ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՄԲՈՂՋ ՏԻԵԶԵՐՔՆ Է ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ՀՈԳԻՆԵՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՄԲ հունիս 27
Որովհետև Աստված էր Քրիստոսում, որ աշխարհը հաշտեցրեց Իր հետ, և նրանց հանցանքները չհամարեց նրանց և հաշտության խոսքը մեր մեջ դրեց: Բ Կորնթացիս 5.19: YRPArm 190.1
Փրկության գործում և’ մարդիկ, և’ հրեշտակները պետք է ներդաշ-նակության մեջ աշխատեն՝ սովորեցնելով Աստծո ճշմարտությունը թե-րուսներին, որպեսզի նրանք ազատվեն մեղքի կապանքներից: Միայն ճշմարտությունը կարող է մարդուն ազատել: Ճշմարտությունը ճանաչելուց ձեռք բերված ազատությունը պետք է հռչակվի ամեն արարածի: Մեր երկնային Հայրը, Հիսուս Քրիստոսը և երկնքի հրեշտակները մեծապես հետաքրքրված են այս մեծ ու սուրբ գործով: YRPArm 190.2
Մարդուն տրվել է իր նմաններին կործանման փոսից մեծահոգաբար փրկել ջանալու միջոցով աստվածային բնավորությունը բացահայտելու վսեմ առավելությունը: Յուրաքանչյուր մարդ արարած, ով կհնազանդվի Սուրբ Հոգու կողմից լուսավորվելուն, կծառայի աստվածային նպատակի իրականացման համար: Քրիստոսն Իր եկեղեցու գլուխն է, և հոգիների փրկության հարցում ներգրավված այդ եկեղեցու յուրաքանչյուր անդամ ավելի շատ կփառավորի Նրան: YRPArm 190.3
Երկինքն ավելի շատ է ուրախանում մեկ մեղավորի ապաշխարանքի համար, քան իննսունիննի, ովքեր կարծում են, թե ապաշխարության կարիք չունեն: Երբ լսում ենք ճշմարտության հաջողության մասին ցան-կացած վայրում, թող որ ամբողջ եկեղեցին միավորվի ուրախության եր-գով, թող որ փառաբանությունն Աստծուն հասնի: Թող որ Տիրոջ անունը փառավորվի մեզանով, և մենք ավելի մեծ եռանդով կլցվենք Աստծո մշակները դառնալու համար: Տերը կոչ է անում մեզ իրականացնել հրա-մանը. «Գնացեք բոլոր աշխարհ, Ավետարանը քարոզեք ամեն արարածի” (Մարկոս 16.15): Սակայն մենք պետք է ավելի շատ տեղ թողնենք Սուրբ Հոգու աշխատանքի համար, որպեսզի մշակները բոլորը միասին հպարտանան և կարողանան առաջ շարժվել զինվորներին հատուկ միավորված ուժով: YRPArm 190.4
Թող բոլորը հիշեն, որ մենք «տեսարան եղանք, հրեշտակների էլ, մարդկանց էլ» (Ա Կորնթացիս 4.9): Հետևաբար ամեն ոք պետք է խո-նարհությամբ և երկյուղով հարցնի. «Ո՞րն է պարտականությունների իմ ուղին»: Աստծո գործին անմնացորդ նվիրվածությունը կբացահայտի Սուրբ Հոգու վերափոխող ազդեցությունը ճանապարհի յուրաքանչյուր քայլափոխի: Ռևյու ընդ Հերալդ, 1895թ. հուլիսի 16: YRPArm 190.5