ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

161/367

ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է հունիս 8

Որովհետև ամենը, ով որ Տիրոջ անունը կանչի, կապրի: Արդ ինչպե՞ս կանչեն, որին չհավատացին, և ինչպե՞ս հավատան, որից չլսեցին, և ինչպե՞ս լսեն առանց քարոզողի: Հռոմեացիս 10.13, 14: YRPArm 171.1

Աստված մարդկանց զարմանահրաշ զոհ է տվել և հզոր ուժեր’ մեղքից և օրինախախտությունից դեպի հավատարմություն և հնազանդություն նրանց վերականգնելու համար: Սակայն ես տեսել եմ, որ Նա ոչինչ չի անում, եթե մարդիկ չեն համագործակցում Նրա հետ: Շնորհի, ուժի և արդյունավետության յուրաքանչյուր ջանք տրամադրվել է ազատորեն, և ներկայացվել են մարդու սրտում ավետարանչական հոգին արթնացնելու և կենդանի պահելու ամենահզոր դրդապատճառները, որպեսզի աստվածային և մարդկային գործողությունները միավորվեն: YRPArm 171.2

Ի՞նչ օգուտ եք դուք քաղել Աստծո պարգևից: Նա ապահովել է շարժիչ ուժեր, որոնցից ապաստարան է պատրաստել ձեր սրտերում, որպեսզի համբերատարությամբ, հույսով և զգոնությամբ կարողանաք ներկայացնել խաչված Հիսուս Քրիստոսին, որպեսզի կարողանաք նախազգուշացում ուղարկել, որ Քրիստոսը գալիս է երկրորդ անգամ’ իշխանությամբ և մեծ փառքով’ կանչելով մարդկանց ապաշխարելու իրենց մեղքերից: Ինչպե՞ս է Սուրբ Հոգին աշխատել ձեր սրտերի հետ: Սուրբ Հոգին իր ուժով դրդում էր ձեզ գործածել Աստծուց տրված ձեր տաղանդները, որպեսզի յուրաքանչյուր տղամարդ, յուրաքանչյուր կին և երիտասարդ կիրառի այն, որպեսզի ի ցույց դնեն ճշմարտությունն այս անգամվա համար’ գործադրելով անձնական ջանքեր, բարձրացնելով չափանիշներն ու մեկնելով այն քաղաքները, որտեղ ճշմարտությունը երբեք չի ներթափանցել: Այն օրհնության մեջ, որ Աստված հեղել է ձեզ վրա, չե՞ն արթնացել արդյոք ձեր ուժերը, և ճշմարտությունն ու դրա կարևոր կապը առանց Քրիստոսի կորչող հոգիների հետ ավելի խորը չի՞ տպավորվել ձեր հոգու մեջ: Ձեր վրա Աստծո օրհնության բացահայտումից հետո արդյո՞ք դուք ավելի հստակ և վճռական եք Քրիստոսի վկաները լինելու հարցում: Սուրբ Հոգու աշխատանքը կենսական կարևոր ճշմարտությունը վճռականորեն ձեր մտքին հասցնելն է: Արդյո՞ք այս հավելյալ նվիրաբերությունը պետք է փաթաթել թաշկինակի մեջ և թաքցնել հողում: Ո'չ, ո'չ, այն պետք է ուղարկվի տարածողներին, և քանի որ մարդն օգտագործում է իր տաղանդները, ինչքան էլ փոքր լինեն դրանք, Սուրբ Հոգին վերցնում է աստվածային արժեքներն ու դրանք նորովի է ներկայացնում մտքին: Նա մերժված Խոսքը դարձնում է կենարար միջոց: Հոգու միջոցով այն արագ և ուժգնորեն ազդում է մարդկային մտքերի վրա, և ոչ թե մարդկային խելացիության, կրթության ուժի պատճառով, այլ որովհետև աստվածային ուժն աշխատում է մարդկայինի հետ, և աստվածայինին է պատկանում ողջ երախտիքը: Տնային ավետարանիչ, 1893թ. նոյեմբերի 1: YRPArm 171.3