ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՔԱՅԼԵԼՈՎ ՆՐԱ ՀԵՏ ՍՊԻՏԱԿ ՀԱՆԴԵՐՁՈՎ դեկտեմբեր 20
Բայց մի քանի անձինք ունես Սարդեսի մեջ էլ, որ իրենց հանդերձները չկեղտոտեցին, և նրանք սպիտակներով ման կգան Ինձ հետ, որովհետև արժանի են: Հայտնություն 3.4: YRPArm 372.1
Փառք Աստծո, որ Նա ի զորու է պահել Իր ժողովրդին այնպիսի վայրում, ուր նրանք չեն կեղտոտի իրենց հանդերձները: Եթե մենք հանձնվենք Քրիստոսին, չենք պղծվի աշխարհով: «Եվ կճանաչենք, և էլ կհետևենք ճանաչելու Տիրոջը, արշալույսի պես պատրաստ է Նրա ելքը» (Օվսե 6.3): Մենք պետք է առաջ գնանք: Մենք չպետք է բավարարվենք այսօրվա ու-նակություններով և իմացությամբ: Տիեզերքի բոլոր բնակիչները դիտում են, թե ինչպես է այս վերջին օրերին Աստված պատրաստում մի ժողովուրդ, ով կկանգնի դատաստանի օրը: Եկեք խնդրենք Աստծուն հագցնել մեզ Քրիստոսի արդարության հանդերձները, որպեսզի պատրաստ լինենք մարդու Որդու գալուստին: YRPArm 372.2
Նրանց մասին, ովքեր չեն կեղտոտել իրենց հանդերձները, Քրիստոսն ասում է. «Եվ նրանք սպիտակներով ման կգան Ինձ հետ, որովհետև արժանի են”: Մեր փոխարեն կատարած անսահման զոհաբերության միջոցով մենք կարող ենք ունենալ շնորհի առատություն: Աստված ողջ երկնքի առատությունը պատրաստել է մեզ համար: Այն ամենը, ինչ Նա խնդրում է մեզ, այն է, որ մենք կենդանի հավատով ընդունենք Իր խոս-տումներն ու ասենք. «Ես հաստատապես հավատում եմ: Ես իրավամբ ընդունում եմ այն օրհնությունները, որոնք Դու ունես նրանց համար, ովքեր սիրում են Քեզ»: YRPArm 372.3
«Ով որ հաղթում է, նա սպիտակ հանդերձներ կհագնի, և նրա անունը կյանքի գրքից չեմ ջնջի”, - օ՜, ինչքան թանկ է այդ «չեմ”-ը, - «և կդավանեմ նրա անունն Իմ Հոր առաջ և Նրա հրեշտակների առաջ» (Հայտնություն 3.5): Երբ Աստծո քաղաքի դարպասները բացվեն իրենց փայլփլուն ծխնիների վրա, և այն ազգը, որը պահել է ճշմարտությունը, ներս մտնի, Քրիստոսն այնտեղ կլինի մեզ դիմավորելու, անվանելու մեզ Հոր օրհն-վածներ, որովհետև մենք հաղթել ենք: Նա կդիմավորի մեզ Հոր և Նրա հրեշտակների առաջ: Երբ մտնենք Աստծո արքայություն’ հավիտենու-թյունը ըմբոշխնելու, փորձությունները, դժվարություններն ու անհանգս-տությունները, որոնք մենք այստեղ կրել ենք, կանհետանան մոռացության մշուշում: Մեր կյանքը կչափվի Աստծո կյանքի հետ: Վեհաժողովի օրաթերթ, 1903թ. ապրիլի 6: YRPArm 372.4