ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԴԱՎԻԹ ՍեՊՏեՄԲեՐ 10
Եվ սրանք են Դավիթի վերջին խոսքերը. Հեսսեի որդի Դավիթի խոսքը, Եվ այն մարդի խոսքը, որ վեր բարձրացավ. Հակոբի Աստծո օծյալը, Իսրայելի վայելուչ երգերը շարադրողն էր: Տիրոջ Հոգին խոսեց ինձանով, և Նրա խոսքն իմ լեզվի վրա էր։ Բ Թագավորաց 23.1, 2: YRPArm 268.1
Ո՞վ կարող է չափել ծանր աշխատանքի և բլուրներում միայնակ թա-փառելու այն տարիների հետևանքը: Աստծո և բնության հետ միաբա-նությունը, իր հոտի մասին հոգածությունը, Իր համեստ բախտի վտանգ-ներն ու ազատագրությունը, տրտմություններն ու ուրախությունները ոչ միայն պետք է կերտեին Դավթի բնավորությունը և ազդեին նրա հետագա կյանքի վրա, այլև Իսրայելի քաղցրաձայն երգչի սաղմոսների միջոցով գալիք բոլոր դարերում դրանք պետք է Աստծո ժողովրդի սրտերում Աստծո սերն ու հավատը բոցավառեին’ նրանց ավելի մոտեցնելով Նրա հավերժ սիրող սրտին, Ում մեջ ապրում են Նրա ողջ արարածները: YRPArm 268.2
Դավիթն իր երիտասարդության գեղեցկությամբ և զորությամբ պատրաստվում էր բարձր դիրք զբաղեցնել երկրագնդի ազնվագույնների հետ: Որպես Աստծուց տրված թանկագին պարգևներ’ նրա տաղանդները գովաբանում էին աստվածային Տվողի փառքը: Զննման և խորհրդածության նրա հնարավորությունները հարստացնում էին նրա իմաստությունն ու բարեպաշտությունը, ինչը նրան դարձնում էր սիրված Աստծուց և հրեշտակներից: Երբ նա զննում էր իր Արարչի կատա-րելությունները, նրա հոգու առաջ ավելի հստակորեն էր բացվում Աստծո գաղափարը: Անհայտ թեմաները բացահայտվում էին, բարդությունները հստակ էին դառնում, շփոթությունները ներդաշնակություն ստանում, և նոր լույսի յուրաքանչյուր ճառագայթ հիացմունքի թարմ բռնկումներ և Աստծո ու Փրկագնողի փառքի նվիրվածության քաղցր օրհներգեր էր առաջացնում: YRPArm 268.3
Այն սերը, որ հուզեց նրան, այն վշտերը, որ համակեցին նրան, այն հաղթանակները, որ ուղեկցեցին նրան, բոլորը նրա ակտիվ խորհրդա-ծության թեմաներն էին, և քանի որ նա տեսնում էր Աստծո սերն իր կյանքի բոլոր կանխատեսություններում, նրա սիրտը բաբախում էր ավելի բուռն երկրպագությամբ և երախտագիտությամբ, նրա ձայնը երգում էր ավելի հարուստ մեղեդիներ, նրա տավիղը բռնկվում էր ավելի ցնծալից ուրախությամբ, և հովիվ տղան գնում էր զորությունից զորություն, գի-տությունից գիտություն, որովհետև Տիրոջ Հոգին նրա վրա էր: Նահապետներ և մարգարեներ, 642: YRPArm 268.4