ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

248/367

ԱԲՐԱՀԱՄ ՍեՊՏեՄԲեՐ 3

Այս բաներից հետո տեսիլքում Եհովայի խոսքը Աբրամին եղավ ասելով. Մի՜ վախիր, Աբրամ, Ես քեզ համար վահան եմ, քո վարձքը խիստ շատ է։...Եվ Նա դուրս հանեց նրան և ասաց. Դեպի երկինքը մտիկ արա և աստղերը համարիր, եթե որ կարող ես նրանց համարել. Եվ ասաց նրան. Այսպես կլինի քո սերունդը։ Եվ նա հավատաց Եհովային, և Նա նրա համար արդարություն համարեց այս։ Ծննդոց 15.1-6: YRPArm 261.1

Աստված նախատեսել էր, որ Աբրահամը լիներ լույսի և օրհնության ուղի, որ նա ժողովող ազդեցություն ունենար, և որ Աստված երկրի վրա ժողովուրդ ունենար: Աբրահամը պետք է ապրեր երկրի վրա’ իր կյանքով արտացոլելով Հիսուսի բնավորությունը: Երբ Աբրահամն ստացավ աստվածային կանչը, նա հռչակավոր մարդ չէր, ոչ էլ օրենսդիր կամ նվաճող: Նա վրաններում ապրող հասարակ հովիվ էր, ով սակայն ուներ շատ աշխատողներ իր համեստ գործն առաջ տանելու համար: Եվ այն պատիվը, որ նա ստացավ, առ Աստված իր հավատարմության, խստապահանջ ազնվության և ազնիվ գործերի պատճառով էր: YRPArm 261.2

Տերը նրա մասին ասաց. «Մի՞թե Ես Աբրահամից ծածկող եմ ինչ որ անելու եմ, ըստ որում Աբրահամը մի մեծ և զորավոր ազգ է լինելու, և երկրի բոլոր ազգերը նրանով օրհնվելու են: Որովհետև Ես ճանաչեցի նրան, որ իր որդիների և իրենից հետո իր տանը կպատվիրի, և նրանք Եհովայի ճանապարհը կպահեն, արդարություն և իրավունք անելու համար, որպեսզի Եհովան Աբրահամի վրա բերի ինչ որ ասել է նրան» (Ծննդոց 18.17-19): YRPArm 261.3

Աբրահամի կյանքում տեղ չգտավ եսասիրությունը, և դա իսկապես նրան դարձրեց «աշխարհի տեսարան, հրեշտակների էլ, մարդկանց էլ» (Ա Կորնթացիս 4.9): Եվ Տերը հայտարարեց, որ կօրհներ նրանց, ովքեր կօրհնեին Աբրահամին, և կպատժեր նրանց, ովքեր վատ կվարվեին կամ կվիրավորեին նրան: Աբրահամի հավատի կյանքի փորձառությամբ Եհովայի մասին ճիշտ գիտություն փոխանցվեց հազարավոր մարդկանց, և նրա լույսը կտարածի իր շողերը բոլոր նրանց ճանապարհին, ովքեր դրսևորում են Աբրահամի բարեպաշտությունը, հավատը, նվիրվածությունն ու հնազանդությունը: YRPArm 261.4

Աբրահամը Քրիստոսի մասին գիտելիք ուներ, քանի որ Տերը լուսավորել էր նրան աշխարհի Փրկագնողի վերաբերյալ: Եվ նա իմացրեց իր ընտանիքին և իր երեխաներին, որ զոհաբերությունները խորհրդանշում էին Քրիստոսին՝ Աստծո Գառին, Ով պետք է սպանվեր աշխարհի մեղքերի համար: Այսպես նա հավաքեց դարձի եկած մարդկանց՝ հավատալու համար միակ ճշմարտությանն ու կենդանի Աստծուն: Ցուցումներ երի-տասարդներին, 1897թ. մարտի 4: YRPArm 261.5