ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ
ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ
ՆԱԽԱԲԱՆ
«Մարգարեներ և թագավորներ» գիրքը ժամանակագրության առումով սրբազան պատմությունը ներկայացնող հինգ հայտնի հատորներից երկրորդն է: Սակայն այն վերջինն է ինչպես այս շարքի, այնպես էլ այն հարուստ աշխատությունների շարքում, որոնք դուրս են եկել Էլեն Գ. Ուայթի շնորհաշատ գրչի տակից: Յոթանասուն տարի շարունակ խոսելով և գրելով Ամերիկայում և արտերկրում’ Է. Ուայթը հանրությանը ներկայացրել է պատմական իրադարձություններն իրենց առավել լայն նշանակությամբ’ բացահայտելով, որ մարդկային գործերում պետք է նկատել արդարության և չարի’ Աստծո ձեռքի և մեծ հակառակորդի գործերի անտեսանելի ազդեցությունները: ՄԹ 5.1
Խոր հայացքով մարգարեական գրվածքներում հեղինակը հետ է քա-շում պատմության վարագույրը և բացահայտում դրա փիլիսոփայությունը’ ցույց տալով անցյալի իրադարձությունների հավիտենական նշանակությունը: Նա այսպես է բացատրում այդ փլիսոփայությունը. «Ազգերի և անհատների ուժը հնարավորությունների ու ունակությունների մեջ չէ, որ թվում է’ անհաղթելի են դարձնում նրանց: Այն պայմանավորված չէ նրանց սնապարծ հպարտ մեծությամբ: Միակ բանը, ինչը կարող է նրանց մեծ կամ հզոր դարձնել, Աստծո ուժն է ու Նրա նպատակը: Աստծո նպատակի հանդեպ այդ մարդկանց վերաբերմունքն է որոշում նրանց վերջնական ճակատագիրը: Մարդկային պատմությունները ներկայացնում են մարդկային նվաճումները, նրա հաղթանակները ճակատամարտում, աշխարհիկ իշխանության հասնելու հաջողությունը: Աստծո պատմությունը մարդկությանը նկարագրում է երկնային աչքերով»: ՄԹ 5.2
«Մարգարեներ և թագավորներ» գրքի սկզբում հեղինակը ներկայաց-նում է Սողոմոնի փառահեղ թագավորության պատմությունը Իսրայելում’ միացյալ թագավորություն, որտեղ գտնվում էր Եհովայի տաճարը’ ճշմարիտ երկրպագության կենտրոնը: Այստեղ ներկայացվում են ընտրյալ ժողովրդի փոփոխական վիճակները, որ թողնելով Աստծո հավատարմությունը’ ծառայում են շրջակա ազգերի աստվածներին: Համաշխարհային պատմության կարևոր այս ժամանակաշրջանում ակնհայտորեն տեսանելի են դառնում մարդկային սրտերի ու հավատարմության համար Քրիստոսի և սատանայի միջև մղվող կատաղի պայքարի դրամատիկ փաստերը: ՄԹ 5.3
Գիրքը հարուստ է իմաստուն Սողոմոնի, ում իմաստությունը չկանխեց իր մեղսագործությունը, Հերոբովամի’ ինքնահաճ ռազմավարություն կիրառող մարդու և նրա կառավարման չար հետևանքների, հզոր և համարձակ Եղիայի, Եղիսեի’ խաղաղության և բժշկության մարգարեի, վախկոտ և չար Աքազի, հավատարիմ և բարեսիրտ Եզեկիայի, Աստծո սիրելի Դանիելի, վշտի մարգարե Երեմիայի, բարենորոգման մարգարեներ Անգեի, Զաքարիայի և Մաղաքիայի մասին գրավիչ կերպարային ուսումնասիրություններով: Նրանցից փառքով վեր է բարձրանում վերադարձող Թագավորը, որ Աստծո Գառն է, Նրա միածին Որդին, Ում մեջ իրենց իրականացումը գտան նախակերպարային զոհերը: ՄԹ 6.1
Շարքում առաջինը «Նահապետներ և մարգարեներ» գիրքն է, որը ներկայացնում է աշխարհի պատմությունը’ սկսած արարչագործությու-նից մինչև Դավթի թագավորության ավարտը: «Դարերի փափագը» եր-րորդ գիրքն է, որն անդրադառնում է Քրիստոսի կյանքին և ծառայությանը: Ներկայացվող գիրքը շարքի երկրորդն է: Չորրորդը’ «Գործք առաքելոց» գիրքը, պատկերում է վաղ քրիստոնեական եկեղեցու պատմությունը, և «Մեծ պայքարը» շարքի վերջին գիրքն է, որը ներկայացնում է մեծ պայքարի պատմությունը մինչև մեր օրերը և դրանից հետո’ մարգարեական մտքի թռիչքով հասնելով մինչև Նոր Երկիր: ՄԹ 6.2
Հանրությանն առաջին անգամ ներկայանալուց հետո «Մարգարեների և թագավորների պատմությունը» բազմիցս տպագրվել է տարբեր լեզու-ներով, և այժմ առաջին անգամ ներկայացվում է հայերեն լեզվով, առանց որևէ տեքստային կամ այլ փոփոխության, Աստվածաշնչի Արարատյան թարգմանությամբ’ ուղղակի վկայակոչելով համարները: ՄԹ 6.3
Էլեն Գ. Ուայթի գրքերի հրատարակչության հայաստանյան խորհրդի անկեղծ ցանկությունն է, որ այս և հետագա սպասվող գրքերն Աստծո և Նրա Որդու’ աշխարհի Փրկչի հանդեպ հավատի հարուստ դասերի և հավատի մեծ հերոսների կյանքի պատմությունների միջոցով խորացնեն ընթերցողի հոգևոր փորձը և լուսավորեն միտքը: ՄԹ 6.4