ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԽՈՍՏԱՑՎԱԾ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՁԵՐ ՊԱՐԳԵՎԸ ԳՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈՒԼԻՍ 30
Բայց այս ամենը հենց միևնույն Հոգին է ներգործում’ ամեն մեկին բաժանելով ինչպես կամենում է: Ա Կորնթացիս 12.11: YRPArm 224.1
Մենք պետք է առաջնորդվենք և կառավարվենք նույն Հոգով, սակայն դրա իրականացման համար անհրաժեշտ չէ, որ մենք բոլորս ունենանք միևնույն պարգևները: «Պարգևները զանազան են, բայց Հոգին նույնն է: Եվ պաշտոնները զանազան են, բայց Տերը նույնն է: Եվ ներգործություն-ները զանազան են, բայց Աստված նույնն է, որ ամենը ամենքի մեջ ներ-գործում է” (Ա Կորնթացիս 12.4-6)՝ բերելու համար այս տարբեր գործո-ղությունները կատարյալ ներդաշնակության մեջ: «Բայց հիմա Աստված անդամները՝ նրանց ամեն մեկը դրեց մարմնի մեջ ինչպես կամեցավ” (համար 18): Նա յուրաքանչյուր մարդու դրել է իր պարտականության դիրքում՝ հանձնարարելով նրան տրված աշխատանք: Եթե ունեք որևէ հարց ձեր պարտականությունների վերաբերյալ, աղոթեք Աստծուն ղե-կավարության համար, և ձեզ աշխատանք կհանձնարարվի: Աստված մեզ հստակորեն ասել է, որ յուրաքանչյուր մարդու դրել է իր տեղում: YRPArm 224.2
«Որովհետև մեկին Հոգուց տրված է իմաստության խոսք, և ուրիշին՝ գիտության խոսք՝ նույն Հոգու չափով: Մյուսին հավատ՝ նույն Հոգով, ուրիշին՝ բժշկության պարգևներ նույն Հոգով: Ուրիշին՝ զորությունների ներգործություններ, և ուրիշին՝ մարգարեություն, ուրիշին՝ հոգիների ընտրություն, ուրիշին՝ այլևայլ լեզուներ, ուրիշին՝ լեզուների թարգմանու-թյուններ: Բայց այս ամենը հենց միևնույն Հոգին է ներգործում՝ ամեն մե-կին բաժանելով ինչպես կամենում է” (Ա Կորնթացիս 12.8-11): YRPArm 224.3
«Բայց մեր ամեն մեկիս տրված է շնորհը՝ Քրիստոսի պարգևի չափի պես: Սրա համար ասում է. Թե Վեր ելավ բարձրը, գերի առավ գերությունը և մարդկանց պարգևներ տվեց: Այն վեր ելավը ի՞նչ է, եթե ոչ՝ որ առաջ վայր իջավ երկրի ցած կողմերը: Այն վայր Իջնողը նույն Ինքն է, որ ամեն երկինքներիցն ավելի բարձր վեր ելավ, որ ամենը լրացնի: Եվ Նա մի քանիսին տվեց առաքյալներ լինելու, մի քանիսին՝ մարգարեներ, մի քանիսին՝ ավետարանիչներ, մի քանիսին՝ հովիվներ և վարդապետներ սուրբերի կատարելության համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև որ ամենքս հասնենք հավատի և Աստծո Որդուն ճանաչելու միությանը և կատարյալ մարդ լինենք Քրիստոսի կատարյալ հասակի չափով” (Եփեսացիս 4.7-13): Այստեղ Աստծո եկեղեցու անդամները ցույց են տրված իրենց տարբեր դերերը կատարելիս՝ ամեն ինչ մեծագույն Վարպետ Աշխատողի վերահսկողության տակ, Ով գիտի, թե Իր ծառայության մեջ յուրաքանչյուրն ինչ պետք է անի՝ լուծելու առաջացող կարիքները: Աստվածաշնչի ուսուցման դպրոց, 1903թ. ապրիլի 1: YRPArm 224.4