ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԿՈՐՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ հունիս 29
Հունձքն անցավ, ամառը վերջացավ, բայց մենք չփրկվեցինք: Երեմիա 8.20: YRPArm 192.1
Տերը գալիս է: Երկրագնդի պատմությունը շուտով կավարտվի: Պատ-րա՞ստ եք արդյոք դիմավորելու երկրի Դատավորին: Հիշեք, որ «անողորմ դատաստան պիտի լինի ողորմություն չանողի վրա” (Հակոբոս 2.13): Ի՜նչ սարսափելի կլինի վերջին օրը պարզել, որ նրանք, ում հետ մենք շփվել ենք, անդարձ բաժանված են մեզանից, տեսնել մեր ընտանիքի անդամներին, միգուցե սեփական երեխաներին չփրկված, տեսնել կորածների շարքերում նրանց, ովքեր այցելել են մեզ, սնվել նույն սեղանի շուրջ: Այն ժամանակ մենք ինքներս մեզ պետք է հարց տանք՝ արդյո՞ք դա իմ անհամբերության, ոչ քրիստոսանման տրամադրվածության, անկառավարելի ես-ի պատճառով էր, որ Քրիստոսի կրոնը տհաճ դարձավ նրանց համար: YRPArm 192.2
Աշխարհը պետք է զգուշացվի Տիրոջ մոտալուտ գալուստի մասին: Մենք աշխատելու շատ քիչ ժամանակ ունենք: Տարիներն անդարձ անցել են, որոնք կարելի էր օգտագործել նախ՝ Աստծո արքայությունն ու արդարությունը որոնելու, և ապա՝ լույսն ուրիշներին տարածելու համար: Աստված կոչ է անում մեծ լույս ունեցող, պատասխանատու աշխատանք կատարող և ճշմարտության մեջ հաստատված Իր ժողովրդին աշխատել իրենց և ուրիշների համար այնպես, ինչպես չի աշխատել երբեք նախկինում: Օգտագործեք յուրաքանչյուր ունակություն, գործադրեք յուրաքանչյուր ուժ, յուրաքանչյուր տրված տաղանդ, օգտագործեք ողջ լույսը, որ Աստված ձեզ տվել է ուրիշներին բարություն անելու համար: Մի փորձեք լինել քարոզիչներ, այլ դարձեք ծառայողներ Աստծո համար: YRPArm 192.3
Քանի որ ծառայողներն ավելի լավ են հասկանում ճշմարտությունը, այն ավելի պայծառ լույսի ներքո կհայտնվի, երբ փորձեք լուսավորել ու-րիշներին Աստծո Հոգու սրբությամբ համակված ձեր մտքով: Ձեր ուշադ-րությունը կուղղվի դեպի հավերժական արժեքները, և աստվածային լույսի համար կատարվող աղոթքի հետ միախառնված նման ջանքերից ձեր սեփական սիրտը կտրոփի Աստծո շնորհի արթնացնող ազդեցությամբ: Ձեր զգացմունքները կբորբոքվեն ավելի մեծ աստվածային ջերմությամբ, ու ձեր ողջ քրիստոնեական կյանքը կլինի ավելի իրական, ավելի եռանդուն և աղոթքով լի: Ձեր սրտում ապրող Քրիստոսի հետ կարող եք դառնալ Աստծո գործակիցներ: Տնային ավետարանիչ, 1898թ. փետրվարի 1: YRPArm 192.4