ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

163/367

ԱՆԱՐԺԵՔ ԲԱՅՑ ՕԳՏԱԿԱՐ հունիս հունիս հունիս 10

Այլ այս աշխարհի հիմարներին Աստված ընտրեց, որ ամաչեցնի իմաստուններին, և աշխարհի տկարներին Աստված ընտրեց, որ ամաչեցնի զորավորներին: Եվ աշխարհի անտոհմներին և անարգվածներին Աստված ընտրեց և ոչինչներին, որ մի բան լինողներին ոչնչացնի, որպեսզի ոչ մի մարմին չպարծենա Նրա առաջ: Ա Կորնթացիս 1.27-29: YRPArm 173.1

Եթե մենք հավուր պատշաճի գնահատեինք մեր աշխատանքի կարևորությունն ու մեծությունը, և կարողանայինք տեսնել մեզ ինչպես որ կանք հիմա, կզարմանայինք, որ Աստված կարող էր հոգիներին դեպի ճշմարտությունը բերելու գործում օգտագործել մեզ’ անարժաններիս: Շատ բաներ կան, որ մենք պետք է հասկանանք, բայց չենք հասկանում, որովհետև շատ հետ ենք մեր արտոնություններից: YRPArm 173.2

Քրիստոսն ասաց Իր աշակարտներին. «Տակավին շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել” (Հովհաննես 16.12): Սա է մեր վիճակը: Արդյո՞ք նրանք ունակ չէին լինի հասկանալու այն, ինչ որ Նա մտքում ուներ, եթե նրանք Նրա Խոսքի կատարողներ լինեին, եթե կետ առ կետ վերափոխվեին Քրիստոսի ներկայացրած ճշմարտության համաձայն: Բայց թեև նրանք այն ժամանակ չէին հասկանում, Նա նրանց ասաց, որ Մխիթարիչ կուղարկի, Ով կառաջնորդի նրանց ամեն ճշմար-տության մեջ: Մենք պետք է այնպիսի դիրք գրավենք, որպեսզի կարողա-նանք հասկանալ Քրիստոսի Հոգու ուսուցանումը, առաջնորդությունն ու աշխատանքը: Մենք չպետք է չափենք Աստծուն կամ Նրա ճշմարտությունը մեր սահմանափակ ընկալմամբ կամ մեր կանխակալ կարծիքներով: YRPArm 173.3

Շատերը չեն գիտակցում, թե որտեղ են կանգնած, քանի որ հոգևորա-պես կույր են: «Փորձեք ձեր անձերը, թե արդյոք հավատքո՞ւմ էք, քննեք ձեր անձերը: Կամ թե չգիտե՞ք ձեր անձերը, որ Հիսուս Քրիստոսը ձեզա-նում է, միայն եթե անպիտան լինեք” (Բ Կորնթացիս 13.5): Հավատում եմ, որ մեզանից ոչ ոք իրեն կշտամբված չի գտնի: Արդյո՞ք Քրիստոսն ապրում է ձեր սրտերում հավատով: Նրա Հոգին ձեր մե՞ջ է: Եթե այդպես է, ապա ձեր հոգում կլինի ձգտում դեպի այն մարդկանց փրկությունը, ում համար Քրիստոսը մահացավ, այնպիսի ջանք, որ ես-ը կխորտակվի աննշանության մեջ, և միայն Քրիստոսը կմեծարվի: YRPArm 173.4

Նրանք, ովքեր հայտարարում են, որ միաբանվել են Քրիստոսի հետ, պետք է լինեն Աստծո մշակները: Աստծո ժողովուրդը պետք է նախազ-գուշացնի աշխարհին և պատրաստի ժողովուրդ, որը հաստատունորեն կկանգնի ցասման օրը, երբ մարդու Որդին կգա երկնքի ամպերով: Քրիս-տոսի եկեղեցու անդամները պետք է հավաքեն Հիսուսից եկող լույսի աստվածային շողերը և փոխանցեն դրանք ուրիշներին’ երկրում դեպի երկինք տանող պայծառ ուղի թողնելով: Ռևյու ընդ Հերալդ, 1889թ. հոկ-տեմբերի 8: YRPArm 173.5