերպարանքով նվաստացած Փրկչին: Ծրագրելով իր փորձությունը’ սատանան դիմեց Հիսուսին. «Եթե Աստծո Որդի ես, ասա այս քարին, որ հաց լինի”: Նա մղում էր Հիսուսին Իր աստվածային զորությունը ցուցադրելով ապացույց տալ իրեն, որ Ինքն է Մեսիան: Հիսուսը հանգիստ պատասխանեց նրան. «Գրված է, թե ոչ միայն հացով կապրի մարդ, այլ Աստծո ամեն խոսքով» (Ղուկաս 4.3,4): ՀՊ 55.2
Սատանան ցանկանում էր վեճի մեջ մտնել Հիսուսի հետ այն մասին, թե Նա՞ է իրոք Աստծո Որդին: Նա մատնացույց արեց Հի- սուսի թուլացած ու տանջված վիճակը և պարծենալով ասաց, որ ինքը Նրանից ուժեղ է: Սակայն երկնքից հնչած խոսքը’ «Դու ես իմ սիրելի Որդին, ես քեզ հավանեցի» (Ղուկաս 3.22), բավական էր, որպեսզի Հիսուսը տոկար բոլոր տանջանքները: Քրիստոսը կարիք չուներ սատանային ցույց տալու իր զորությունը կամ համոզելու, որ Ինքն է աշխարհի Փրկիչր: Սատանան բավարար չափով ապացույցներ ուներ Աստծո Որդու բարձր դիրքի ու իշխանության վերա- ՀՊ 55.3
բերյալ: Քրիստոսի իշխանությունը ճանաչելու նրա դժկամությունն էր երկնքի դռները փակել նրա առաջ: ՀՊ 56.1
Իր զորությունը ցույց տալու համար սատանան Հիսուսին Երու- սաղեմ տարավ ու կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա: Նա Հիսուսին դրդում էր, որ Իրեն վայր նետի այդ գլխապտույտ բարձրությունից ու դրանով ապացուցի, որ Ինքն է Աստծո Որդին: Սատանան մեջբերեց աստվածաշնչյան ոգեշունչ խոսքերը. «Որովհետև գրված է, թե իր հրեշտակներին կհրամայի քեզ համար, որ քեզ պահեն. և որ ձեռքերի վրա քեզ վեր առնեն, որ երբեք քո ոտքը քարին չդիպցնես”: Հիսուսը պատասխանեց. «Ասված է’ մի փորձիր քո Տեր Աստծուն” (Ղուկաս 4.10-12): Սատանան ցանկացավ մղել Հիսուսին չարաշահելու Հոր ողորմությունը ու վտանգելու կյանքը’ նախքան Իր առաքելությունը կատարելը: Նա հույս ուներ, որ փրկության ծրագիրը կձախողվի: Սակայն փրկության ծրագիրն այնքան խորն էր, որ սատանան անկարող էր ձախողել կամ խոչընդոտել այն: ՀՊ 56.2
Քրիստոսն օրինակ է բոլոր քրիստոնյաների համար: Երբ նրանք փորձության են ենթարկվում, կամ քննարկման առարկա են դառնում նրանց իրավունքները, ապա հարկավոր է համբերատար կերպով տանել այդ ամենը: Նրանք չպետք է մտածեն, թե իրենց իրավունք է վերապահված օգնության կանչելու Աստծուն, որպեսզի Նա ցույց տա Իր զորությունը’ ապահովելով նրանց հաղթանակը թշնամիների հանդեպ, որպեսզի Աստված մեծարվի ու փառավորվի դրանով: Եթե Հիսուսը վայր նետեր Իրեն տաճարի աշտարակից, դրանով Հայրը չէր փառավորվի, քանի որ սատանայից ու Աստծո հրեշտակներից բացի, ոչ ոք չէր տեսնի այդ: Եվ դա ոչ այլ ինչ կլիներ, քան հենց Իր’ Աստծո փորձությունը, որպեսզի Իր զորությունը ցույց տա Իր ամենակա- տաղի թշնամուն: Հիսուսը դրանով կցածրանար նրա առաջ, ում հաղթելու էր եկել: ՀՊ 56.3
«Եվ սատանան նրան մի բարձր սար հանեց և աշխարհի բոլոր թագավորությունները ցույց տվեց նրան մի վայրկյանում: Եվ սատանան ասաց նրան. Այս բոլոր իշխանությունը և սրանց փառքը քեզ կտամ, որ ինձ է տրված. և ում որ կամենում եմ, տալիս եմ նրան: Արդ դու, եթե իմ առաջ ընկած երկրպագություն անես, բոլորը քոնը կլինի: Եվ Հիսուսը նրան պատասխանեց և ասաց. Գնա հետս, սատանա, որովհետև գրված է, թե քո Տեր Աստծուն պետք է երկրպագություն անես, և նրան միայն պաշտես» (Ղուկաս 4.5-8): ՀՊ 56.4
Սատանան Հիսուսին ցույց տվեց աշխարհի թագավորու- թյուններն ամենահրապուրիչ լույսի ներքո: Սատանան հայտնեց իր պատրաստակամութիւնը’ հրաժարվելու աշխարհը տիրելու իր պահանջներից, եթե Հիսուսը երկրպագեր իրեն: Եթե իրագործվեր փրկության ծրագիրը, և Հիսուսը մեռներ մարդու փրկության համար, սատանան գիտեր, որ իր իշխանությունը կսահմանափակվեր, իսկ վերջում’ կվերցվեր իրենից, ու ինքը կկործանվեր: Ուստի Նա մանրամասնորեն մի ծրագիր էր մշակել, որով պետք է կանխեր, եթե հնարավոր լիներ, այն մեծ գործի իրականացումը, որը սկսել էր Աստծո Որդին: Եթե մարդու փրկության ծրագիրը ձախողվեր, սատանան կպահպաներ այն թագավորությունը, որը պահանջում էր: Եվ նա իրեն հույս էր տալիս այն մտքով, որ եթե ինքը հաջողության հասնի, ապա ինքը կթագավորի ընդդեմ երկնային Աստծո: ՀՊ 57.1