ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ Է ՀՈԳԻՆ ապրիլ 2
Բայց մեզ հայտնեց Աստված Իր Հոգով, որովհետև Հոգին ամեն բաները քննում է և Աստծո խորքն էլ։ Ա Կորնթացիս 2.10: YRPArm 102.1
Այս ժամանակների համար մեծագույն աշխատանք կա կատարելու, և մենք նույնիսկ կիսով չափ չենք կարող պատկերացնել, թե Տերն ինչ է ցանկանում անել Իր ժողովրդի համար: Մենք խոսում ենք առաջին հրեշ-տակի լուրի, երկրորդ հրեշտակի լուրի մասին, կարծում ենք, որ ինչ-որ կերպ հասկանում ենք երրորդ հրեշտակի լուրը, սակայն մենք չպետք է բավարարվենք մեր ներկայիս գիտելիքներով: Մեր աղոթքները, միա-խառնված հավատի և ապաշխարության հետ, պետք է վեր ելնեն առ Աստված այն առեղծվածների ընկալման համար, որոնք Աստված կբացի իր սուրբերին: Մենք պետք է գիտակցենք, որ մինչև Սուրբ Հոգին մեզ չսովորեցնի, մենք չենք կարող ճիշտ հասկանալ Աստվածաշունչը, քանի որ այն կնքված գիրք է նույնիսկ ուսյալների համար, ովքեր իրենց իմաստուն են համարում: YRPArm 102.2
Հիսուսը նկատի ուներ հենց այն, ինչ ասաց, երբ ուղարկեց Իր աշա-կերտներին «Գրքերը քննելու”: Քննել նշանակում է գրվածքը գրվածքի, հոգևորը հոգևորի հետ համեմատել: Մենք չպետք է բավարարվենք մա-կերեսային գիտելիքով: Պետք է որոնենք մակերեսի տակ թաքնված գան-ձերը, ինչպես առևտրականն է որոնում թանկարժեք մարգարիտները: Ճշմարտության իրական որոնողը կպարգևատրվի մեծագույն լույսով: YRPArm 102.3
Շատերը չեն լարել իրենց մտավոր ուժերը և ճշմարտությունը բացահայտելու համար իրենց ունակություններն առավելագույնս գործի դնելու փորձ չունեն: Անհնար է, որ Սուրբ Հոգին իջնի ձեզ վրա, մինչև որ դուք չզգաք դրանում ունեցած ձեր կարիքը և ավելի շատ չցանկանաք դրա հեղումը, քան հիմա: Դուք պետք է գիտակցեք, որ ապրում եք հավիտե-նական աշխարհի հենց սահմանին, որ Քրիստոսը շատ շուտով գալիս է, և որ ողջ երկինքն է հետաքրքրված Նրա գալուստին մարդկանց նախա-պատրաստելու աշխատանքում, ինչը հիմա ընթացքի մեջ է: YRPArm 102.4
Եթե երբևէ ապրել է ժողովուրդ, ով պետք է ականջ դներ Աստծո առաջ նախանձախնդիր և ապաշխարող լինելու Լաոդիկեի եկեղեցուն ուղղված Ճշմարիտ Վկայի խորհրդին, դա այն ժողովուրդն է, ում առաջ բացվել են այս ժամանակի հրաշալի ճշմարտությունները, և ովքեր չարդարացրեցին իրենց վեհ արտոնություններն ու պատասխանատվությունը: Մենք շատ բան ենք կորցրել’ չհետևելով վեհ լույսին, որին հայտարարում ենք, թե հավատում ենք: Ռևյու ընդ Հերալդ, 1889թ. հունիսի 4: YRPArm 102.5