ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՈՒՆԱԿ՝ ՏԱՐԲԵՐԱԿԵԼՈՒ ԿԵՂԾ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ապրիլ 26
Սիրելիներ, որովհետև ամեն ջանք արի, որ գրեմ ձեզ մեր հասարակաց փրկության համար, հարկ եղավ ինձ, որ գրեմ ձեզ և հորդորեմ, որ մրցեք սրբերին մի անգամ ավանդված հավատքով: Հուդա 1.3: YRPArm 126.1
Հուդան կրում է այս պատգամը’ հավատացյալներին կեղծ ուսուցիչների գայթակղիչ ազդեցությունից պաշտպանելու համար, մարդիկ, ովքեր հետևում են բարեպաշտության ձևական կողմին և վստահելի առաջնորդներ չեն: Վերջին օրերում վեր կկենան կեղծ ուսուցիչներ և եռանդուն ու նախանձախնդիր կլինեն: Կներկայացվեն տարբեր տեսակի տեսություններ’ տղամարդկանց և կանանց մտքերը շեղելու սկզբնական ճշմարտությունից: Վերջինս սահմանում է այն դիրքը, որը կարող ենք ապահով կերպով զբաղեցնել այս օրերում, երբ սատանան աշխատում է կրոնական գործիչների իշխանության հետ’ առաջնորդելով նրանց ցուցադրելու շինծու արդարություն և ձախողելու իրենց Սուրբ Հոգու առաջնորդությանը հանձնելը: YRPArm 126.2
Կեղծ տեսությունները կխառնվեն փորձառության յուրաքանչյուր փուլի հետ և կպաշտպանվեն սատանայական ջերմեռադությամբ, որպեսզի գերեն յուրաքանչյուր մարդու միտքը, ով արմատացած և հիմնված չէ Խոսքի սուրբ սկզբունքների լիակատար գիտության մեջ: Հենց մեր մեջ վեր կկենան կեղծ ուսուցիչներ, ովքեր կհետևեն գայթակղիչ հոգիների, ում ուսմունքը սատանայական ծագում ունի: Այս ուսուցիչներն իրենց հետևից կհեռացնեն աշակերտներին: Հանկարծակիորեն մոտենալով’ նրանք քծնող բառեր կօգտագործեն և հմտորեն ու գայթակղիչ կերպով կխեղաթյուրեն ճշմարտությունը: YRPArm 126.3
Մեր եկեղեցիների միակ հույսն արթուն և զգոն կենալն է: Նրանք, ովքեր ամրացած են Խոսքի ճշմարտության մեջ, ովքեր ամեն ինչ ստուգում են «Այսպես է ասում Տերը» արտահայտությամբ, ապահով են: Սուրբ Հոգին կառաջնորդի նրանց, ովքեր Աստծո իմաստությունը բարձր են գնահատում սատանայական գործողությունների մոլորեցնող հնարքներից: Թող որ շատ աղոթք արվի միմիայն ճշմարտության սիրո ներշնչանքով, ինչպես Հիսուս Քրիստոսում է: Այն ընտանիքները, որոնք հավատում են ճշմարտությանը, պետք է իմաստնաբար և խելացի խոսեն, արտասանեն բառեր, որոնք կգան նրանց Սուրբ Գիրքն ուսունասիրելու արդյունքում: YRPArm 126.4
Այժմ ստուգում և փորձություն անցնելու մեր ժամն է: Հիմա այն ժա-մանակն է, որ հավատացյալ ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է փակի շուրթերն իր եղբայրների վերաբերյալ մեղադրական խոսքերի դեմ: Թող որ նրանք արտասանեն քաջալերում սփռող և հավատն ամրացնող խոսքեր. դա աշխատում է սիրով և մաքրագործում է հոգիները: Քրեսի հավաքածու, 5: YRPArm 126.5