ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

67/367

ԵՐԿԱՅՆԱՄՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 6

Ուրեմն հագեք’ ինչպես Աստծո ընտրվածներ’ սուրբեր և սիրելիներ, ողորմասիրտ գթածություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, երկայնմտություն: Կողոսացիս 3.12: YRPArm 74.1

Մեր փրկության Հրամանատարը խոնարհեցրեց Իրեն և Իր վրա վերցրեց ծառայի պարտականությունը, որպեսզի մարդկությունը դառնա աստվածության դաշնակիցը: Մարդը պետք է ներկայացնի Քրիստոսին: Նա պետք է լինի երկայնամիտ իր եղբայրակիցների նկատմամբ, լինի համբերատար, ներող և լի Քրիստոսի սիրով: Իսկապես դարձի եկած մարդը հարգանք կցուցաբերի իր եղբայրների հանդեպ և կվարվի Քրիստոսի պատվերի պես: Հիսուսն ասաց. «Նոր պատվիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրեք, ինչպես Ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրեք։ Սրանով կգիտենան ամենքը, թե Իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք” (Հովհաննես 13.34, 35): Որտեղ հոգու մեջ Քրիստոսի սերն է առատ հոսում, այնտեղ կլինի այդ սիրո դրսևորումը, որը կհասկացվի նաև աշխարհի կողմից: YRPArm 74.2

Ոչ բոլոր Քրիստոսի անունը տվողներն են մեկ Քրիստոսի հետ: Նրանք, ովքեր չունեն Քրիստոսի Հոգին և շնորհը, Նրանը չեն, անկախ նրանից, թե ինչ են դավանում: Իրենց պտուղներից նրանց կճանաչեք: Այն սովո-րություններն ու գործերը, որոնք համապատասխանում են աշխարհի կարգին, չեն իրականացնում Աստծո օրենքը, այդ իսկ պատճառով չեն կրում Նրա Հոգու շունչը, ոչ էլ արտահայտում են Նրա բնավորությունը: Քրիստոսի նմանությունը կդրսևորվի միայն նրանցով, ովքեր նմանվում են աստվածային պատկերին, ովքեր ձևափոխվում են Սուրբ Հոգու ներ-գործությամբ, դառնում են Աստծո Խոսքի կատարողներ և արտահայտում են Աստծո միտքն ու կամքը: YRPArm 74.3

Աշխարհում կա ինչպես կեղծ, այնպես էլ ճշմարիտ քրիստոնեություն: Մարդու իրական հոգին բացահայտվում է իր եղբայրների հետ նրա վարվելակերպում: Նա կարող է հարց տալ. արդյո՞ք իր հոգում և գործերում ներկայացնում է Քրիստոսի բնավորությունը, թե՞պարզապես դրսևորում է այս աշխարհի մարդկանց բնորոշ եսասիրական գծերը: Ձեր դավանանքը ոչինչ չի նշանակում Աստծո համար: Քանի դեռ վերջանականապես ուշ չէ սխալներն ուղղելու համար, թող յուրաքանչյուրն իրեն հարց տա. «Ո՞վ եմ ես»: Մեզանից է կախված’ արդյո՞ք մենք մեր մեջ կձևավորենք այնպիսի բնավորություն, որը մեզ իրավունք կտա լինել Աստծո արքայական ընտանիքի անդամներ: Ռևյու ընդ Հերալդ, 1895թ. ապրիլի 9: YRPArm 74.4