ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՄԻԱԲԱՆ հոկտեմբեր 5
Եվ երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին: Գործք առաքելոց 2.1: YRPArm 294.1
Այսօր Հոգու խոստումը մեզ պատկանում է այնքան հաստատապես, որքան առաջին աշակերտներին: Աստված այսօր ևս կօժտի տղամարդ-կանց և կանանց ի վերուստ իջած զորությամբ, ինչպես օժտեց նրանց, ովքեր Պենտեկոստեի օրը լսեցին փրկության խոսքը: Հենց այս ժամին Նրա Հոգին ու Նրա շնորհը բոլոր նրանց համար են, ովքեր զգում են դրանց կարիքն ու ընդունում են Նրան իր Խոսքով: YRPArm 294.2
Նկատեք, որ կատարյալ միաբանության գալուց հետո, երբ աշակերտ-ները դադարեցին պայքարել ավելի բարձր դիրքի համար, Սուրբ Հոգին հեղվեց: Նրանք միաբան էին: Բոլոր տարաձայնությունները մի կողմ թողնվեցին: Եվ Սուրբ Հոգուց նրանց տրված վկայությունը միևնույնն էր: Ուշադրություն դարձրեք խոսքերին. «Եվ հավատացյալների բազմության սիրտը և հոգին մեկ էր» (Գործք առաքելոց 4.32): Նրա Հոգին, Ով մահացավ, որպեսզի մեղավորները կարողանան ապրել, կենդանացրեց հավատացյալների ողջ ժողովքը: YRPArm 294.3
Աշակերտներն իրենց համար օրհնություններ չէին խնդրում: Նրանք կքած էին հոգիների փրկության բեռի տակ: Ավետարանը պետք է հասներ աշխարհի ծայրերը, և նրանք հայտարարում էին Քրիստոսի խոստացած զորությամբ օժտվելու մասին: Դրանից հետո էր, որ Սուրբ Հոգին հեղվեց, և հազարավորները դարձի եկան մեկ օրում: YRPArm 294.4
Այդպես կարող է լինել նաև այսօր: Թող որ քրիստոնյաները մի կողմ դնեն բոլոր անհամաձայնություններն ու իրենց նվիրաբերեն Աստծուն կորածներին փրկելու համար: Թող որ նրանք հավատով խնդրեն խոս-տացված օրհնությունները, և դրանք կգան: Առաքյալների օրերին Հոգու հեղումն «առաջին անձրևն» էր, և արդյունքը փառահեղ էր: Սակայն վեր-ջին անձրևն ավելի առատ է լինելու: Ո՞րն է վերջին օրերում ապրողներին տրված խոստումը: «Հետ դարձեք ամրոցը, ով հույսի գերիներ, այսօր էլ եմ ծանուցանում, թե կրկնապատիկ եմ վճարելու քեզ” (Զաքարիա 9.12): «Խնդրեք Տերից անձրև ետքի անձրևի ժամանակին, Տերը կայծակներ է շինում, և անձրև ու տարափ կտա նրանց, ամեն մեկին խոտ’ իր ագա-րակում» (Զաքարիա 10.1): Վկայություններ եկեղեցու համար 8.20, 21: YRPArm 294.5