ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

328/367

ԴՐՍԵՎՈՐՎԱԾ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՍԵՐ ՆՈՅեմբեր 22

Եվ հավատացյալների բազմության սիրտը և հոգին մեկ էր. Եվ ոչ ոք չէր ասում իր ստացվածքի մեկի համար’ թե իրենն է. Այլ նրանց համար ամեն բաները հասարակաց էին: Գործք առաքելոց 4.32: YRPArm 343.1

Սուրբ Գիրքը հայտարարում է. «Որովհետև նրանց մեջ ոչ մեկը կարո-տություն չուներ”, և պատմվում է, թե ինչպես էր կարիքը բավարարվում: Հավատացյալներից նրանք, ովքեր ունեցվածք և գումար ունեին, ուրա-խությամբ զոհաբերում էին ծայրահեղ կարիքների համար: Վաճառելով իրենց տներն ու հողերը՝ նրանք բերում էին գումարներն ու դնում առաք-յալների ոտքերի առաջ, «և ամեն մեկին տրվում էր, ինչ որ պետք էր ու-նենում” (Գործք առաքելոց 4.34, 35): YRPArm 343.2

Հավատացյալների այս առատաձեռնությունը Սուրբ Հոգու հեղման արդյունք էր: Ավետարանին դարձի եկածների «սիրտը և հոգին մեկ էր»: Մեկ ընդհանուր շահ էր կառավարում նրանց՝ իրենց վստահված առաքե-լության հաջողությունը, իսկ ագահությունը տեղ չուներ նրանց կյանքում: Սերն իրենց եղբայրների նկատմամբ և այն գործը, որը նրանք ներկայաց-նում էին, ավելի մեծ էր, քան ունեցվածքի և փողի հանդեպ սերը: Նրանց գործերը վկայում էին, որ նրանք մարդկանց հոգիներն ավելի բարձր էին գնահատում, քան երկրային հարստությունը: YRPArm 343.3

Այսպես կլինի միշտ, երբ Աստծո Հոգին տիրի մարդու հոգուն, սրտին ու կյանքին: Նրանք, ում սրտերը լցված են Քրիստոսի սիրով, կհետևեն Նրա օրինակին, Ով մեզ համար աղքատացավ, որպեսզի Իր աղքատության միջոցով մենք հարստանանք: Աստծուց որպես պարգև ստացած փողը, ժամանակը, ազդեցությունը նրանք կգնահատեն որպես Ավետարանի գործն առաջ տանելու միջոց: Այդպես էր վաղ եկեղեցում: Եվ երբ այսօրվա եկեղեցում տեսնում ենք, որ Սուրբ Հոգու զորությամբ անդամները հրաժարվում են աշխարհային արժեքներից և ցանկանում են զո-հաբերություններ կատարել, որպեսզի իրենց ընկերները լսեն Ավետարանի լուրը, հռչակված ճշմարտությունը զորեղ ազդեցություն կունենա ունկնդիրների վրա: Գործք առաքելոց, 70, 71: YRPArm 343.4