ՀՈՒՅՍԻ ԼՐԱԲԵՐՆԵՐ

2/25

ԲԱԺԻՆ 1—ԳՐԱԿԱՆ ԱՎԵՏԱՐԱՆՉՈՒԹՅՈՒՆ

Գլուխ 1—Մեր Գրականությունը և Նրա Առաքելությունը

Սկսեք տպագրել : 1848 թվականի նոյեմբերին Մասսաչուսեթս նահանգի Դորչեստեր քաղաքում կայացած հավաքի ժամանակ ինձ տեսիլք տրվեց: Ինձ ասվեց մեր ճանապարհին լույս սփռող լուրի հռչակման, մեր եղբայրների պարտականության մասին’ այն տպագրելու առնչությամբ: CMArm 8.1

Այդ տեսիլքից հետո ամուսնուս ասացի. «Ես քեզ համար լուր ունեմ: Անհրաժեշտ է, որ դու փոքրածավալ թերթ տպագրես և բա-ժանես մարդկանց: Թող այն փոքրիկ լինի, սակայն երբ մարդիկ կարդան, կսկսեն հրատարակման համար միջոցներ ուղարկել, և հաջողությունը ապահովված կլինի: Ինձ ցույց էր տրվել, որ այդ հասարակ սկիզբը լույսի փոքրիկ շողերի նման կարող է փոխել ողջ աշխարհը” (Է.Ուայթի կյանքը, 125 [1915]): CMArm 8.2

Հասարակ և պարզ կերպով ներկայացրեք ճշմարտու-թյունը: Մեր հրապարակումները պետք է սուրբ աշխատանք կատարեն’ պարզ և հասկանալի ներկայացնելով մեր հավատի հիմունքները: Մարդիկ միշտ որևէ մեկի կողմն են բռնում. նրանք կա'մ կանգնում են ճշմարտության և արդարության դրոշի տակ, կա'մ գերազանցության համար պայքարող հավատուրաց ուժերի դրոշի ներքո: Հիմա մեզ անհրաժեշտ է այնպիսի վստահությամբ ու զորությամբ Աստծո լուրը ներկայացնել աշխարհին, որ մարդիկ ճշմարտությանը դեմ առ դեմ կանգնելիս այն ընկալեն ինչպես բանականությամբ, այնպես էլ սրտով: Նրանք պետք է հնարավորություն ունենան տեսնելու դրա առավելությունը բազմաթիվ մոլորությունների նկատմամբ, որոնք այս պատասխանատու ժամանակում ձգտում են շեղել մարդկանց ուշադրությունը և հնարա-վորության դեպքում փոխարինել Աստծո Խոսքին: CMArm 8.3

Մեր հրատարակումների հիմնական նպատակը Աստծուն բարձրացնելն է, մարդկանց ուշադրությունը գրավելը Նրա Խոսքի կենարար ճշմարտությունների հանդեպ: Աստված մեզ կոչ է անում վեր բարձրացնել ո'չ թե մեր սեփական կամ այս աշխարհի, այլ Իր ճշմարտության դրոշը” (Վկայություններ եկեղեցու համար, հ.7, 150,151 [1902]): CMArm 9.1

Հրատարակել լույսը և ճշմարտությունը: 1907 թվականի մարտի 2-ի գիշերը շատ բան բացվեց ինձ ներկա ժամանակի ճշմարտություններ պարունակող մեր հրատարակումների արժեքի, ինչպես նաև դրանք լայնորեն տարածելուն ուղղված մեր եղբայրների և քույրերի աննշան ջանքերի մասին: CMArm 9.2

Ինձ բազմիցս ցույց է տրվել, որ մեր տպագրող հաստոցները անդադար պետք է աշխատեն’ տպագրելով լույս և ճշմարտություն կրող գրքեր: Մենք ապրում ենք հոգևոր խավարի ժամանակներում, որ պատել է աշխարհի եկեղեցիները: Հոգևոր ասպարեզում տիրող տգիտությունը մեր հայացքից թաքցնում է Աստծուն և ճշմարտությունը: Չարի ուժերը միավորում են իրենց ուժերը: Սա-տանան իր զինակիցներին համոզում է, թե կատարում է մի գործ, որն իրեն իշխանություն կտա ողջ աշխարհի նկատմամբ: Այն դեպքում, երբ եկեղեցին գտնվում է համեմատական անգործության վիճակում, սատանան և նրա զորքը արտասովոր եռանդ են դրսևորում: Իրենց քրիստոնյա համարող եկեղեցիները աշխարհը դարձի չեն բերում, քանի որ իրենք էլ են հաղթված եսասիրությամբ և հպարտությամբ: Որպեսզի կարողանան մարդկանց մոտեցնել ավելի սուրբ և բարձր իդեալների, նրանք նախ իրենց անձնական փորձառությամբ պետք է զգան Աստծո վերափոխող ուժը: (Վկայություններ եկեղեցու համար, հ.9, 65 [1909]): CMArm 9.3

Լուրն արագ հասցնելու միջոցը: Գրական աշխատանքը կարող է դառնալ հենց այն միջոցը, որի միջոցով կարելի է արա գորեն ողջ աշխարհին հասցնել ներկա ժամանակի ճշմարտության սրբազան լույսը: Մեր տպագրական հաստոցներից դուրս եկած հրատարակումները պետք է ամրացնեն Աստծո Խոսքով և Նրա Հոգու հայտնություններով ծնված հավատը: CMArm 9.4

Ճշմարտությունը, որ վերջին օրերին Աստված տալիս է Իր ժո-ղովրդին, պետք է ուժ տա’ դիմակայելու այն մարդկանց, ովքեր ե-կեղեցի են բերում կեղծ տեսություններ: Կես դար շարունակ թշնամու հարձակումներին հաստատակամորեն դիմադրած ճշմարտու-թյունը այժմ էլ պետք է աջակցություն ու մխիթարություն լինի Աստծո ժողովրդի համար: CMArm 9.5

Մեր անձնուրաց կյանքը վկայություն կդառնա անհավատների համար, որ մենք ունենք Աստծո Խոսքի ճշմարտությունը: Մենք իրավունք չունենք մեր հավատը ծաղրուծանակի առարկա դարձնելու: Կարևոր է մշտապես Նրա օրինակին հետևելը, Ով, երկնքի Իշխանը լինելով, իջավ ապրելու անձնուրացությամբ ու անձնազոհությամբ լի կյանքով, որպեսզի արդարացնի Իր Հոր խոսքի ճշմարտությունը: Թող մեզանից յուրաքանչյուրը հաստատակամ լինի’ իր ուժերի չափով անելու ամեն հնարավորը, որ մեր բարի գործերի լույսը լուսավորի աշխարհը (Վկայություններ եկեղեցու համար, հ.9, 69,70 [1909]): CMArm 10.1

Մարդկանց նախապատրաստել Աստծո հետ հանդիպման։ Մեր տպարաններում հրատարակված նյութերը նպատակ ունեն մարդկանց նախապատրաստել Աստծո հետ հանդիպմանը: Դրանք պետք է ողջ աշխարհի համար կատարեն այն նույն աշխատանքը, որն արեց Հովհաննես Մկրտիչը հրեա ժողովրդի համար: Աստծո մարգարեն ցնցող, նախազգուշացնող ուղերձներով մարդկանց արթնացնում էր աշխարհային երազներից: Աստված նրա միջոցով ապաշխարության էր կանչում Իրենից հեռացած Իսրայելին: Հռչակելով ճշմարտությունը’ մարգարեն ցրում էր տարածված մոլորությունները: Իր ժամանակների կեղծ վարդապետություններին հակադրված Նրա ուսմունքի ճշմարտությունը անսասան և հավիտենական է: «Ապաշխարեցե՜ք, որ մոտեցել է երկնքի թագավորությունը»,ահա այս էր Հովհաննեսի ուղերձը (Մատթեոս 3.2): Մեր հրատարակումների միջոցով մենք պետք Է նույն ուղերձը տանք ժամանակակից աշխարհին... CMArm 10.2

Մեր հրատարակումների միջոցով մենք պետք է զգալի չափով իրականացնենք երկնքից իջած մեկ այլ հրեշտակի աշխատանքը, որը մեծ իշխանություն ունի և իր փառքով լուսավորում է երկիրը(Վկայություններ եկեղեցու համար, հ.7, 139,140 [1902]): CMArm 10.3

Հրատարակումները պետք է տարածվեն ամենուրեք։ Մեր հրատարակումները պետք է տարածվեն ամենուրեք: Դրանք պետք է հրատարակվեն տարբեր լեզուներով: Երրորդ հրեշտակի լուրը պետք է տարածվի տպագրված խոսքի և կենդանի ուսուցչի միջոցով: Արթնացե՜ք, մեր ժամանակի ճշմարտությանը հավատացողնե՜ր: Այսուհետև ձեր պարտքն է հնարավոր բոլոր միջոցներով օգնել նրանց, ովքեր հասկանում և հռչակում են ճշմարտությունը: Մեր գրականության վաճառքից ստացված միջոցների մի մասը պետք է օգտագործվի’ ընդլայնելու գրականությունը տպագրելու մեր հնարավորությունները, որը կբացի կույրերի աչքերը և կգտնի դեպի յուրաքանչյուր սիրտ տանող ճանապարհը: (Վկայություններ եկեղեցու համար, հ.9, 62 [1909]): CMArm 10.4

Շատ վայրեր կան, որտեղ մեր ծառայողի ձայնը չի կարող հասնել, և միայն մեր գրականության’ գրքերի, թերթերի և գրքույկների օգնությամբ է հնարավոր մարդկանց հասցնել աստվածաշնչյան այն ճշմարտությունները, որոնց կարիքը նրանք ունեն: Մեր գրականությունը պետք է տարածվի ամենուրեք: Ճշմարտության սերմերը հարկավոր է ցանել բոլոր ջրերի մոտ, քանի որ չգիտենք, թե որտեղ այն ծիլ կտա: Առաջնորդվելով սեփական սխալ դատողու թյուններով’ կարող ենք համարել, որ խելամիտ չէ գրականություն առաջարկել հենց այն մարդուն, ով ամենայն պատրաստակամությամբ կընդունի ճշմարտությունը: Մենք չենք կարող կանխատեսել, թե ինչ արդյունք կունենա ներկա ժամանակի ճշմարտությունը հաղորդող փոքրիկ մի թռուցիկ ինչ-որ մեկին տալը: (Ձեռագիր 127 [1909]): CMArm 11.1

Մենք սրընթաց քայլերով մոտենում ենք վերջին: Մեր աշխա-տանքը պետք է մեր ժամանակի ճշմարտությունը պարունակող գրքերի և թերթերի հրատարակումը և տարածումը լինի: (Վկայու-թյուններ եկեղեցու համար, հ.8, 89 [1909]): CMArm 11.2

Յուրաքանչյուր երկրի և ժողովրդի համար։ Հրապարա-կումները պետք է տպագրվեն ու տարածվեն աշնանային տերևների նման: Այդ լուռ լրաբերները լուսավորում են բազմաթիվ մարդկանց և ձևավորում նրանց բանականությունը յուրաքանչյուր երկրում և ժողովրդի մեջ: (Ռևյու ընդ Հերալդ, նոյեմբերի 21, 1879): CMArm 11.3

Յուրաքանչյուր լեզվով։ Նրանք (գրական ավետարանիչները) պետք է քաղաքից քաղաք, երկրից երկիր տանեն Փրկչի մոտալուտ գալստյան խոստումը պարունակող հրապարակումները: Այդ հրապարակումներն անհրաժեշտ է թարգմանել յուրաքանչյուր լեզվով, քանի որ Ավետարանը պետք է քարոզվի ամբողջ աշխարհին: Յուրաքանչյուր աշխատողի Քրիստոսը երկնային օգնություն է խոստացել, որը կնպաստի նրա աշխատանքի հաջողությանը: (Վկայություններ եկեղեցու համար, հ.9, 34 [1909]): CMArm 11.4

Ողջ աշխարհը լուսավորել։ Ավետարանչական ծառայու-թյունը կատարող մեր գրքերի և պարբերականների շնորհիվ աշխարհը պետք է ստանա ճշմարտության լույսը: (Վկայություններ եկեղեցու համար, հ.9, 61 [1909]): CMArm 11.5

Մեր գրքերն ու թերթերը պետք է պայծառ լույս ճառագեն’ լու-սավորելով աշխարհը ներկա ժամանակի ճշմարտությամբ: (Վկա-յություններ եկեղեցու համար, հ.8, 87 [1909]): CMArm 12.1