ՀՈՒՅՍԻ ԼՐԱԲԵՐՆԵՐ
Բաժին 5—ԿԱՐևՈՐ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԵՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Գլուխ 19—Լուր տանող գրքերը
Հռչակե'ք երեք հրեշտակների լուրը։ Տերն Իր աշխատող-ներին կոչ է անում ներկա ժամանակի ճշմարտությունը պարունակող գրքերը տարածել աշխարհի տարբեր անկյուններում: Աշ-խարհի մարդիկ կարիք ունեն իմանալու, որ ժամանակի նշանները կատարվում են: Նրանց տարեք լուսավորող գրքեր... CMArm 115.1
Ճշմարտությունը վաղուց իմացողները կորցրել են զգոնությունը: Նրանք Սուրբ Հոգով լուսավորվելու կարիքն ունեն: Մենք պետք է բարձրաձայն հռչակենք երեք հրեշտակների լուրը: Մեր առջև չափազանց լուրջ խնդիրներ են կանգնած: Մենք կորցնելու ժամանակ չունենք: Աստված չանի, որ մենք երկրորդական հարցերով մթագնենք այն լույսը, որը պետք է տրվի աշխարհին: CMArm 115.2
Նախազգուշացնող լուրը պետք է հասնի աշխարհի բոլոր շրջանները: Մեր գրքերը պետք է հրատարակվեն ամենատարբեր լեզուներով: Խոնարհ ու հավատարիմ մարդիկ որպես գրական ավետարանիչներ կգնան այդ գրքերով’ ճշմարտությունը տանելով նրանց, ովքեր մեկ ուրիշ ճանապարհով չէին ստանա լույսը (Ձեռագիր 76 [1901]): CMArm 115.3
Որոշակի առաքելություն։ Սիրտս ցավում է, երբ տեսնում եմ, թե ինչպես այն մարդիկ, որոնք ասես Փրկչին են նայում, իրենց ժամանակն ու ընդունակությունները նվիրում են այնպիսի գրքեր տարածելուն, որոնցում մեր ժամանակին վերաբերող ոչ մի հատուկ ճշմարտություն չկա: Նրանք տարածում են գեղարվեստական, կեն-սագրական, մարդկային իմաստություն ու տեսություն պարունակող գրքեր: Աշխարհը լի է նման գրականությամբ, և մենք ամենուրեք կարող ենք տեսնել դրանք: Բայց ինչպե՞ս կարող են Քրիստոսի հետևորդները զբաղվել առօրյա գրականություն տարածելով, երբ ամենուրեք զգացվում է Աստծո ճշմարտության սուր կարիքը: Մենք այդպիսի գրքերով զբաղվելու առաջադրանք չունենք: Դրա համար հազարավոր մարդիկ կան, ովքեր դեռևս գիտելիք չունեն ավելի լավ բանի մասին: Մենք որոշակի առաքելություն ունենք, և դրանից չպետք է շեղվենք: Չպետք է մարդկային ու ֆինանսական ռե-սուրսներ ծախսել’ մարդկանց այնպիսի գրքեր ներկայացնելու հա-մար, որոնք ոչ մի կապ չունեն մեր ժամանակի ճշմարտության հետ (Ձեռնարկ գրական ավետարանիչների համար, 52 [1902]): CMArm 115.4
Եթե ջանքեր չներդնենք, շուկան կլցվի էժանագին բովանդա-կությամբ գրքերով, իսկ մարդիկ կզրկվեն լույսից ու ճշմարտու-թյունից, որոնք անհրաժեշտ են նրանց’ դեպի Տերը տանող ճանա-պարհը պատրաստելու համար (Նամակ 43 [1899]): CMArm 116.1
Զբաղվենք մարդկանց հոգիներին լույս տանող գրքերով։ Թող գրական ավետարանիչները զբաղվեն հոգու համար լույս և ուժ տանող գրքերով, և թող իրենք էլ սնվեն այդ գրքերի ոգով: Թող նրանք իրենց ողջ ոգին դնեն այդ գրքերը մարդկանց ներկայացնելու աշխատանքի մեջ: Եթե նրանք լցվեն Աստծո Հոգով, երկնային հրեշտակներն այդ գործում հաջողություն կտան նրանց, և նրանք խոր ու հարուստ փորձառություն ձեռք կբերեն (Նամակ 75 [1900]): CMArm 116.2
Սովորեցրե'ք մեր հավատի վկայությունները։ Պետք է քաջալերել մեր աշխատողներին, որ նրանք առաջին հերթին ու-շադրություն դարձնեն այն գրքերին, որոնք մեր հավատի վկայու-թյունն են պարունակում, որոնց մեջ աստվածաշնչյան ուսմունքն է գրված, որոնք կօգնեն մարդկանց’ դիմակայելու գալիք դժվար ժամանակներում: Աստվածաշնչյան խրատների, աղոթքի և մեր հրատարակումները իմաստուն կերպով օգտագործելու միջոցով, մարդկանց առջև ճշմարտության լույսը բացելով’ մենք պետք է սո-վորեցնենք, որ նրանք աշխատողներ դառնան խոսքի և ուսմունքի մեջ: Մենք պետք է քաջալերենք նրանց’ տարածելու աստվածաշնչյան ճշմարտությունները պարունակող գրքերը, որոնց ուսումնա-սիրության շնորհիվ նրանք կկարողանան կանգնել վառված լամ-պերով’ գոտեպնդված ճշմարտության գոտով (Վկայություններ եկեղեցու համար, հ.9,61 [1909]): CMArm 116.3
Ներկա ժամանակի ճշմարտություն պարունակող գրքեր։ Պետք է քաջալերել գրական ավետարանիչներին, որպեսզի նրանք տարածեն ոչ թե հեքիաթների ժողովածուներ, այլ աշխարհին ներկայացնեն մեր ժամանակի համար կարևոր ճշմարտությունը պարունակող գրքեր (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 315 [1900]): CMArm 116.4
Տարածե'ք ստուգարքային ճշմարտությունները։ Առավել ծավալուն գրքերը... պարունակում են մեր ժամանակի ճշմար-տությունը, որը պետք է հռչակվի աշխարհի բոլոր մասերում: Մեր գրական ավետարանիչները պետք է տարածեն ստուգարքային լուրերի վերաբերյալ որոշակի խրատներ տվող գրքեր, որոնք կօգնեն մարդկանց կանգնելու հավիտենական ճշմարտության հարթակի վրա’ բարձր պահած դրոշը, որի վրա գրված է. «Աստծո պատվիրանները և Հիսուսի հանդեպ հավատը»: CMArm 117.1
Ինձ խրատ է տրված, որ պետք է վերականգնել գրական ավե-տարանիչների աշխատանքը: Կարելի է և պետք է օգտագործել ոչ ծավալուն գրքերը, ինչպես նաև գրքույկներն ու ամսագրերը մե-ծածավալ գրքերի հետ միասին (Ձեռագիր 136 [1903]): CMArm 117.2