ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՏԻՄՈԹԵՈՍ ՍեՊՏեՄԲեՐ 28
Արդ այս վկայությունը դնում եմ Աստծո և Տեր Հիսուս Քրիստոսի առաջին, որ դատելու է կենդանիներին և մեռելներին Իր հայտնությունում ու թագավորությունում: Խոսքը քարոզիր. վրա հասիր թե ժամանակին լինի, թե ժամանակից դուրս, հանդիմանիր, սաստիր, հորդորիր ամեն երկայնամտությունով և վարդապետությունով: Բ Տիմոթեոս 4.1, 2: YRPArm 286.1
Այս կարևոր հրահանգը եռանդուն և հավատարիմ մեկին, ինչպիսին Տիմոթեոսն էր, ավետարանչի գործի կարևորության և պատասխանատ-վության հզոր վկայություն է: Կանչելով Տիմոթեոսին Աստծո առաջ’ Պողոսը խնդրում է նրան քարոզել Աստծո Խոսքը, ոչ թե մարդկանց ասաց-վածքներն ու սովորությունները, պատրաստ լինել վկայել Աստծո մասին, երբ որ պատեհ առիթը ներկայանա մեծ հավաքույթներում և մարդկանց նեղ շրջանակների առջև, ճանապարհին և ճանապարհից դուրս, ընկեր-ներին և թշնամիներին, ապահովության թե դժվարության ու վտանգի, նախատինքի թե կորստի մեջ: YRPArm 286.2
Վախենալով, որ Տիմոթեոսի մեղմ, տեղի տվող բնավորությունը կստի-պի նրան խուսափել իր գործի էական մասից, Պողոսը հորդորում է նրան լինել հավատարիմ մեղքը հանդիմանելու մեջ և նույնիսկ խստորեն սաստել նրանց, ովքեր մեծ մեղքեր ունեն: Սակայն նա այս ամենը պետք է աներ «ամեն երկայնամտությունով և վարդապետությունով”: Նա պետք է բացահայտեր Քրիստոսի համբերությունն ու սերը’ բացատրելով և հաստատելով իր հանդիմանությունները Խոսքի ճշմարտություններով: YRPArm 286.3
Ատել և հանդիմանել մեղքը, միևնույն ժամանակ գութ և քնքշություն ցուցաբերել մեղավորի նկատմամբ, բարդ ձեռքբերում է: Ինչքան լուրջ են սրտի և կյանքի սրբություն ձեռք բերելու մեր ջանքերը, այնքան սուր կլինի մեղքի մեր ընկալումը, այնքան ավելի վճռական՝ ճշմարտությունից ամեն շեղման մեր դատապարտութունը: Մենք պետք է զգույշ լինենք սխալվողի նկատմամբ ցուցաբերած չափից դուրս խստությունից, սակայն պետք է նաև զգոն լինենք, որպեսզի չկորցնենք տեսադաշտից մեղքի աճի սպառնալիքը: Մեղավորի նկատմամբ Քրիստոսի նման համբերություն և սեր դրսևորելու կարիք կա, սակայն կա նաև վտանգ չափից ավելի հանդուրժողականություն ցուցաբերելիս. նա կարող է իրեն համարել հանդիմանության ոչ արժանի և մերժել այն՝ որպես անտեղի և անարդար: Գործք առաքելոց, 503, 504: YRPArm 286.4