ՀՈՒՅՍԻ ԼՐԱԲԵՐՆԵՐ
Գլուխ 4—Գրական ավետարանչության ծառայողների ընտրությունը
Ծառայության կարևորությունը գիտակցողները։ Քանի որ մեր գրականության տարածումը ավետարանչական աշխատանք է, այն պետք է իրականացվի ավետարանչական [26] սկզբունքների հիման վրա: Գրական ավետարանիչների աշխատանքի համար պետք է ընտրվեն նրանք, ովքեր գիտակցում են ծառայության կարևորությունը, ում նպատակը ոչ թե եկամուտներն են, այլ մարդկանց լուսավորելը: Մեր ողջ ծառայությունը պետք է Աստծո փառքի համար կատարվի, որպեսզի խավարի մեջ գտնվող հոգիներին բացվի ճշմարտության լույսը: Մեր մեջ չպետք է տեղ լինի եսասիրության, շահի հանդեպ սիրո կամ բարձր պաշ-տոն գրավելու ձգտման համար: (Վկայություններ եկեղեցու համար, հ,6, 317 [1900]): CMArm 29.1
Աչալրջություն աշխատողների ընտրության հարցում։ Գրական ավետարանչի աշխատանքը շատ ավելի կարևոր է, քան կարծում են շատերը: Այս ոլորտի աշխատողներին պետք է ընտրել նույն աչալրջությամբ և իմաստությամբ, ինչպես և ծառայողներին: Երիտասարդներին պետք է սովորեցնել իրենց աշխատանքն ավելի լավ կատարել, քան մինչ այդ արվել է և ավելի քիչ գումարով: Դրոշը վեր բարձրացրեք, և թող աշխատողների բանակին միանան Աստծուն և մարդկանց սիրող անձնուրաց և անձնազոհ ծառայողներ: Թող նրանք գան’ չակնկալելով հեշտ կյանք, և իմանան, որ իրենցից քաջություն և շատ արիություն կպահանջվի արգելքների և ծանրությունների դեմ պայքարում: Ներգրավեք նրանց, ովքեր, մեր հրատարակումները բարձր գնահատելով, ունակ են դրանց մասին լավ տպավորություն ստեղծել: (Վկայություններ եկեղեցու համար, հ.5, 405,406 [1885]): CMArm 29.2
Մեր եղբայրները պետք է շրջահայաց լինեն գրական ավետարանիչների և գրականություն տարածողների ընտրության մեջ, ինչպես նաև վստահ լինեն, որ նրանք ճշմարտությունը չեն խեղաթյուրի և դրա մասին սխալ պատկերացում չեն ստեղծի: Ճշմարտապես ջանասեր բոլոր աշխատողներին պետք է լավ վճարել, սակայն աշխատավարձը չպետք է տպավորություն ստեղծի, ասես, մենք գրական ավետարանիչներ ենք գնում, քանի որ նման միտումը նրանց վնաս է հասցնում: Բարձր աշխատավարձը նրանց եսասեր և վատնող է դարձնում: Ձգտեք նրանց մեջ արթնացնել ճշմարիտ ավետարանչության ոգին’ դրդելով իրենց մեջ զարգացնել հաջողության համար անհրաժեշտ հատկանիշները: Հիսուսի հանդեպ սերը, որ բնակվում է գրական ավետարանչի հոգում, նրան կդրդի առավելություն համարել լույսի տարածման աշխատանքը: Նա կսովորի իր աշխատանքը, կծրագրի այն և դրա համար կաղոթի: (Վկայություններ եկեղեցու համար, հ.5, 403 [1885]): CMArm 30.1
Ոմանք ուրիշներից ավելի լավ են ընտելացել։ Որոշակի աշխատանք կատարելու համար ոմանք ավելի են համապատասխանում, քան մյուսները, ուստի ճիշտ չէ կարծել, թե յուրաքանչյուրը կարող է գրական ավետարանիչ լինել: Ոմանք չունեն այդ աշխատանքի համար անհրաժեշտ հատկանիշները, սակայն դա բոլորովին էլ չի նշանակում, որ այդ պատճառով նրանց պետք է վերաբերվել իբրև հավատ կամ աշխատելու ցանկություն չունեցողների: Տիրոջ պահանջները հիմնավորված են: Եկեղեցին բազմապիսի ծաղիկներով այգի է, որոնցից յուրաքանչյուրն իր առանձնահատկություններն ունի: Թեև շատ բաներում մենք կարող ենք տարբերվել միմյանցից, մեզանից ամեն մեկն իր սեփական արժեքն ունի: CMArm 30.2
Աստված ամենևին էլ չի ակնկալում, որ Իր ժողովրդի’ այդքան տարբեր խառնվածքի տեր ներկայացուցիչները պատրաստ են կատարելու ցանկացած աշխատանք: Եկեք չմոռանանք, որ տարբեր պարտականություններ կան: Ոչ ոք իրավունք չունի մարդկանց կարգադրելու, որ կատարեն մի աշխատանք, որը հակասում է իրենց պարտքի զգացմանը: Պետք է խրատել և առաջարկներ ներկայացնել, սակայն յուրաքանչյուրը պետք է ազատ լինի Աստծուց անձնական ցուցումներ ստանալու հարցում, հասկանա, թե ով է ինքը և ում է ծառայում: (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 333,334 [1900]): CMArm 30.3
Պետք է խոհեմություն դրսևորել եկեղեցու գործունեության, գրական ավետարանչության բնագավառում երիտասարդների ընտրության հարցում: (Ռևյու ընդ Հերալդ, մայիսի 15, 1912): CMArm 31.1
Լավ շարժուձևով, նրբանկատությամբ և հեռատեսությամբ օժտվածները։ Ամենուրեք ավետարանիչների կարիք կա: Գրական ավետարանիչներին պետք է ընտրել բոլոր շրջաններից, ըստ որում, ոչ թե նրանցից, ովքեր ոչնչի պիտանի չեն և ուրիշ ոչ մի տեղ հաջողության չեն հասել, այլ նրանցից, ովքեր լավ շարժուձև, նրբանկատություն ունեն, սուր հեռատեսությամբ և մեծ կարողու-թյուններով են օժտված: Հենց նման մարդիկ են պետք գրական ավե-տարանիչների, գրքեր տարածողների և տարածող-գործակալների աշխատանքի մեջ: Այդ գործին համապատասխան մարդիկ հանձն են առնում աշխատանքը, սակայն որևէ անմիտ ծառայող, ցանկանալով քծնել, այդ մարդկանց ասում է, որ նրանց ընդունակությունները կարող են օգտագործվել ավելի հեղինակավոր տեղում, օրինակ, գրասենյակում: Այդպիսով, այդ աշխատանքի կարևորությունը նսեմացվում է: Գրական ավետարանիչներին դրդում են ձգտելու քարոզչական գործունեության, և արդյունքում մենք կորցնում ենք աշխատողների, ովքեր, նախապատրաստություն ստանալով, կարող էին հիանալի ավետարանիչներ դառնալ, ովքեր կայցելեին մարդկանց, կզրուցեին և նրանց հետ միասին կաղոթեին: Դրա փոխարեն նման աշխատողները դառնում են եկեղեցու միջակ ծառայողներ’ արհամարհելով այն աշխատանքը, որի կատարման կարիքը մենք խիստ ունենք: Ինչպես ծառայողը, հմուտ գրական ավետարանիչը ևս պետք է իր ծառայության համար բավականաչափ վարձատրվի, եթե նա իր պարտքը հավատարմորեն է կատարում: (Վկայություններ եկեղեցու համար, հ.4, 389,390 [1880]): CMArm 31.2
Ընտրել ամենատաղանդավորներին։ Այդ աշխատանքի համար բոլորը չէ, որ հարմար են: Պետք է ընտրել ամենատա[29] ղանդավորներին և ընդունակներին, ովքեր հետևողականորեն և ըմբռնողությամբ կմոտենան իրենց աշխատանքի կատարմանը և կզարգացնեն այն’ համառորեն ու ջերմեռանդությամբ: Հարկավոր է մանրակրկիտ մշակված ծրագիր, որը ճշգրտորեն պետք է իրականացվի: Բոլոր եկեղեցիները պետք է խոր հետաքրքրություն դրսևորեն գրականության տարածման գործում: (Վկայություններ եկեղեցու համար, հ.4, 390 [1880]): CMArm 31.3
Անհրաժեշտ է կրոնական փորձառություն։ Պետք է ե-րիտասարդ քրիստոնյաներ ընտրել’ ներկա ժամանակի ճշմարտությունը պարունակող գրքերի տարածման համար: Խորհուրդ չի տրվում որպես գրական ավետարանիչներ ընտրել կրոնական փորձառություն չունեցող երիտասարդների, քանի որ նրանք ի վիճակի չեն լինի պատշաճ կերպով ներկայացնելու այն թանկարժեք ճշմարտությունը, որին պետք է ծանոթացնել մարդկանց: Նման երիտասարդներին որպես գրական ավետարանիչներ ուղարկելը սխալ կլինի ինչպես նրանց, այնպես էլ Տիրոջ գործի նկատմամբ: Դա սուրբ գործ է, և այն հանձն առնողները պետք է ընդունակ լինեն վկայություն տանելու Քրիստոսի համար (Ռևյու ընդ Հերալդ, հոկտեմբերի 7, 1902): CMArm 31.4
Գրականության տարածումը փորձառություն ձեռք բերելու լավագույն ճանապարհն է: Մինչ այդ մարդկանց գործի մեջ ներգրավելը անհրաժեշտ է վստահ լինել, որ նրանք վերստին ծնված են, այնուհետև հնարավորություն տալ աշխատելու, և Աստված կաշխատի նրանց հետ միասին: (Ձեռագիր 126, 1899): CMArm 32.1
Սրբազան աշխատանք։ Գրական ավետարանիչների գործը պետք է դիտարկել որպես սրբազան աշխատանք: Չարժե այդ գործին մասնակից դարձնել նրանց, ում ձեռքերն ու սրտերն անմաքուր են: Աստծո հրեշտակները չեն կարող ուղեկցել չսրբագործված մարդկանց: Ուստի նրանք, ովքեր չեն վերածնվել, ում մտքերն արատավոր են, ովքեր իրենց անկատարության հետքերն են թողնում ամեն ինչի վրա, ինչին դիպչում են, պետք է ձեռնպահ մնան աստվածային ճշմարտությունը տարածելուց: (Ռևյու ընդ Հերալդ, մայիսի 20, 1890): CMArm 32.2