ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԶԳՈՒՇԱՆԱԼ ԸՆԴԴԻՄԱՆԱԼՈՒՑ ՆՈՅեմբեր 13
Նրանք էլ համոզվեցան և առաքյալներին կանչեցին ծեծեցին և պատվեր տվին, որ չխոսեն Հիսուսի անունով և արձակեցին նրանց։ Իսկ նրանք ուրախանալով գնացին ատյանի երեսից. Որովհետև արժանի եղան Նրա անունի համար անարգվել: Գործք առաքելոց 5.40, 41: YRPArm 334.1
Երբ Աստված ներգործում է մարդկանց սրտերի վրա նրանց Քրիստոսին մոտեցնելու համար, թվում է, թե նրանց վրա իջնում է անհաղթահարելի զորություն, և նրանք հավատում են ու տրվում Սուրբ Հոգու ազդեցությանը: Սակայն եթե նրանք չեն պահում Աստծո տված թանկագին հաղթանակը, եթե թույլ են տալիս, որ հին սովորություններն ու գործերը վերակենդանանան, և հաճույք են ստանում զվարճանքներով ու աշխարհիկ շքեղությամբ, եթե արհամարհում են աղոթքն ու դադարում ընդդիմանալ չարին, սատանայի գայթակղությունները ներս են սողոսկում, և նրանք սկսում են կասկածել իրենց նախկին փորձառության ճշմարտացիությանը: Նրանք տեսնում են, որ իրենց բարոյական զորությունը թուլացել է, և սատանան նրանց հայտարարում է, որ կենդանի քրիստոնյայի կյանքով ապրելուց ոչ մի օգուտ չկա: Նա ասում է. «Այն փորձառությունը, որ կարծում էիր, թե Աստծուց է, ընդամենն անհեթեթ հույզի ու ազդակի արդյունք էր”: YRPArm 334.2
Հենց որ մարդը հաշվի է նստում չարի այս առաջարկությունների հետ, դրանք սկսում են ճշմարտանման թվալ, և այդժամ նրանք, ովքեր պետք է ավելի լավ իմանային, ովքեր երկար փորձ են ունեցել Աստծո գործում, պաշտպանում են սատանայի առաջարկությունները, և Սուրբ Հոգին տրտմում է: Կան մարդիկ, ովքեր գրեթե աննկատ կերպով են զբաղեցնում այս դիրքը, և անմիջապես կվերականգնվեն, երբ գիտակցեն իրենց արածը: Սակայն կան այնպիսիք, ովքեր կշարունակեն ընդդիմանալ Սուրբ Հոգուն, մինչև որ ընդդիմանալը նրանց համար կդառնա առաքինություն: YRPArm 334.3
Վտանգավոր բան է Սուրբ Հոգու դրսևորումներին կասկածելը, որով-հետև եթե այս ներգործությունը կասկածի տակ առնվի, ոչ մի այլ զո-րություն չկա, որը կգործի մարդկային սրտի վրա: Նրանք, ովքեր Սուրբ Հոգու գործը վերագրում են մարդկային ուժերին’ ասելով, թե իրենց վրա ինչ-որ անհեթեթ զորություն է իջել, կտրում են իրենց հոգիներն օրհնու-թյունների աղբյուրից: Ռևյու ընդ Հերալդ, 1894թ. փետրվարի 13: YRPArm 334.4