ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՄԵՆԱԽԱՎԱՐ ԺԱՄԻՆ ՄԱՅԻՍ 6
Եվ Նա ինձ ասաց. Բավական է քեզ Իմ շնորհքը, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է կատարվում: Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որ Քրիստոսի զորությունը բնակվի ինձանում: Բ Կորնթացիս 12.9: YRPArm 137.1
Դուք կարող եք հիասթափվել, ձեր կամքն ու ճանապարհը’ մերժվել, բայց վստահ եղեք, որ Տերը սիրում է ձեզ: Հնոցի կրակը կարող է բո-ցավառվել ձեզ վրա ոչ թե ձեզ կործանելու նպատակով, այլ խարամից մաքրելու, որպեսզի լինեք յոթն անգամ մաքրված ոսկի: Մտապահեք, որ Աստված ձեզ գիշերը երգ կտա: Կթվա, թե խավարը պարուրում է ձեզ, բայց դուք չպետք է նայեք ամպերին: Խավարի ամպերից այն կողմ հավերժ շողացող լույսն է: Տերը լույս ունի բոլոր հոգիների համար: Բացեք ձեր սրտի դուռը հույսի, խաղաղության և ուրախության առաջ: Հիսուսն ասաց. «Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ Իմ ուրախությունը ձեզանում մնա, և ձեր ուրախությունը լցված լինի» (Հովհաննես 15.11): YRPArm 137.2
Աստված ամեն մեկի համար հատուկ աշխատանք ունի նախատեսած, և մեզնից յուրաքանչյուրը կարող է լավ անել այն գործը, որն Աստված է հանձնարարել: Միակ բանը, որից պետք է վախենալ, այն է, որ կարող է մշտապես մեր աչքերը չպահենք միմիայն Հիսուսի և Աստծո փառքի վրա, այնպես, որ եթե մեզ կոչ արվի մի կողմ դնել մեր սպառազինությունն ու ննջել մահվան ճիրաններում, մենք պատրաստ չենք լինի հաշիվ տալ մեր հանդեպ վստահության համար: Նույնիսկ մեկ ակնթարթ մի մոռացեք, որ Քրիստոսի սեփականությունն եք’ գնված անսահման գնով, և որ պետք է փառավորեք Նրան ձեր հոգում և մարմնում, որոնք Նրանն են: YRPArm 137.3
Աստված յուրաքանչյուր վերքի համար դեղատոմս է տրամադրել: Գաղաադում բալասան կա, այնտեղ Բժիշկ կա: Արդյո՞ք այժմ, ինչպես երբեք, չեք ուսումնասիրի Սուրբ Գիրքը: Փնտրեք Աստծո իմաստնությունն ամեն արտակարգ իրավիճակում: Յուրաքանչյուր փորձության մեջ խնդրեք Հիսուսին խնդիրներից դուրս գալու ճանապարհ ցույց տալ, հետո ձեր աչքերը կբացվեն և կտեսնեք դեղամիջոցը և ձեր դեպքի համար կկիրառեք այն բուժիչ խոստումները, որոնք գրանցվել են Նրա Խոսքում: Այս կերպ թշնամին չի կարողանա առաջնորդել ձեզ տրտուջի և անհավատության արահետով, փոխարենը դուք կունենաք հավատ, հույս և քաջություն Տիրոջ մեջ: Սուրբ Հոգին կտա ձեզ հստակ զանազանություն, որ տեսնեք և յուրացնեք ամեն օրհնություն, որը կդառնա վշտի հակաթույն’ որպես բժշկության ճյուղ ձեր շուրթերում եղած յուրաքանչյուր դառնության: Ընտիր լուրեր 2.272-274: YRPArm 137.4