ՀՈՒՅՍԻ ԼՐԱԲԵՐՆԵՐ

7/25

Գլուխ 6—Հոգիներ շահելու աշխատանքը

Միջոց, որի օգնությամբ կարելի է Քրիստոսի մոտ հոգիներ բերել։ Անհրաժեշտ է գիտակցել գրական ավետարանչության աշխատանքի կարևորությունը’ որպես մեծագույն միջոց գտնելու նրանց, ովքեր վտանգի մեջ են, և նրանց բերել Քրիստոսի մոտ: Ոչ մի դեպքում չի կարելի գրական ավետարանիչներին արգելել, որ խոսեն Քրիստոսի սիրո մասին, պատմեն Արարչին ծառայելու անձնական փորձառության մասին: Նրանք պետք է իրավունք ունենան զրուցելու և աղոթելու արթնություն ապրողների հետ: Պարզ պատմությունը, որ Քրիստոսը սիրում է մարդկանց, նրանց առջև կբացի անգամ այն տան դռները, ուր անհավատներն են բնակվում: (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 324 [1900]): CMArm 38.1

Նա, ով հարկ եղած ջերմեռանդությամբ է անում գրական ավետարանչի գործը, միևնույն ժամանակ պետք է լինի և’ ուսուցիչ, և’ սովորող: Փորձելով սովորեցնել ուրիշներին’ նա ինքը պետք է սովորի կատարել ավետարանչի գործը: Խոնարհությամբ անցնելով գործի’ անկեղծ ջերմեռանդությամբ լի սրտով գրական ավետարանիչները բազմաթիվ հնարավորություններ կգտնեն ժամանակին և տեղին ասված խոսքերով դիմելու հիասթափված ու ճնշված մարդկանց: Գործելով հանուն այդ կարիքավորների’ նրանք կարող են ասել. «Մի ժամանակ խավար էիք, իսկ հիմա լույս եք Տերում» (Եփեսացիս 5.8): Նայելով ուրիշների մեղավոր ճանապարհին’ նրանք կարող են ասել. «Եվ մի քանիսներդ այսպեսներ էիք, բայց լվացվեցիք, բայց սրբվեցիք, բայց արդարացաք Տեր Հիսուսի անունով և մեր Աստծո Հոգով” (Ա Կորնթացիս 6.11), (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 335 [1900]): CMArm 38.2

Եղբայրնե՜ր և քույրե՜ր, հիշե՜ք, որ մի օր դուք կկանգնեք ողջ երկրագնդի Տիրոջ առջև’ երկրի վրա ձեր կատարած ողջ գործունեության հաշվետվությունը տալու համար: Այդ ժամանակ ձեր աշխատանքը կերևա, ինչպիսին որ կա: Խաղողի այգին մեծ է, և Տերը մշակներ է կանչում: Թույլ մի’ տվեք, որ որևէ բան ձեզ հետ պահի հոգիների փրկության գործից: Գրական ավետարանչի գործը հոգիների փրկության ամենահաջող ճանապարհն է: Մի՞թե չեք ցանկանում փորձել: (Ռևյու ընդ Հերալդ, հունիսի 2, 1903): CMArm 38.3

Գրական ավետարանիչը բացահայտում է Քրիստոսին։ Քրիստոսի պահանջները պետք է ամեն ինչից վեր դասվեն: Քրիստոսը սեփականություն ունի այս երկրի վրա, որը Նա ցանկանում է պահպանել և փրկել Իր հավիտենական թագավորության համար: Իր Հոր և Իր փառքի համար Նրա լրաբերները ճանապարհ կընկնեն հանուն Նրա, քանի որ նրանք և Հիսուսը մեկ են: Նրանք պետք է Քրիստոսին հայտնի դարձնեն աշխարհի համար: Նրա հետաքրքրությունները նաև իրենցն են: Եթե գրական ավետա-րանիչները համագործակցեն Հիսուսի հետ, հավիտենության մեջ Աստծո ժառանգները և Քրիստոսի ժառանգակիցները կդառնան: (Ռևյու ընդ Հերալդ, հունիսի 1, 1903): CMArm 39.1

Խոսեք ճշմարտության խոսքեր։ Գրական ավետարանիչների գործը շատ կարևոր գործ է: Այն շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն հենց աշխատողների, այլև նրանց համար, հանուն որոնց աշխատում են գրական ավետարանիչները: Գրական ավետարանիչը պետք է հիշի, որ իր աշխատանքը ավետարանչական է, և Աստված կամենում է փրկել այն բոլոր մարդկանց, որոնց նա հանդիպում է: Թող նրա սիրտը մշտապես գտնվի Սուրբ Հոգու ազդեցության տակ: Թող նրա Աստվածաշունչը ձեռքի տակ լինի, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում ճշմարտության խոսքերն ասելիս նա կարողանա հղում կատարել Աստվածաշնչին: Թող նա աղոթի շնորհի համար, որ իմաստությամբ խոսի, որպեսզի նրանք, որոնց ուղղված են խոսքերը, ընկալեն դրանք որպես «կյանքի հոտ դեպի կյանք” (Ռևյու ընդ Հերալդ, հունիսի 16, 1903): CMArm 39.2

Հոգիների որսորդներ լինել։ Այնպիսի գրական ավետա րանիչներ են պետք, ովքեր հոգիների որսորդներ կլինեն: Այսուհետև այդ աշխատանքը պետք է եռանդով ու վճռականորեն կատարել: Սրտով հեզ ու խոնարհ գրական ավետարանիչը կարող է շատ բարի գործեր կատարել: Երկու-երկու աշխատելով’ գրական ավետարանիչները կարող են հաջողությամբ հասնել հասարակության այն շերտերին, որոնց ծառայողները չեն կարող հասնել մեր ճամբարային հավաքների միջոցով: Գրական ավետարանիչները ճշմարտության լուրը տանում են ընտանիքից ընտանիք: Այդպես նրանք առիթ են ունենում մարդկանց հետ շփվելու և հնարավորություն են գտնում Փրկչի մասին վկայելու: Թող նրանք աղոթեն և երգեն նրանց հետ, ովքեր հետաքրքրություն են դրսևորում նրանց ավետած ճշմարտության նկատմամբ: Թող նրանք ընտանիքներին փոխանցեն Քրիստոսի խոսքերը: Գրական ավետարանիչները կարող են հաջողության հուսալ, քանի որ նրանց խոստումն է. «Եվ ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը»: Երկնային էակները ուղեկցում են այն գրական ավետարանիչներին, ովքեր առաջ են գնում Արարչի ոգով: CMArm 39.3

Աղաչում եմ նրանց, ում վրա դրված է Աստծո գործի պատաս-խանատվությունը, որ թույլ չտան, որպեսզի առևտրական շահերը խանգարեն հոգիների փրկության գործին: Ոչ մի այլ աշխատանք չպետք է կլանի այն աշխատողների ժամանակն ու ունակությունները, ովքեր պետք է մասնակցեն մարդկանց Տիրոջ գալուստին պատրաստելու գործին: Ճշմարտությունը պետք է լույս տարածի վառվող ջահի նման: Քիչ ժամանակ է մնացել. թշնամին կանի ամեն հնարավորը, որ մեր գիտակցության մեջ ավելի կարևոր տեղ տանք երկրորդական գործերին և անպատասխանատու վերաբերմունք ունենանք ամենակարևոր աշխատանքի հանդեպ: (Ռևյու ընդ Հերալդ, հունիսի 2, 1903): CMArm 40.1

Հասնել մարդկանց բոլոր խմբերին։ Որպեսզի լուրը հասցնենք բոլոր խավերին, մենք ինքներս պետք է գնանք նրանց մոտ: Նրանք հազիվ թե առաջինը փնտրեն մեզ: Միայն ամբիոնից չէ, որ երկնային ճշմարտությունը կարող է դիպչել մարդկանց սրտերին: Աշխատանքի մեկ այլ ասպարեզ կա, որը գուցե ավելի համեստ, բայց լիովին խոստումնալից է: Խոսքը աղքատների տների և հարուստների ապարանքների մասին է (Դարերի Փափագը, 152 [1898]): CMArm 40.2

Ովքեր ճանապարհին են։ Գրքեր վերցրեք գործարարների համար, նրանց համար, ում բանականությունը դեռ չի դարձել դեպի մեր ժամանակների հատուկ ճշմարտությունները: Լուրը պետք է հայտնվի «ճանապարհներին”, ժողովրդի ղեկավարներին և վարդապետներին, ովքեր ակտիվորեն զբաղվում են աշխարհային գործով: Հազարավոր մարդկանց սրտերին կարելի է հասնել ամենապարզ և համեստ կերպով: Մտավորականները, որոնք ամենաշնորհառատն են համարվում աշխարհում, հաճախ թարմացնող ազդեցություն են զգում նրանց պարզ խոսքերից, ովքեր սիրում են Աստծուն և կարող են այդ սիրո մասին խոսել նույնքան բնական, որքան սովորական մարդն է պարզ ու անպաճույճ խոսում իրեն հուզող բաներից: Հաճախ լավ նախապատրաստած և սերտած բառերը համարյա ազդեցություն չեն թողնում: Սակայն Աստծո զավակի պարզ, անկեղծ խոսքերը, որ ասվում են բնական պարզությամբ, ուժ ունեն բացելու այն սրտերի դռները, որոնք երկար ժամանակ փակ են եղել Քրիստոսի և Նրա սիրո համար (Ռևյու ընդ Հերալդ, հունվարի 20, 1903): CMArm 40.3

Գրքերը կհասնեն նրանց, ովքեր հեռու են ապրում խոշոր բնա-կավայրերից, ում այլ կերպ ավետարանել հնարավոր չէ: Ես նրանց անվանում եմ «կածաններում լսողներ»: Մեր գրական ավետարա-նիչները նման մարդկանց համար պետք է փրկության լուրը պա-րունակող գրքեր տանեն: CMArm 41.1

Մեր գրական ավետարանիչները պետք է Աստծո դեսպանները լինեն, ովքեր տնից տուն են գնում տրորված ճանապարհներից հեռու գտնվող վայրերում և իրենց ճանապարհին հանդիպածների համար Սուրբ Գիրքն են բացում: Այնտեղ նրանք կգտնեն մարդկանց, ովքեր ծարավ են և փափագում են իմանալ Սուրբ Գրքի ճշմարտությունը... CMArm 41.2

Ես անկեղծորեն փափագում եմ ամեն բան անել, որպեսզի հասնեմ նրանց, ովքեր ճանապարհների և կածանների վրա են: (Նամակ 155 [1903]): CMArm 41.3

Ամենաբանուկ խաչմերուկներում։ Մեր ծառայողներն [40] ու գրական ավետարանիչները պետք է աշխատեն հազարավորների հետ’ գրավելով նրանց ուշադրությունը, ովքեր հաճույք են փնտրում և ցանկանում են բարելավել առողջությունը հանրահայտ հանգստավայրերում և տուրիզմի կենտրոններում: Թող նրանք հնարավորություն փնտրեն, որպեսզի մարդկանց հայտնեն մեր ժամանակների լուրը և առիթը չկորցնեն նրանց մեկտեղ հավաքելու և խոսքով դիմելու: Թող նրանք Սուրբ Հոգու զորությամբ ուղեկցվելով’ մարդկանց դիմեն նույն ուղերձով, ինչով դիմում էր Հովհաննես Մկրտիչը. «Ապաշխարե՜ք, որովհետև մոտեցել է երկնային թագավորությունը”: Պետք է պարզ ու հստակ ներկայացնել Աստծո Խոսքը, որպեսզի ականջ ունեցողները կարողանան ճշմարտությունը լսել: Այդպես ներկա ժամանակի ճշմարտության Ավետարանը կներկայացվի նրանց, ովքեր դեռևս չեն ճանաչում այն, և շատերն այն կընդունեն և կտանեն իրենց տները, մեր երկրի բոլոր շրջանները: (Ռևյու ընդ Հերալդ, հունվարի 25, 1906): CMArm 41.4

Օգնեք անժուժկալներին։ Ձեր աշխատանքի ընթացքում կհանդիպեք իրենց ախորժակի դեմ պայքարող մարդկանց: Նրանց դիմեք քաջալերող և ամրապնդող խոսքերով: Թույլ մի’ տվեք, որ սատանան նրանց սրտերում հանգցնի հույսի վերջին կայծը: Քրիստոսը մոլորված, երկմիտ, չարի հետ պայքարի մեջ գտնվող մարդուն ասում է. «Ինձ մո՜տ եկ», այնուհետև նրան վերցնում է Իր ձեռքերի մեջ և բարձրացնում: Դուք’ Նրա ավետարանիչներդ, մի տեղից մյուսը գնալով, կարող եք կատարել Քրիստոսի աշխատանքը: Հավատքով գործեք’ ակնկալելով հոգիներ շահել Նրա համար, Ով Իր կյանքն է տվել, որ մարդիկ կարողանան Աստծո կողքին կանգնել: Աստծո հետ միասին ձգտեք հարբեցողին և ծխամոլին ազատել սովորություններից, որոնք ցած են գլորում նրանց, մինչև որ կործանման ենթակա կենդանիների մակարդակին են հասնում: (Ռևյու ընդ Հերալդ, հունվարի 7, 1903): CMArm 42.1

Աղոթեք հիվանդների և հիասթափվածների համար: Որտեղ էլ գտնվեր Քրիստոսը, Նա ճշմարտության սերմեր էր ցանում: Դուք, որ Նրա հետևորդներն եք, բուխարու մոտ զրուցելիս կարող եք Արարչի մասին վկայել, որն ամենաարժեքավոր գործն է: Մարդկանց մոտ գալով’ դուք հաճախ կհանդիպեք հիվանդների և հիասթափվածների: Եթե Քրիստոսինն եք և Նրա բեռն եք կրում, դուք ամեն օր Նրանից կսովորեք, թե ինչպես հանգստի և մխիթարության լուրը տանել սգավորներին և հիասթափվածներին, վշտացածներին և սրտով կոտրվածներին: Դուք կարող եք հիասթափված մարդկանց վկայակոչել Աստծո Խոսքը, ինչպես նաև հիվանդների համար աղոթքով դիմել Տիրոջը: Աղոթքի ընթացքում Քրիստոսի հետ այնպես զրուցեք, ինչպես կխոսեիք ամենահուսալի և սիրելի ընկերոջ հետ: Որպես Աստծո զավակներ’ ձեզ պարկեշտ, անբռնազբոս ու բարեկիթ պահեք: Շրջապատը դա ըստ արժանվույն կգնահատի (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 323,324 [1900]): CMArm 42.2

Աղոթքը շուրթերին։ Աստծո պահանջները պետք է մշտապես մեր առջև լինեն: Երբեք չի կարելի մոռանալ, որ մենք պետք է պատասխան տանք այս կյանքում կատարած ամեն բանի համար: Հիշելով այդ մասին’ գրական ավետարանիչները կփնտրեն կործանվող հոգիներին, իսկ նրանց շուրթերը անկեղծ աղոթքներ կբարձրացնեն իմաստության համար’ կարիքավորներին ասելու վերջիններիս համար անհրաժեշտ խոսքերը: Նման աշխատողները անդադար կվեհացնեն և կմաքրեն հոգին’ ճշմարտությանը հնազանդվելով: Նրանք հոգու արժեքի մասին ճշմարիտ պատկերացում կունենան և յուրաքանչյուր հնարավորություն կօգտագործեն, որպեսզի Քրիստոսի շնորհի հարստությամբ կիսվեն: Թող գրական ավետարանիչն առաջ գնա’ աղոթքը շուրթերին. «Տե'ր, ի՞նչ ես կամենում, որ ես անեմ”: Թող նա գործի’ զգալով Աստծո և երկնային հրեշտակների ներկայությունը: Նա պետք է փափագի Աստծո հավանությունը ստանալ իր բոլոր գործերի համար: Եվ այդ ժամանակ նրա աշխատանքը անպտուղ չի մնա: CMArm 42.3

Մենք պետք է քիչ խոսենք վիճելի թեմաների մասին, ավելի շատ Քրիստոսին ներկայացնենք մարդկանց: Մեր հավատի և հույսի առանցքը մեր Փրկիչն է: Նա, ով ընդունակ է ներկայացնել Նրա անզուգական սերը, դրդել, որ մարդիկ Նրան հանձնեն ամենալավն ու ծածուկը, մեծ և սուրբ գործ է կատարում: Գրական ավետարանիչը կրկնապատկում է իր բերած օգուտը’ ջանասիրաբար տարածելով գրականությունը, մարդկանց հավատարմորեն ներկայացնելով Գողգոթայի խաչը: Սակայն, նկարագրելով աշխատելու այս մեթոդները, մենք չենք կարող առաջարկել մի ճշմարիտ ուղի, որին պետք է հետևի յուրաքանչյուրը: Ամեն բան հանգամանքներից է կախված. CMArm 43.1

Խոսեք Քրիստոսի սիրո մասին: Հաճախ մարդկանց դավա-նաբանական հարցերին ծանոթացնելու փորձերը հատուկ հաջո-ղություն չեն ունենում, քանի որ մարդիկ ակնկալում են, որ դիմացինն իրենց իր դավանանքն է պարտադրելու: Սակայն երբ խոսքը Քրիստոսի անզուգական սիրուն է վերաբերում, Նրա շնորհը սրտի վրա է ազդում: Շատ մարդիկ կան, ովքեր անկեղծորեն որոնում են լույսը, ովքեր չգիտեն, թե ինչ անեն փրկվելու համար: Պատմե՜ք նրանց Աստծո սիրո մասին, Գողգոթայի խաչի մասին, որ Աստված զոհաբերեց իրեն կորչողներին փրկելու համար: Մարդկանց խորհուրդ տվեք, որ հասկանան ու կատրեն Տիրոջ կամքը: «Եթե մեկը կամենում է Նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար, թե արդյոք Աստծուց է” (Հովհաննես 7.17): (Ձեռնարկ գրական ավետարանիչների համար, 36-38 [1902]): CMArm 43.2

Խուսափեք վիճելի թեմաներից։ Աշխատողներից ոմանք գրականությունը տարածելու ասպարեզում իրենց գիտելիքներին անհամապատասխան ձգտում ունեն: Քանի որ նրանք իմաստության պակաս ունեն, բայց միևնույն ժամանակ անհաղթահարելի ձգտում ունեն հանդես գալու ծառայողի և աստվածաբանի դերում, անհրաժեշտություն է առաջացել որոշակի սահմանափակումներ դնելու մեր գրական ավետարանիչների համար: Երբ Տիրոջ ձայնը կանչում է. «Որի՞ն ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար”, Աստծո Հոգին մեր սրտերին դրդում է պատասխանել. «Ահա ե'ս, ի'նձ ուղարկիր» (Եսայիա 6.8): Սակայն մի’ մոռացեք, որ նախ մեր շուրթերին պետք է դիպչեն զոհասեղանին վառվող ածուխները: Այդ ժամանակ մեր խոսքերը իմաստությամբ և սրբությամբ կլցվեն: Այդ ժամանակ իմաստություն ձեռք կբերեք և կիմանաք’ ինչ ասել և ինչ չասել: Դուք չեք ձգտի ձեզ իմաստուն աստվածաբան երևակայել: Դուք զգուշություն կցուցաբերեք, որպեսզի դավանանքի վիճելի կետերում հակառակության հոգի կամ կանխակալ վերաբերմունք չարթնացնեք: Զրույցների համար դուք պետք է այնպիսի թեմաներ գտնեք, որոնք ոչ թե հակառակություն կարթնացնեն մարդկանց սրտում, այլ ցանկություն’ ավելի խոր գիտելիքներ ստանալու Աստծո Խոսքի վերաբերյալ: CMArm 43.3

Պատրաստ եղեք պատասխանել։ Տերը կամենում է, որ հոգիներ շահող լինեք. ուստի մարդկանց վզին մի փաթաթեք դավանանքի դրույթները: Դուք պետք է հիշեք հետևյալ խոսքերը. «Միշտ պատրաստ եղեք հեզությամբ և երկյուղածությամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մեջ եղած հույսի համար պատճառ հարցնի» (Ա Պետրոս 3.15): Ինչո՞ւ երկյուղածությամբ: Որպեսզի զգուշանաք, որ ձեր խոսքերը չընկալվեն որպես ձեր անձը բարձրացնելու ձգտում, որ չմտածված խոսքեր չասեք: Ձեր խոսքերն ու գործերը պետք է նման լինեն Հիսուսի խոսքերին ու գործերին: Անխզելի կա'պ պահպանեք Քրիստոսի հետ և ներկայացրեք ճշմարտությունը այնպիսին, ինչպիսին որ Նրա մեջ է (Վկայություններ եկեղեցու համար, հ. 6, 324, 325 [1900]): CMArm 44.1

Մեծարեք Քրիստոսին։ Պողոսի նման գործեք: Որտեղ էլ նա լիներ’ մոլեգնած փարիսեցիների, թե հռոմեացի իշխանավորների առջև, շփվեր հարուստի կամ աղքատի, գիտնականի կամ անուսի, կաղի կամ մակեդոնական բանտի անուղղելի մեղավորների հետ, նա մեծարում էր Քրիստոսին որպես մեղքն ատողի և մեղավորին սիրողի, որպես Մեկի, Ով Իր վրա վերցրեց մեր մեղքերը, որպեսզի կարողանա Իր արդարությունը տալ մեզ (Ձեռնարկ գրական ավետարանիչների համար, 34 [1902]): CMArm 44.2

Ծառայողը որպես գրական ավետարանիչ։ Պետք է հարգանքով վերաբերվել խելացի, աստվածավախ, ճշմարտությունը սիրող գրական ավետարանչին, քանի որ նա ավետարանական ծառայողին հավասար դիրք ունի: Ծառայության պատրաստվող մեր երիտասարդներից շատերը, եթե ճշմարտապես վերստին ծնված են, աշխատելով գրականության տարածման ասպարեզում, մեծ օգուտ են բերում: Մարդկանց հետ հանդիպելով, նրանց ճշմարտությունը ներկայացնելով’ նրանք այնպիսի փորձառություն կստանան, ինչը ձեռք չեն բերի պարզապես ամբիոնից քարոզելով: Տնից տուն գնալով’ նրանք կզրուցեն մարդկանց հետ’ իրենց հետ տանելով Քրիստոսի կյանքի անուշահոտությունը: Մարդկանց օրհնելու իրենց ձգտման շնորհիվ նրանք ևս օրհնություն կստանան. նրանք փորձառություն ձեռք կբերեն հավատի մեջ, Սուրբ Գրքի նրանց իմացությունը զգալիորեն կընդլայնվի, նրանք ամբողջապես կըմբռնեն Քրիստոսի համար հոգիներ շահելու արվեստը: CMArm 44.3

Ցանկալի է, որ մեր բոլոր ծառայողներն իրենց հետ միշտ գրքեր վերցնեն և տարածեն այնտեղ, ուր գնում են: Ուր էլ գնա ծառայողը, այն ընտանիքում, որտեղ հյուրընկալվում է, կարող է գիրք վաճառել կամ նվիրել: Ակտիվորեն այդպիսի աշխատանք էր կատարվում լուրի տարածման առաջին տարիներին: Ծառայողները հանդես էին գալիս գրական ավետարանիչների դերում և օգտագործում գրքերի վաճառքից ստացված միջոցները, որպեսզի ավետարանչական աշխատանք տանեն այն տեղերում, որտեղ օգնության կարիք կար: Նրանք կարող են խոսել աշխատանքի այդ մեթոդի մասին, քանի որ համապատասխան փորձառություն ունեն: CMArm 45.1

Թող ոչ ոք չմտածի, թե մարդկանց ճշմարտությանը ծանոթացնելու նպատակով գրականություն տարածելը նվաստացուցիչ է ավետարանի ծառայողի համար: Այդ աշխատանքը կատարելով’ նա գործում է Պողոսի նման, ով ասում է. «Դուք գիտեք, որ այն առաջին օրից հետո, որ Ասիա եկա, ինչպես եղա ամեն ժամանակ ձեզ հետ: Ամենայն խոնարհությամբ Տիրոջը ծառայելով և շատ արտասուքով և փորձություններով, որ հրեաների նենգություններից պատահեցին ինձ: Որ ինչպես հետ չպահեցի ոչ մի օգտակար բան, որ չպատմեմ և սովորեցնեմ ձեզ, թե’ հրապարակներում և թե’ տան մեջ: Հրեաներին և հույներին վկայություն տալով ապաշխարել դեպի Աստված, և մեր Տեր Հիսուս Քրիստոսին հավատալ” (Գործք 20.18-21): Պերճախոս Պողոսը, ում Աստված հրաշալի կերպով հայտնեց Իրեն, տնից տուն էր գնում խոնարհամիտ, շատ գայթակղությունների միջով և շատ արտասուքով (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 321-322 [1900]): CMArm 45.2

Ծառայությունը նույնքան կարևոր է, որքան և քարոզը։ Գրականությունը տարածելու գործում ներգրավված ծառայողավետարանիչը նույնքան կարևոր ծառայություն է կատարում, որքան քարոզիչը, որ շաբաթ օրերը քարոզում է ժողովարանում: Աստված նույն բարեհաճությամբ է նայում հավատարիմ գրական ավետարանչին, ինչպես եկեղեցու հավատարիմ ծառայողին: Ե'վ մեկին, և’ մյուսին լույս է տրված. երկուսն էլ պետք է տարածեն լույսը իրենց ազդեցության շրջանում: Աստված դիմում է յուրաքանչյուրին’ միանալու մեծ Բժիշկ-Ավետարանչին, Ով աշխատելու կոչ է անում և’ լայն ճանապարհների, և’ նեղ կածանների վրա: Յուրաքանչյուր մարդ Աստծո համար աշխատանք ունի կատարելու իր ծառայության որոշակի ուղղվածության մեջ: Եթե նման աշխատողները վերածնված են, նրանք ճշմարիտ ավետարանիչներ են (Նամակ 186 [1903]): CMArm 46.1

Մարդիկ կան, ովքեր գրական ավետարանիչ աշխատելու համար մյուսներից ավելի հարմար են: Նրանք այդ բնագավառում ավելի շատ բանի կհասնեն, քան ամբիոնից քարոզելու գործում: Եթե Քրիստոսի Հոգին բնակվում է նրանց սրտում, նրանք հնարավորություն կգտնեն’ Նրա Խոսքը մարդկանց ներկայացնելու համար, և նրանց բանականությունը կհրավիրեն մեր ժամանակի հատուկ ճշմարտությանը (Վկայություններ եկեղեցու համար, հ. 6, 323 [1900]): CMArm 46.2

Ծառայության ուրախությունը։ Քրիստոսի ուրախությունը կարիք ունեցողներին օգնելն էր, մոլորվածներին փնտրելը, կոր-ծանվողներին փրկելը, վհատներին բարձրացնելը, հիվանդներին բժշկելը, վշտացածներին ու անհանգստության մեջ գտնվողներին կարեկցանքի ու մխիթարության խոսքերով դիմելը: Որքան շատ ենք լցված Նրա Հոգով, այնքան ավելի եռանդով կգործեք հանուն նրանց, ովքեր շրջապատում են մեզ. Որքան շատ ծառայենք մարդկանց, այնքան շատ կսիրենք մեր աշխատնքը և ավելի մեծ ուրախությամբ կհետևենք Արարչին: Մեր սրտերը Աստծո սիրով կլցվեն, և մենք մեծ վստահությամբ կխոսենք խաչված Փրկչի մասին: Ես դիմում եմ նրանց, ում տրված է ճշմարտության լույսը: Ի՞նչ եք պատրաստվում անել այս նոր սկսված տարում: Արդյոք կթողնե՞ք ձեր փոխադարձ վեճերը, որ թուլացնում ու ոչնչացնում են մարդկանց հավատը մարդասիրության հանդեպ: Թե ձեր ժամանակը կնվիրեք մնայուն բաներն ամրապնդելուն, որոնք թուլացած են: Երբ մեր մարդիկ լրջորեն հանձն առնեն Աստծո գործը, բողոքները CMArm 46.3

կդադարեն: Շատերն իրենց մարմիններն ու հոգիները կործանող վհատությունից դուրս կգան: Այլոց համար աշխատելով’ նրանք այնպիսի բաներ կիմանան, ինչով օգտակար է կիսվել երկրպագության ժամանակ: Նրանց վկայությունը մռայլ ու ճնշող չի լինի, այլ լի ուրախությամբ և ոգևորությամբ: Եղբայրների ու քույրերի թերությունների, ինչպես նաև սեփական դժվարությունների մասին խոսելու փոխարեն’ նրանք կսկսեն խորհել և խոսել Քրիստոսի սիրո մասին’ անկեղծորեն ձգտելով ավելի պիտանի դառնալ Նրա համար (Ռևյու ընդ Հերալդ, հունվարի 1, 1903): CMArm 47.1