ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

188/367

ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՀԱՎԱՏ ՀՈՒԼԻՍ 5

Մյուսին’ հավատ նույն Հոգով, ուրիշին’ բժշկության պարգևներ նույն Հոգով։ Ա Կորնթացիս 12.9: YRPArm 199.1

Հավատը ևս Աստծո պարգևն է: Հավատը մարդու ընկալման համա-ձայնությունն է Աստծո խոսքերին, որը կապում է սիրտն Աստծո ծառա-յությանը: Եվ ո՞ւմն է մարդու ընկալումը, եթե ոչ Աստծունը: Ո՞ւմն է սիրտը, եթե ոչ Աստծունը: Ունենալ հավատ նշանակում է Աստծուն հանձնել միտքը, ուժը, որոնք մենք ստացել ենք Նրանից, ուստի նրանք, ովքեր հավատ են դրսևորում, իրենց շնորհքով չէ, որ անում են: Նրանք, ովքեր այնքան հաստատուն կերպով են հավատում երկնային Հորը, որ մոտենում են Նրան անսահման վստահությամբ, նրանք, ովքեր հավատով կարող են հասնել գերեզմանից այն կողմ գտնվող հավերժական իրականությանը, պետք է իրենց երախտիքն արտահայտեն Արարչին խոստովանությամբ. «Ամեն բան Քեզանից է, և Քո ձեռիցն ստացած՝ տվինք Քեզ” (Ա Մնացորդաց 29.14): YRPArm 199.2

Ոչ ոք իրավունք չունի իրեն իր սեփականը կոչել: Եվ ոչ ոք չունի որևէ բարի բան, որ կարող է իր սեփականը համարել: Յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր բան Տիրոջ սեփականությունն է: Այն ամենը, ինչ մարդն ստանում է երկնքի առատությունից, միևնույնն է, մնում է Աստծունը: Ինչ գիտություն որ նա ունի, որը որևէ կերպ օգնում է իրեն լինել խելացի մշակ Աստծո աշխատանքում, Տիրոջից է, ուստի պետք է այն փոխանցի իր ընկերներին, որպեսզի նրանք ևս արժեքավոր մշակներ դառնան: Նա, ում Աստված անսովոր պարգև է վստահել, պետք է Աստծո շտեմարանը վերադարձնի իր ստացածը’ առատորեն ուրիշներին տալով իր օրհնու-թյունների օգուտը: Այդպիսով Աստված պատվի կարժանանա և կփա-ռավորվի: YRPArm 199.3

Երկնքից առատորեն հեղված ունակությունները չպետք է ծառայեցվեն եսասիրական նպատակների: Յուրաքանչյուր եռանդ, յուրաքանչյուր ջանք տաղանդ է, որը պետք է նպաստի Աստծո փառքին’ օգտագործվելով Նրա ծառայության մեջ: Նրա պարգևները պետք է գործածվեն, որպեսզի Նա ստանա Իր մասը շահույթով: Տաղանդները, որ համապատասխանում են մարդուն ծառայության մեջ, վստահվում են նրան ոչ միայն նրա համար, որ նա ընդունված աշխատող լինի, այլ նաև որ իրավասու լինի սովորեցնել ուրիշներին, ովքեր որոշ իմաստով թերանում են: Ռևյու ընդ Հերալդ, 1904թ. դեկտեմբերի 1: YRPArm 199.4