ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՓՆՏՐԵԼՈՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ապրիլ 7
Քննեք գրքերը, որ դուք կարծում եք, թե նրանցով ունեք հավիտենական կյանք, և նրանք են, որ Ինձ համար վկայում են: Հովհաննես 5.39: YRPArm 107.1
Քրիստոսը եկավ մարդկության կերպարով, որպեսզի ապրի Աստծո օրենքը: Նա կյանքի Խոսքն էր: Նա եկավ աշխարհի համար լինելու փրկության Ավետարանը և իրականացնելու օրենքի բոլոր կետերը: Հիսուսն է խոսքը, ուղեցույցը, որը պետք է ընդունենք և որին պետք է հնազանդ լինենք ամենայն մանրամասնությամբ: Ինչքա՜ն կարևոր է, որ ճշմարտության այս հանքը շահագործվի, և ճշմարտության թանկագին գանձերը բացահայտվեն և ապահովագրվեն որպես թանկագին զարդեր: Քրիստոսի մարդացումը, Նրա աստվածությունը, Նրա քավությունը, Նրա հրաշալի կյանքը երկնքում որպես մեր Փաստաբան, Սուրբ Հոգու աշխատանքը, քրիստոնեության բոլոր այս կարևոր ու կենդանի թեմաները բացահայտված են Ծննդոցից մինչև Հայտնություն: Ճշմարտության ոսկի կապերը ձևավորում են ավետարանական ճշմարտության շղթան, և առաջին կեռը Հիսուս Քրիստոսի մեծ ուսմունքներում է: Ապա ինչո՞ւ Սուրբ Գիրքը չի ազնվացվում և մեծարվում մեր մոլորակի բոլոր դպրոցներում: Ինչպե՜ս են փոքր երեխաները սովորում ուսումնասիրել Աստվածաշունչը որպես Աստծո Խոսք և սնվել դրա ճշմարտություններով, որոնք Աստծո Որդու մարմինն ու արյունն են: YRPArm 107.2
«Եթե մարդի Որդու մարմինը չուտեք և Նրա արյունը չխմեք, կյանք չու-նեք ձեր անձերում: Իմ մարմինը ուտողը և Իմ արյունը խմողը [այսինքն, Քրիստոսի խոսքերն ընդունել ու կիրառել շարունակողը] հավիտենական կյանք ունի, և Ես հետին օրում կհարուցանեմ նրան: Որովհետև Իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և Իմ արյունը ճշմարիտ խմելիք է: Իմ մարմինն ուտողը և Իմ արյունը խմողը մնում է Ինձանում, և Ես՝ նրանում” (Հովհաննես 6.53-57), «և նա, որ Նրա պատվիրանները պահում է, մնում է Նրանում, և Նա՝ սրանում: Եվ սրանից գիտենք, թե բնակվում է մեզանում՝ այն Հոգուց, որ տվեց մեզ” (Ա Հովհաննես 3.24): YRPArm 107.3
Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք Ասվածաշունչը դարձնի իր ուսումնասիրության գիրքը: Քրիստոսի խոսքերը մաքուր ոսկի են’ զերծ խարամի նշույլից, սակայն մարդիկ իրենց մարդկային մտածելակերպով փորձում են խարամ լցնել այդ ոսկու մեջ՝ փորձելով կեղծիքը ներկայացնել որպես ճշմարտություն: Երբ Խոսքի կեղծ մեկնա-բանություն ստացած մարդիկ վճռական ջանքերով ուսումնասիրում են Սուրբ Գիրքը՝ բացահայտելու դրանում պարունակվող ճշմարտությունների ոսկրածուծը, Սուրբ Հոգին բացում է նրանց ընկալման աչքերը, և Խոսքի ճշմարտությունները նրանց համար դառնում են նոր հայտնություն: Քրիստոնեական կրթության հիմունքները, 385, 386: YRPArm 107.4