ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՀՈԳԻՆ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԿԵՐՊՈՎ ՍՊԱՍՈՒՄ Է ՀՈՒՆՎԱՐ 30
Ահա ես դռան առաջ կանգնած եմ և թակում եմ, եթե մեկը լսի իմ ձայնը և դուռը բացի, կմտնեմ նրա մոտ և ընթրիք կանեմ նրա հետ, և նա’ ինձ հետ։ Հայտնություն 3.20: YRPArm 36.1
Բոլորը’ մեծից մինչև փոքրը, պետք է տեղյակ լինեն Աստծո մասին: Մենք կարող ենք մարդկանցից սովորել ճշմարտությունը հստակ կերպով տարբերակել, սակայն միայն Աստված կարող է սրտին սովորեցնել ընդունել փրկող ճշմարտությունը, ինչը նշանակում է ընդունել հավիտե-նական կյանքի բառերը բարի և ազնիվ սրտով: Տերը համբերատար կեր-պով սպասում է’ սովորեցնելու ամեն մի ցանկացող մարդու: Խնդիրը ոչ թե պատրաստակամ Հրահանգչի, աշխարհում երբևէ ապրած ամենամեծ Ուսուցչի, այլ սովորողի մեջ է, ով մնում է իր սեփական տպավորու-թյուններին և գաղափարներին հավատարիմ, և չի թողնում իր մարդկային տեսություններն ու խոնարհաբար գալիս սովորելու: Նա թույլ չի տա, որպեսզի իր գիտակցության ու իր սրտի հետ աշխատեն և կրթեն, դարձ-նեն կարգապահ և վերապատրաստված, այնպես, ինչպես հողագործն է աշխատում հողի հետ, և ճարտարապետը’ շենք կառուցում: «...Դուք Աստծո մշակությունը’ Աստծո շինվածն եք» (Ա Կորնթացիս 3.9): YRPArm 36.2
Յուրաքանչյուր մարդ պետք է հղկվի, վերափոխվի և ստանա աստ-վածային նմանությունը: Իմ թանկագին երիտասարդ և ծեր ընկերներ, Քրիստոսն ասում է ձեզ հավերժական ճշմարտությունը. «...Եթե մարդի Որդու մարմինը չուտեք և Նրա արյունը չխմեք, կյանք չունեք ձեր անձերում: (Եթե չընդունեք Քրիստոսի բառերը որպես ձեր խորհրդատուի խոսքեր, դուք չեք բացահայտի Նրա իմաստնությունը կամ Նրա հոգևոր կյանքը) Իմ մարմինն ուտողը և Իմ արյունը խմողը հավիտենական կյանք ունի...Որովհետև Իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և Իմ արյունը ճշմարիտ խմելիք է” (Հովհաննես 6.53-56): Քրիստոսն ասել է. «Հոգին է կենդանացնողը, մարմինը ոչ մի օգուտ չի տալիս. այն բանը, որ Ես ձեզ հետ խոսեցի, հոգի է և կյանք է” (համար 64): YRPArm 36.3
Նրանք, ովքեր փնտրում են Սուրբ Գիրքը և համառորեն փորձում հասկանալ այն, կբացահայտեն Հոգու սրբագործումը ճշմարտությանը հավատալու միջոցով, քանի որ նրանք իրենց սրտով ընդունում են ճշմարտությունը, և ունեն այն հավատը, որն աշխատում է սիրով և մաք-րագործում հոգին: Նրանց հոգևոր ջիլերն ու մկանները սնուցվում են Կյանքի Հացով, որը նրանք ուտում են: Ձեռագրեր 8:162, 163: YRPArm 36.4