ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՀՍՏԱԿ ՁԱՅՆ ԱՅԼ ՁԱՅՆԵՐԻ ՄԵՋ ապրիլ 24
Եվ քո ականջները լսելու են մի խոսք քո հետևից, որ ասի. Սա է ճանապարհը’ սրանով գնացեք, երբ որ աջ կողմը պետք է գնաք և երբ որ ձախ կողմը պետք է գնաք։ Եսայիա 30.21: YRPArm 124.1
Մոլորեցնող ուսմունքների շփոթության մեջ Աստծո Հոգին կլինի ուղեկ-ցող և վահան նրանց համար, ովքեր չեն ընդդիմացել ճշմարտության վկա-յություններին: Նա լռեցնում է ցանկացած այլ ձայն’ թողնելով միայն այն, որ գալիս է Նրանից, Ով ճշմարտությունն է ու կյանքը: Աստված յուրաքանչյուր մարդու տալիս է հնարավորություն լսելու Ճշմարիտ Հովվի ձայնը, ստանա-լու Աստծո և մեր Փրկչի մասին գիտելիք: Երբ սիրտն այս ճշմարտությունն ընդունում է որպես թանկարժեք գանձ, Քրիստոսը’ փառքի հույսը, ձևա-վորվում է ներսում, իսկ ողջ երկինքը բացականչում է’ ամե՜ն և ամե՜ն: Մենք զգում ենք Սուրբ Հոգու վերածնող ուժի կարիքը և մարմնի և արյան հետ խորհրդակցելու ժամանակ չունենք: YRPArm 124.2
Մենք զգում ենք աստվածային լուսավորության կարիքը: Յուրաքանչյուր անհատ ջանում է դառնալ ազդեցության կենտրոն, և մինչև Աստված չաշխատի Իր ժողովրդի համար, նրանք չեն տեսնի, որ Աստծուն հպատակվելը միակ ապահովությունն է: Մարդկային սրտերի վրա ունեցած նրա վերափոխող շնորհը կտանի դեպի միասնություն, որը դեռևս չի գիտակցվում, քանի որ բոլոր նրանք, ովքեր նմանվում են Քրիստոսին, ներդաշնակության մեջ կլինեն մեկը մյուսի հետ: Սուրբ Հոգին միասնություն կստեղծի: YRPArm 124.3
«Նա ինձ կփառավորի” (Հովհաննես 16.14): «Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն Քեզ միայն ճշմարիտ Աստված. և Նրան, որ ուղարկե-ցիր’ Հիսուսին Քրիստոսին” (Հովհաննես 17.3): Սուրբ Հոգին փառավորում է Աստծուն և այնպես է բացահայտում Նրա կամքն Իր ժողովրդին, որ Նա դառնում նրանց գերագույն զգացմունքների առարկան, և Նրա բնավորու-թյունն ի ցույց է դրվում նրանցում: YRPArm 124.4
Նրանք հստակ կերպով տեսնում են, որ աշխարհում բացի Նրա արդա-րությունից չի եղել ոչ մի արդարություն, և չի եղել գերազանցություն, բացի Նրանից բխող գերազանցությունը: Երբ Հոգին հեղվեց երկնքից, եկեղեցին հեղեղվեց լույսով, իսկ Քրիստոսն այդ լույսի աղբյուրն էր, Նրա անունը յու-րաքանչյուր լեզվի վրա էր, Նրա սերը լցրել էր ամեն մի սիրտ: Այդպես կլինի, երբ մեծ իշխանություն ունեցող հրեշտակը երկնքից վայր գա, և ողջ երկիրը վառվի Նրա փառքով: YRPArm 124.5
Սուրբ Հոգու հարուստ, լիարժեք և առատ պարգևը Նրա եկեղեցու հա-մար պաշտպանող կրակե պատի է նման, և դժոխքի ուժերը չեն կարող հաղթահարել այն: Քրիստոսը նայում է անթաքույց մաքրությամբ և անբիծ կատարելությամբ Աստծո ժողովրդին’ որպես Իր բոլոր տանջանքների, Իր նսեմացման, Իր սիրո հատուցում և Իր փառքի համալրում: Քրիստոսն է այն մեծագույն կենտրոնը, որից ճառագում է ամեն փառք: Տնային ավետարանիչ, 1893թ. նոյեմբերի 1: YRPArm 124.6