ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

130/367

ԻՐԵՆՑ ՓՈՔՐԻԿՆԵՐԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ՄԱՅՐԵՐԻ ԿՈՂՔԻՆ ՄԱՅԻՍ 8

Ես այս տղայի համար աղոթք արի, և Տերն իմ խնդրվածքն ինձ տվեց, ինչ որ Նրանից խնդրեցի: Հիմա ես էլ նրան փոխ եմ տափս Տիրոջը. իր բոլոր կյանքի մեջ Տիրոջը փոխ տրված լինի: Ա Թագավորաց 1.27, 28: YRPArm 139.1

Քրիստոնյա մայրերը պետք է գիտակցեն, որ Աստծո գործընկերներն են, երբ կրթում և դաստիարակում են իրենց երեխաներին այնպես, որ նրանք արտացոլեն Քրիստոսի բնավորությունը: Այդ գործում նրանք կունենան երկնային հրեշտակների համագործակցությունը, բայց այս գործը դժբախտաբար անտեսվում է, և այդ պատճառով Քրիստոսի ժառանգությունը’ Իր ընտանիքի երիտասարդությունը, թալանվում է: Սակայն Սուրբ Հոգու բնակության միջոցով մարդկությունը կարող է դառնալ աստվածության գործընկերը: YRPArm 139.2

Երեխաներին ընդունելու վերաբերյալ Քրիստոսի դասերը ձեր մտքի վրա պետք է խորը տպավորություն թողնեն: Քրիստոսի խոսքերը դրդում են ծնողներին իրենց փոքրիկներին բերել Հիսուսի մոտ: Նրանք կարող են լինել կամակոր, ունենալ կրքեր, ինչպես բոլոր մարդիկ, սակայն դա մեզ չպետք է խանգարի նրանց բերել Քրիստոսի մոտ: Նա օրհնեց երեխաներին, որոնք ենթակա էին նույն կրքերին, ինչպես և Ինքը: YRPArm 139.3

Մեր երեխաներին դաստիարակելիս մենք հաճախ ենք սխալվում: Ծնողները շատ դեպքերում երես են տալիս իրենց զավակներին, ուղղոր-դում եսասիրական և հակաբարոյական արժեքներով, և նրանց փրկության համար հոգու երկունք ունենալու փոխարեն’ նրանք թույլ են տալիս նրանց դեսուդեն ընկնել և մեծանալ այլասերված և անպիտան բնավորությամբ: Նրանք չեն ընդունում Աստծուց իրենց տրված պատասխանատվությունը’ կրթելու և դաստիարակելու իրենց երեխաներին Աստծո փառքի համար: Նրանք դժգոհ են մնում իրենց երեխաների վարվելակերպից և վհատվում են’ գիտակցելով, որ այդ սխալներն իրենց սեփական անփութության հետևանք են, և հուսալքվում են: YRPArm 139.4

Սակայն եթե ծնողները գիտակցեն, որ երբեք չեն ազատվել իրենց երեխաներին Աստծո համար կրթելու և դաստիարակելու պարտակա-նությունից, եթե անեն իրենց աշխատանքը հավատով’ համագործակցելով Աստծո հետ եռանդուն աղոթքով և աշխատանքով, նրանց կհաջողվի իրենց երեխաներին Փրկչի մոտ բերել: Թող որ հայրերը և մայրերը նվիրեն իրենց հոգին ու մարմինն Աստծուն մինչև երեխաների ծնունդը: Ժամանակների նշանները, 1896թ. ապրիլի 9: YRPArm 139.5