ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

283/367

ՄԻ ԿՈՂՄ ԴՆԵԼՈՎ ԵՍ-Ը հոկտեմբեր 8

Բայց ինչ բան որ ինձ շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար։ Փիլիպպեցիս 3.7: YRPArm 297.1

Եկեղեցու միջոցով է, որ Հիսուսի ինքնազոհ սերը պետք է ցուցադրվի աշխարհին, սակայն եկեղեցու ներկայիս օրինակով Քրիստոսի բնավո-րությունը սխալ է ներկայացվում, և Նրա մասին աշխարհին սխալ գա-ղափար է տրվում: Սերը սեփական անձի նկատմամբ բացառում է հոգում Հիսուսի սիրո առկայությունը, և սա է պատճառը, որ եկեղեցում չկա ավելի մեծ նախանձախնդրություն և ավելի ջերմեռանդ սեր Նրա նկատմամբ, Ով առաջինը սիրեց մեզ: Այնքա՜ն շատ սրտերում է ես-ը գերազանցում: Նրանց մտքերը, նրանց ժամանակը, նրանց փողերը տրվում են ինքնագոհունակության համար, մինչ այն հոգիները, ում համար Քրիստոսը մահացավ, կորստյան են մատնվում: YRPArm 297.2

Ահա թե ինչու Տերը չի կարող տալ Իր եկեղեցուն Իր օրհնությունների լիությունը: Տիրոջ բնավորությունը սխալ է ներկայացվում նրանց կողմից: Աշխարհի առաջ ընդգծված կերպով նրանց պատվի արժանացնելը կլիներ այն, որ Աստված նրանց գործերի վրա դներ Իր կնիքը՝ դրանով իսկ հաստատելով, որ Իր բնավորությունը ճիշտ է ներկայացվում: Երբ եկեղեցին դուրս գա աշխարհից և առանձնանա նրա վարքականոններից, սովորություններից և գործերից, Տեր Հիսուսը կաշխատի Իր ժողովրդի հետ: Նա Իր Հոգին առատորեն կհեղի նրանց վրա, և աշխարհը կիմանա, որ Հայրը սիրում է նրանց: Կշարունակի՞ արդյոք Աստծո ժողովուրդը մնալ այդքան բթացած եսասիրությամբ: Նրա օրհնությունները կախված են նրանց վրա, սակայն չեն կարող առատորեն հեղվել, որովհետև նրանք ապականված են աշխարհի հոգով և գործերով: Հոգևոր հպարտություն է նկատվում նրանց մեջ, և եթե Տերն աշխատի այնպես, ինչպես Իր սիրտն է կամենում, դա միայն կհաստատի նրանց իրենց ինքնագնահատականի և ինքնամեծարման մեջ: YRPArm 297.3

Արդյո՞ք Քրիստոսը պետք է շարունակի սխալ ներակայացվել աշ-խարհին: Արդյո՞ք պետք է Աստծո շնորհը, աստվածային լուսավորությունը հեռանա Նրա եկեղեցուց նրանց գաղջության պատճառով: Այդպես կլինի, մինչև չլինի Աստծո հիմնավոր որոնում, աշխարհից հրաժարում և Աստծո առաջ հոգու խոնարհեցում: Աստծո դարձի բերող զորությունը պետք է անցնի մեր եկեղեցիներով: Տնային ավետարանիչ, 1890թ. նոյեմբերի 1: YRPArm 297.4