ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ
Ո՞վ էր Էլեն Ուայթը, և ինչո՞ւ են միլիոնավոր մարդիկ համարում, որ նրա գրվածքներն ունեն հատուկ արժեք և նշանակություն: YRPArm 5.1
Կարճ ասած, նա յուրահատուկ հոգևոր պարգևների տեր կին էր, ով իր կյանքի մեծ մասն ապրել է 19-րդ դարում (1827-1915թ.թ.), իր գրվածքների և հասարակական ծառայության շնորհիվ աշխարհում հեղափոխական ազդեցություն է ունեցել միլիոնավոր մարդկանց վրա 20-րդ դարում, և սխալված չենք լինի, եթե ասենք, որ այդ ազդեցությունը իր ուժը չի կորցրել նաև ներկայիս դարաշրջանում: YRPArm 5.2
Իր կյանքի ընթացքում նա գրել է ավելի քան 5.000 պարբերական հոդված և 26 գիրք: Այսօր ավելի քան 100 անուն գրվածքներ հասանելի են անգլերեն լեզվով, ներառյալ նրա 55.000 էջանոց ձեռագրերի հավաքածուն: Համաձայն հասանելի տեղեկության’ Էլեն Ուայթը գրականության ողջ պատմության մեջ ամենաշատ թարգմանվող կին գրողն է և ամենաշատ թարգմանվող ամերիկացի գրողն առհասարակ: Նրա գրվածքները ընդգրկում են թեմաների լայն շրջանակ’ ներառյալ կրթություն, առողջապահություն, մարգարեություն, սնունդ, մշակութային և էթնո-լեզվական հարցեր, կրեացիոնիզմ և կյանքի ծագումը: Քրիստոնեական կյանքի վերաբերյալ նրա’ կյանքը վերափոխող գլուխգործոցը’ Քայլեր դեպի Քրիստոս գիրքը, հրատարակվել է ավելի քան 135 լեզուներով: YRPArm 5.3
Յոթերորդ օրվա ադվենտիստները հավատում են, որ Էլեն Ուայթն ավելին էր, քան տաղանդավոր գրողը. նրանք հավատում են, որ նա Աստծո կողմից նշանակված լրաբեր էր, ով աշխարհի ուշադրությունն ուղղելու էր դեպի Սուրբ Գիրքը և օգնելու էր մարդկանց պատրաստվել Քրիստոսի երկրորդ գալստյանը: 17 տարեկանից մինչև իր մահը (87 տարեկան հասակում) Աստված նրան տվել է մոտ 2.000 տեսիլքներ և երազներ: Տեսիլքները տարբեր տևողություն են ունեցել’ րոպեից քիչ և մինչև մոտ չորս ժամ: Այս հայտնությունների միջոցով ստացած գիտությունն ու խորհուրդները նա գրի է առել հանրության հետ կիսելու համար: Ուստիև նրա հատուկ գրվածքներն ընդունվում են Յոթերորդ օրվա ադվենտիստների կողմից որպես ներշնչված, և դրանց բացառիկ որակն ընկալելի է նույնիսկ պատահական ընթերցողների համար: YRPArm 5.4
Ինչպես նշվում է Յոթերորդ օրվա ադվենտիստների դավանաբանության մեջ, «Էլեն Ուայթի գրվածքները չեն փոխարինում Աստվածաշնչին.դրանք չեն կարող դրվել նույն մակարդակում: Սուրբ Գիրքը միակ և եզակի չափանիշն է, որով պետք է դատել Էլեն Ուայթի և այլ գրողների գործերի մասին, և որի վրա պետք է դրանք հիմնվեն” (էջ 227): «Այնուամենայնիվ, - ինչպես նշել է ինքը’ Էլեն Ուայթը, - այն փաստը, որ Աստված Իր կամքը մարդկանց հայտնել է Իր խոսքի միջոցով, չի վերացրել Սուրբ Հոգու մշտական ներկայության և առաջնորդության անհրաժեշտությունը: Հակառակը, Փրկիչը խոստացավ ուղարկել Հոգին, որպեսզի այն բացահայտի խոսքը Նրա ծառաներին և պարզաբանի դրա ուսմունքները» (Մեծ պայքար, vii). YRPArm 5.5
Այս հոգևոր գիրքը բաղկացած է այդ կարկառուն կնոջ գրվածքների ընտրանուց, ով, համապատասխանելով Սուրբ Գրքում սահմանված իսկական մարգարեի բոլոր պահանջներին, օգնեց հիմնադրել Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցին: YRPArm 5.6