ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՍՏՎԱԾ ԿԱՐՈՂ Է ԸՆՏՐԵԼ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ հունիս 12
Այսպես է ասում Տերը. Իմաստունն իր իմաստությունով չպարծենա, և զորավորն իր զորությունով չպարծենա, հարուստն իր հարստությունով չպարծենա, այլ սրանով պարծենա, ով որ պարծենում է, թե հասկանում և ճանաչում է Ինձ, որ Ես եմ Տերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք և արդարություն եմ անում, որ Ես սրանց եմ հավանում, ասում է Տերը: Երեմիա 9.23, 24: YRPArm 175.1
Տերն Իր ուրույն ձևով է աշխատում, որպեսզի մարդիկ իրենց վեր չբարձրացնեն գիտելիքի իմաստությամբ և իրենց հաշվին չգրանցեն փառքն ու երախտիքը: Նա կամենում է, որպեսզի ցանկացած մարդ արարած հասկանա, որ իր կարողություններն ու ձիրքերը գալիս են Տիրոջից: Աստված աշխատում է նրանց միջոցով, ում հետ ուզում է: Իր գործը կատարելու համար Նա վերցնում է նրանց, ում ցանկանում է: Իր լրա-բերներին ուղարկելիս Նա չի խորհրդակցում, թե որոնք են մարդկանց նախընտրություններն այն հարցի վերաբերյալ, թե ում կցանկանային տեսնել իբրև Աստծո լրաբեր: YRPArm 175.2
Աստված կօգտագործի այն մարդկանց, ովքեր ցանկանում են դա: Նա կօգտագործի մտավորական մարդկանց, եթե նրանք թույլ տան Նրան ձևափոխել և ձուլել իրենց և ձևավորել իրենց վկայությունը Նրա սեփա-կան պատվերով: Բարձր թե ցածր, ուսյալ թե տգետ’ մարդիկ ավելի լավ կանեն թույլ տալ, որպեսզի Տերը ղեկավարի և հոգ տանի Իր սեփական տապանի ապահովության մասին: Մարդկանց գործն է հնազանդվել Աստծո ձայնին: YRPArm 175.3
Ով որ կապ ունի Աստծո գործի հետ, նա պետք է անընդհատ լինի Աստծո հսկողության տակ: «Այսպես է ասում Տերը. Իմաստունն իր իմաստությունով չպարծենա, և զորավորն իր զորությունով չպարծենա, հարուստն իր հարստությունով չպարծենա, այլ սրանով պարծենա, ով որ պարծենում է, թե հասկանում և ճանաչում է Ինձ, որ Ես եմ Տերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք և արդարություն եմ անում, որ Ես սրանց եմ հավանում, ասում է Տերը»: YRPArm 175.4
Կան մարդիկ, ովքեր կյանքի հացի քաղց են զգում, ծարավ են փրկու-թյան ջրերի, և վա'յ այն մարդուն, ով գրիչով կամ ձայնով նրանց կշեղի դեպի կեղծ ուղիներ: Աստծո Հոգին կոչ է անում մարդկանց, ներկայացնում է նրանց իրենց բարոյական պարտականությունները’ սիրել և ծառայել Իրեն ամբողջ սրտով, մտքով և ուժով, և սիրել դրացիներին, ինչպես իրենց անձը: Սուրբ Հոգին ներգործում է ներքին ես-ի վրա, մինչև նա գիտակցում է աստվածային զորությունը, և յուրաքանչյուր հոգևոր կարողություն արթնանում է վճռական գործողության համար: Ռևյու ընդ Հերալդ, 1896թ. մայիսի 12: YRPArm 175.5