ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՆԵԼՈՎ ԱՎԵԼԻ ԿԱՏԱՐՅԱԼ ՃԱՆԱՊԱՐՀՀՈՒԼԻՍ 17
Բայց դուք նախանձավոր եղեք լավագույն պարգևներին, և ես է՜լ ավելի գերազանց ճանապարհ ցույց տամ ձեզ: Ա Կորնթացիս 12.31: YRPArm 211.1
Ոմանց սպառնում է նախանձին տեղիք տալը, եթե մեկ ուրիշը գերա-կայություն ունի: Նրանք կարող են իրենց գործընկերոջ պարգևը չճանաչել, որը գործի հաջողության համար այնքան անհրաժեշտ է, որքան իրենց սեփական պարգևը: Սակայն Աստծո նկատմամբ ճշմարիտ սերն իր մեջ կրում է իրական, ակնածալից վստահություն: Եվ նա, ով սիրում է Աստծուն, կսիրի նաև իր եղբորը: YRPArm 211.2
Չպետք է լինի ոչ մի հրամայական, ոչ մի բռնակալական և ոչ մի տի-րական իշխանություն: Աստծո սերը բուժիչ և կենսատու հորձանքով պետք է հոսի կյանքի մեջ: Յուրաքանչյուր աշխատողի հոգին, բառերը և արարքները պետք է ցույց տան, որ նա գիտակցաբար գործում է Քրիստոսի փոխարեն: Այն զորությունը, որը նա ստանում է Մեծագույն Ուսուցչից, ուրիշներին սովորեցնելու, և ոչ թե հրամայելու կամ թելադրելու զորություն է: Նա Քրիստոսի մոտ պետք է գա որպես մեկը, ով ցանկանում է իմանալ, թե ինչպես ուսուցանել և օգնել ուրիշներին: YRPArm 211.3
Համբերատար, ուրախ գոհունակությունը «ամենալավ պարգևներից» մեկն է: Այն նաև քաջություն է’ հետևել պարտականության կածանին, եթե նույնիսկ այդ կածանը բաժանում է մեզ մեր ընկերներից: Սակայն համոզմունքի քաջությունը մեզ երբեք չպետք է տանի իր սեփական գաղափարներին հետևելու համառությանը: Եկեք բոլորս արթուն կենանք և աղոթենք: YRPArm 211.4
Խոսքի տաղանդը հիանալի պարգև է, պարգև, որը մեծապես կարող է նպաստել և’ բարուն, և’ չարին: YRPArm 211.5
Մտավոր ունակությունները, լավ ճաշակը, հմտությունները, մաքրա-գործումը, ճշմարիտ վեհացումը’ այս ամենն Աստված օգտագործում է Իր գործում: Բայց դրանք նախ և առաջ պետք է ենթարկվեն Նրա իրավա-սությանը: Տիրոջ ներկայությունը պետք է լինի վերահսկող զորություն: Նա, ում սիրտը խառնվում է Քրիստոսի սրտի հետ, ցանկություններում և գործերում կերպարանակից է Քրիստոսի կամքին: YRPArm 211.6
Մենք պետք է եռանդուն կերպով ցանկանանք լավագույն պարգևները, սակայն սա չի նշանակում, որ պետք է փորձենք լինել առաջինը: Մենք պետք է անկեղծորեն ձգտենք զորության’ Քրիստոսի օրինակին հետևելու համար, որպեսզի կարողանանք լինել Նրա Ավետարանի ազդարարները: Սա է իսկական կրոնը: Փորձությունները գալիս են, կասկածելի և չար ենթադրությունները մեզ համար դժվար են դարձնում բարձրագույն կյանքի հոգին պահպանելը. այնուամենայնիվ, Տերը ցանկանում է, որ մենք ուղիղ քայլենք Իր օրհնյալ, սուրբ լույսի մեջ: Խաղաղօվկիանոսյան միության մատյան, 1906թ. հուլիսի 26: YRPArm 211.7