ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

156/367

ԵՐԿՐԻ ԱՂԸ հունիս 3

Դուք երկրի աղն եք. եթե աղն անհամանա, ինչո՞վ կաղանվի. Այլևս ոչնչի պետք չէ, միայն թե դուրս գցվի և մարդկանցից ոտնակոխ լինի: Մատթեոս 5.13: YRPArm 166.1

Աստված կաշխատի եկեղեցու հետ, սակայն ոչ առանց համագործակ-ցության: Թող որ «լուսավորի ձեր լույսը մարդկանց առաջ, որ ձեր բարի գործերը տեսնեն և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է” (Մատթեոս 5.16): Հիսուսն ասաց. «Դուք երկրի աղն եք. եթե աղն անհամանա, ինչո՞վ կաղանվի. Այլևս ոչնչի պետք չէ, միայն թե դուրս գցվի և մարդկանցից ոտնակոխ լինի”: Փրկարար աղը’ քրիստոնյայի բույրը, Հիսուսի սերն է սրտում, հոգին լցնող Քրիստոսի արդարությունը: Եթե կրոնը դավանողը պահի իր հավատի փրկարար արդյունավետությունը, նա պետք է միշտ պահի Քրիստոսի արդարությունն իր առաջ և ունենա Աստծո փառքը որպես իր պարգևատրում: Այնուհետև Քրիստոսի զորությունը կբացահայտվի կյանքում և բնավորության մեջ: YRPArm 166.2

Օ՜, երբ մենք մոտենանք մարգարտե դարպասներին և մտնենք Աստծո քաղաքը, արդյո՞ք այնտեղ մտնող որևէ մեկը կափսոսա, որ իր կյանքն անմնացորդ նվիրել է Հիսուսին: Եկեք այժմ սիրենք Նրան անմնացորդ և համագործակցնեք երկնքի հետ, որպեսզի կարողանանք լինել Աստծո մշակներ, և հաղորդակից լինելով աստվածային բնությանը’ ունակ լինենք Քրիստոսին բացահայտելու ուրիշներին: Օ՜, անենք դա Սուրբ Հոգու մկրտության համար: Թող որ արդարության Արևի պայծառ շողերը փայլեն մտքի և սրտի մեջ, որ յուրաքանչյուր կուռք գահընկեց արվի և դուրս շպրտվի հոգու տաճարից: Թող որ մեր լեզուները բացվեն, որ խոսենք Նրա բարության, Նրա զորության մասին: YRPArm 166.3

Եթե պատասխանեք Հիսուսի կանչին, դուք չեք ձախողի Քրիստոսի շնորհի գեղեցկության և ուժի միջոցով մարդկանց վրա ներգործելը: Եկեք նայենք Նրան և վերափոխվենք Նրա պատկերի պես, Ում մեջ բնակված է Աստվածության ամեն լիությունը մարմնապես, և գիտակցենք, որ մենք ընդունված ենք Սիրելիի միջոցով. «Եվ դուք Նրանով լցված եք, որ Նա է ամեն իշխանության և պետության գլուխը» (Կողոսացիս 2.10): Աստվածաշնչի արձագանք, 1892թ. փետրվարի 15: YRPArm 166.4